Խառնաշփոթ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ․ որտե՞ղ է գործը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստի ժամանակ շփոթմունք առաջացավ։ Ներկայացնելով միջնորդությունը՝ դատախազ Գեւորգ Բաղդասարյանը պահանջեց գործը վերադարձնել առաջին ատյանի դատարանը։ Խոսքի իրավունք ստանալով՝ երկրորդ նախագահի փաստաբան Հայկ Ալումյանը հետաքրքրվեց՝ որտե՞ղ է գործը։
«Մի գործը չի կարող միաժամանակ երկու դատարաններում գտնվել։ Որտե՞ղ է գործը»,-ասաց Ալումյանը։
Դատավոր Նարինե Հովակիմյանը հայտնեց, որ գործն առաջին ատյանի դատարանում է։
Դատախազ Գեւորգ Բաղդասարյանը պարզաբանեց, որ վերաքննիչ դատարանում քննվում է գործով բողոքը։
«Առաջին ատյանի դատարանը գործի մասով որոշում է կայացրել, դրա դադարեցման մասին․ հենց դա է գտնվում վերաքննիչ դատարանում»,-պարզաբանեց դատախազ Պետրոս Պետրոսյանը։