Ադրբեջանցի պատգամավորին կզրկեն անձեռնմխելիությունից ոստիկանին ծեծի ենթարկելու համար
Ադրբեջանի Միլի մեջլիսի պատգամավոր Էլդանիզ Սալիմովին կզրկեն անձեռնմխելիությունից ոստիկանին ծեծի ենթարկելու համար, հաղորդում է Turan-ը:
Անձեռնմխելիությունից զրկելու մասին հայտ է ներկայացրել դատախազ Քյամրան Ալիեւը ՆԳՆ նյութերի հիման վրա:
Հուլիսի 29-ին Սալիմովը ծեծի էր ենթարկել ոստիկանության աշխատակցին,ով պահանջել էր չխախտել կարանտինային ռեժիմը:
Այդ փաստով քրեական գործ է հարուցվել 309.2-րդ հոդվածով (պաշտոնեական լիազորությունների չարաշահում):