Չարչյանի գործի հետ կապված մենք գործ ունենք Սահմանադրության խայտառակ խախտման հետ. Ռուբեն Մելիքյան
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, անդրադառնալով ընդդիմադիր պատգամավորներին ազատազրկման մեջ պահելու հանգամանքին, նշում է, որ դա քաղաքական հետապնդում է իշխանությունների կողմից:
Վերջինիս կարծիքով՝ արևմտյան պետությունների ներկայացուցիչները չեն արձագանքում Հայաստանում իշխանությունների կամայականություններին՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով. «Գուցե սրա պատճառը նաև այն է, որ կա քաղաքական շահ, պայմանավորվածություն, որ էլ ավելի մեծ զիջումներ պետք է լինեն տարբեր հարցերում»: