Ջալալ Հարությունյանը հրամայել է՝ չկրակե՛լ. սկանդալային մանրամասներ. (տեսանյութ)
Պատերազմի օրերին բարձրագույն հրամանատարական կազմի գործողությունների մասին սկանդալային մանրամասներ է այսօր հայտնել հարուցված քրեական գործերից մեկով մեղադրյալի փաստաբանը:
Մեղադրյալը դիվիզիոնի շտաբի պետ Գևորգ Գևորգյանն է: Նա կալանավորված է: Մեղադրվում է ռազմական գործողությունների պահին դրսևորած անգործության համար, ինչի պատճառով անհետ կորել է 14 զինվոր, 7-ն էլ զոհվել է։