Ովքեր են իրականում վարչախմբի հենարանը
Ում վրա է հենվում նիկոլ փաշինյանը՝ պահպանելով իշխանությունը, այն էլ այն աննախադեպ աղետից հետո, որ բերեց Հայաստանի եւ հայ ժողովրդի գլխին։ Միայն չշտապեք ասել, թե հենարանն ուժային կառույցներն են եւ նրան կուրորեն հավատացողները, որոնց տարատեսակ անուններ են տալիս։
Իհարկե, նիկոլը հենվում է եւ իրեն կուրորեն հավատացող զանգվածի եւ ուժայինների վրա, բայց նրա հիմնական հենարանն իրեն չվստահող, իրեն աատող, իրեն ոչ մի դեպքում Հայաստանի ղեկավարի աթոռին չտեսնող, բայց շուտ հուսալքվող եւ պարտության հետ շուտ համակերպվող մարդիկ, որոնք, ցավոք, ատ են։
Այո, որքան էլ տարօրինակ հնչի, բայց նիկոլի հիմնական հենասյունն իրեն ատող, իրեն չհամակորղ մարդկանց խումբն է, որոնք սակայն գերագնահատում են նրա ուժը, արագ համակերպվում իրենց պարտության, երկրի պարտության մտքերի հետ եւ չհասկանալով, թե ինչպես՝ վերածվում վարչախմբի հենարանի եւ նրանց կամակատարի։
Հենց այս խումբն է սոցիալական ցանցերում իրար հերթ չտալով գրում՝ նիկոլը Տավուշից հողեր է հանձնելու Ադրբեջանին, նիկոլը Հայաստանում բռնապետություն է հաստատելու, նիկոլը Սյունիքը հանձնել է Ադրբեջանին, նիկոլը հրաժարվել է Արցախից, նիկոլը ինչ ուզում, այն էլ անում է, եւ վերջապես՝ այստեղ այլեւս մնալն անհնար է, պետք է գնալ Ռուսաստան, ԱՄՆ, Ճապոնիա, Մոզամբիկ։
Գլոբալիզացիայի եւ տեղեկատվական ու հաղորդակցային նոր միջավայրի պայմաններում այս խումբը չի էլ հասկանում, որ վերածվում է գործիքի հենց նիկոլի, հենց մեր երկրի հակառակորդների համար։ Հաստատական տոնով պնդելով, թե Տավուշի հողերը հանձնվելու են, Սյունիքը հանձնվելու է, Արցախը հանձնվելու է, նիկոլն ամենազոր է եւ պետք է արտագաղթել, նրանք անում են այն, ինչ ուզում է նիկոլը, ինչ ուզում են մեր թշնամիները։ Նրանք այդպես ոչ միայն հզորացնում են նիկոլին, այլ կարեւոր տեղեկություն են հաղորդում թշնամուն՝ ժողովուրդը համակերպվել է այդ ամենի հետ եւ հիմա միայն ողբում է կամ պատրաստվում է արտագաղթել։ Իսկ ինչ է պետք մեր թշնամուն՝ ողբացող ժողովուրդ, եւ որ ավելի լավ է ՝ ողբացող ու արտագաղթող ժողովուրդ։
Նիւկոլին գերագնահատող, բայց եւ նրան ատող խումբը, հասարակության շերտը բոլորովին պատկերչացում չունի այն աշխարհաքաղաքական միջավայրի մասին, որում հիմա հայտնվել ենք, եւ որտեղ պայքարն ընդհանում է մարդկանց ուղեղի, մտածողության վրա տեղեկատվական տարբեր միջոցներով ազդելու վրա։
Նրանք բոլորովին պատկերացում չունեն ներքաղաքական դասավորությունների եւ այնտեղ ընթացքող պայքարի ստվերային կողմերի վերաբերյալ։
Ավելին, մեր թշնամին տեղյակ է, թե ինչ ուժ է իրենից ներկայացնում համահայկական միջավայրը տեխնոլոգիաների ժամանակակից դարաշրջանում, բայց միաժամանակ նաեւ հասկանում են, թե ինչպես կարող են հայոց ոգին, պայքարի ոգին ջարդել ոչ միայն Հայաստանում, այլ ամբողջ աշխարհի հայերի շրջանում, իսկ դրա համար ձեւավորվում է ողբողների մեծ բանակ, ընդ որում, որքան էլ զավեշտալի հնչի, ողբողները ատում են գործող իշխանություններին, բայց իրենց ողբով, վարչախմբի ուժն ու հնարավորությունները գերագնահատելով, Տավուշն ու Սյունիքը, Գեղարքունիքն ու Արցախը թշնամուն հանձնելով հեշտացնում են նրանց գործը։
Բազմաչարչար ենք, հին, իմաստուն, քարից հաց քամող, բայց միամիտ ու պարզամիտ․․․
Top-News.am