Բոլորը, այո՛, բոլորը քեզ գովերգելու են, հիանալու են քեզնով... Ու ոչ մեկ «շնորհավոր» բառի փոխարեն չի գրի՝ «կներես». Մխիթարյան
Արցախ... Այսօր դու լսելու ես բազմաթիվ շնորհավորանքներ ու ուղերձներ...Այս մասին ֆեյսբուքում գրել է պրոդյուսեր Ռուբեն Մխիթարյանը:
«Իրար հերթ չտալով՝ քեզ ասելու են, թե որքան կարևոր ես դու ու ինչքան են քեզ սիրում... Քեզ ազատագրողների խոսքերում հպարտության մեջ ափսոսանք է լսվելու, իսկ քեզ հանձնողները գեղեցիկ մաղթանքների ու բառակապակցությունների տակ փորձելու են թաքցնել իրենց հանցավոր քայլերի արդյունքը...
Բոլորը, այո՛, բոլորը քեզ գովերգելու են, հիանալու են քեզնով... Ու ոչ մեկ «շնորհավոր» բառի փոխարեն չի գրի,- կներես...
Կներես, Արցախ ջան....»։