Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են «Վարդաշեն» ՔԿՀ. (տեսանյութ)
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Չարչյանին հիվանդանոցից տեղափոխել են քրեակատարողական հիմնարկ՝ չնայած նա ծանր շաքարային դիաբետ ունի, օրական 92 միավոր ինսուլին է ստանում, իսկ այդ քանակը, կառավարության որոշմամբ, անհամատեղելի է կալանքի հետ: