Խաչատուր Սուքիասյանն իր հերքումը պետք է հնչեցնի այն նույն ԱԺ ամբիոնից, որտեղից հնչեցրել է անվանարկող տեղեկությունը. Ամրամ Մակինյան
«Րոպեներ անց ես հայցադիմումը կմուտքագրեմ Երևանի ընդհանուր իրավասության դատարան` ընդդեմ Ազգային ժողովի պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի՝ ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանի պատիվն ու բարի համբավն արատավորող տեղեկությունները հերքելու պահանջով»,- այս մասին լրագրողների հետ զրույցում դիմումը դատարան մուտքագրելուց րոպեներ առաջ ասաց 3-րդ նախագահի շահերի պաշտպան Ամրամ Մակինյանը։
Նա կարևորեց հանգամանքը, որ իրենց պահանջի հիմքում ընկած է այն, որ Խաչատուր Սուքիասյանն իր հերքումը պետք է հնչեցնի այն նույն ամբիոնից, որտեղից հնչեցրել է զրպարտությունը, այսինքն` ԱԺ ամբիոնից։