Գեղամ Նազարյան. «Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին»
ԱԺ «Հայաստան» խմբակցության անդամ Գեղամ Նազարյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
Վարչախմբի պարագլուխը որոշում է կայացրել սպանել պրոֆեսոր Արմեն Չարչյանին։ Նա սրտամկանի սուր կաթված է տարել հենց կալանավայրում, շաքարը սարսափելի բարձր է։ Շեշտեմ նաեւ, որ անկախ առողջական վիճակից մեր գործընկերը ազատությունից զրկվել է ապօրինաբար եւ անազատության մեջ է պահվում ապօրինաբար։ Պահանջում եմ անհապաղ ազատ արձակել վաստակաշատ, բազմաթիվ կյանքեր փրկած, տասնյակ հազարավորներին առողջացրած բժշկին։