Շուտով մենք կլսենք թուրք֊հայկական միջկառավարական հանձնաժողովի (կամ այլ ինչ֊որ համատեղ մարմինի)ստեղծման մասին
Ինձ համար ավելի քան ակնհայտ է, որ հայ֊թուրքական հարաբերությունների հաստատման շուրջ ծավալվող կործանարար գործընթացը զարգանում է, բացառապես, թուրքական տեսլականին համաձայն, ասեմ ավելին` կարծում եմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունները արդեն ունեն հստակ պայմանավորվածություններ թուրքերի հետ, որոնց հիմքում կլինի ՀՀ֊ի կողմից թշնամի պետության պայմաների ընդունումը։
Եվ ըստ այդմ` մեկ կանխատեսում։
Շուտով մենք կլսենք թուրք֊հայկական միջկառավարական հանձնաժողովի (կամ այլ ինչ֊որ համատեղ մարմինի)ստեղծման մասին, որը, իբր, պետք է ձևավորի հարաբերություների հաստաման համար անհրաժեշտ քալերի համակարք (ճանապարային քարտեզ)։ Ըստ էության, դա կլինի մի ձևաչափ, որի հիմնական ֆունկցիան կլինի ակտիվ "թոզ" փչել մարդկանց աչքերին, իբր, տեսե՛ք֊տեսե՛ք, Հայաստանի իշխանությունը քրտնաջան աշխատանք է տանում, որ պաշտպանի մեր երկրի շահերը, իսկ իրականում տեղի կունենա ուղիղ հակառակը։
Թուրքերի նախապայմանների մասին մենք անպայման շուտով կխոսենք։