Այսօր՝ 25 ապրիլի 2024թ., 00:00
Սրտի խնայող դեֆիբրիլացիա. մշակվել է սրտի ռիթմի խանգարումների բուժման ավելի մեղմ մեթոդ Գիտնականներն ամենավտանգավոր պատասխանները տվող «թունավոր» արհեստական բանականություն են ստեղծել Չինաստանում թալանված հնագույն դամբարանում 15 բրոնզե ծիսական զանգ է հայտնաբերվել Լոնդոնում բանակի հեծելազորային գնդի ձիերը փախել են ախոռից` բախվելով մեքենաներին և ավտոբուսին (տեսանյութ) Պետք է հիշենք և հարգենք Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը․ Կանադայի վարչապետի ուղերձը Կոչ ենք անում աջակցել Համատեղ պատմական հանձնաժողովի ստեղծման մեր առաջարկին և Հայաստանի հետ կարգավորման գործընթացին. Թուրքիայի ԱԳՆ Կա արտաքին սատարում այս իշխանություններին․ Սերժ Սարգսյանը՝ իշխանություններին հեռացնելու՝ ընդդիմության փորձերի մասին Ցեղաuպանnւթյան ժխտումը քրեորեն պատժելի է, իսկ զոհերի անունները ճշտելը՝ հիմարություն․ Սերժ Սարգսյան Ադրբեջանը սահմանագծման գործընթաց է իրականացնում Փաշինյանի ձեռքով. Սեյրան Օհանյան Կարևոր է, որ ՆԱՏՕ-ի և Ռուսաստանի միջև բախում չլինի. Շոլց Բաքուն շարունակում է Հայաստանից պահանջել փոխել սահմանադրությունը Այսօր լրանում է Հայոց ցեղասպանության 109-րդ տարելիցը․ Ռոբերտ Քոչարյան Բայդենն ապրիլքսանչորսյան ուղերձում կրկին կիրառել է «ցեղաuպանnւթյուն» եզրույթը «Ես պահանջեցի, հայկական գերեզմանոցի համար տեղ հատկացրեցին». Գայանե Գեւորգյանը Հայաստանից տեղափոխվել է Վանում ապրելու 1915 թվականի իրադարձությունները «ցեղասպանություն չեն». Բաքվում Թուրքիայի դեսպան Աննա Հակոբյանին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում դիմավորել են «Նիկոլ ցեղասպան» վանկարկություններով (տեսանյութ) Պատմության այս մռայլ էջը հիշեցնում է խտրականության ու բռնության դեմ պայքարի անհրաժեշտության մասին․ Բելգիայի արտգործնախարար Զեկույց. Իրավապաշտպան կազմակերպությունները Հայաստանում ոստիկանության չարաշահումների աճ են արձանագրում Արիությանը վախկոտություն մի խառնեք․ մեր պատգամն ենք բերում իշխանություններին․ Գարեգին Բ (տեսանյութ) Հեռախոսազրույցի ընթացքում հորս ասածներից մենք ավելի շատ ենք անհանգստացել․ Ռուբեն Վարդանյանի որդի Մատվիենկոն հանձնարարել է խոսնակ Սիմոնյանի հայտարարությունների առնչությամբ հարցում ուղարկել Հայաստանի խորհրդարան Պարզվում է՝ Հրանուշ Հակոբյանի «Արի տուն» ծրագրի անհաջող կրկնօրինակն է փորձ արվում գործի դնել Հայոց ցեղասպանությունն անցյալի ողբերգություն չէ, այն շարունակական իրականություն է. ԵԽ պատգամավոր Ուկրաինական անօդաչուները գրոհել են Սմոլենսկի վառելիքաէներգետիկ օբյեկտները Նորատուսի գերեզմանատանը պայթյուն-փլուզում է տեղի ունեցել․ պայթյունի վայրից 80 մետրի հեռու հայտնաբերվել է տղամարդու դի Crocus-ում տեղի ունեցածի բոլոր պատվիրատուները, հովանավորները և կազմակերպիչները պետք է բացահայտվեն և պատժվեն. Պուտին Պարո՛ն Էրդողան, մի փորձեք Սփյուռքը հակադրել Հայաստանին, մենք մի ազգ ենք՝ մի պահանջատիրությամբ. Արամ Ա Եթե Հայաստանը որոշի դուրս գալ ՀԱՊԿ-ից, դա կլինի նրա ինքնիշխան իրավունքը. ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ամաչում են մարդամեջ դուրս գան Ապրիլի 25-ը որոշիչ օր է Մամիկոն Ասլանյանի համար Առավոտից չի դադարում մարդկանց հոսքը դեպի Ծիծեռնակաբերիդ բարձունք (տեսանյութ) Ի՞նչ է անելու Փաշինյանը հաջորդ անգամ՝ քանդելո՞ւ է Հայոց ցեղասպանության թանգարանը․ Հարութ Սասունյան 36 կգ ոսկու գործով քննչական խմբի ղեկավարին նոր պաշտոն են տվել Անհանգստացած ենք Հայաստանում ոստիկանական բռնության դեպքերի աճով. Freedom House Մարիա Կարապետյանին «հուշումներով» ՔՊ-ական անդամները դեմ քվեարկեցին ընդդիմության նախագծին Մեր նվիրական պարտքն է՝ պաշտպանել ամբողջականությունը մեր հայրենի երկրի. Ամենայն Հայոց Կաթողիկոս Փաշինյանը տավուշցիներին երաշխիքներ չի տվել, որ Ադրբեջանին այլ տարածքներ չեն հանձնվելու Իսկ անկլավները տալուց հետո կգա ադրբեջանցի փախստականների վերադարձի ժամանակը Հաջորդ քայլը լինելու է ապրիլի 24-ի հիշատակի օրվանից հրաժարվելը Ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման․ Արշակ սրբազան Օրենք խախտողները Երևանում՝ Կառավարությունում նստած են. Բագրատ Սրբազան Ոսկեպար - Կիրանց ճանապարհը շարունակում է փակ մնալ. սպասում են Մհեր Գրիգորյանի այցին Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե
Հարցում

Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր.

Արցախյան առաջին պատերազմի ընթացքում եւ դրանից հետո՝ մինչեւ հիմա, բազմիցս է խոսվել այն մասին, որ ՀՀ այդ ժամանակվա նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը պարբերաբար դեմ է եղել այս կամ այն շրջանն ազատագրելուն, եւ ազատագրվել է նրա կամքին հակառակ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի դիրքորոշումը Արցախի ազատագրված շրջանների մասին հայտնի է ու այն ամփոփվում է «Լավ չես ապրելու, Սերգո ջան, քանի դեռ Ղարաբաղի հարցը չի լուծվել» թեւավոր դարձած խոսքով։ Այս մասին գրում է Yerevan.today–ը։

Օրերս ակտիվացել են հիշողությունները Քարվաճառի ազատագրումից հետո այն տալու մտադրության մասին։ Համացանցում տարածվեց արխիվային տեսանյութ մի հանդիպումից, որը տեղի է ունեցել 1993թ․ հունիսի 14-ին՝ Ստեփանակերտում․ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում է Արցախի իշխանություններին գաղտնի փաստաթուղթ ստորագրել երկու հայկական պետությունների միջեւ եւ, իբրեւ երաշխիք, որ ՀՀ-ն կկատարի այդ պայմանագրով նախատեսված իր պարտականությունները, Տեր-Պետրոսյանն առաջարկում էր, որպես «պատանդ», 10 օր մնալ Ստեփանակերտում (Մինչ այդ, մի հանդիպում էլ տեղի էր ունեցել հունիսի 12-ին՝ Գորիսում)։ Լեւոն Տեր-Պետրոսյանն առաջարկում էր հանձնել Քարվաճառը ու ընդունել միջնորդների խաղաղարար ծրագիրը, փոխարենը պահել վերահսկողությունը Լաչինի միջանցքի վրա։ Եվ սպառնում էր, որ հակառակ դեպքում Ռուսաստանը կդառնա մեր թշնամին, մանավանդ 40 օր հետո փամփուշտը վերջանալու է, 7 օր հետո վերջանալու է մթերքը։ ԼՏՊ առաջարկով, ԼՂՀ իշխանությունները պետք է համաձայնեին ԵԱՀԿ Մինսկի խմբի խաղաղարար նախաձեռնությանը, պարտավորվում էր ճշգրտորեն կատարել խաղաղարար ծրագրի՝ իրեն վերաբերող բոլոր պահանջները եւ պատժել բոլոր նրանց, ովքեր կխախտեին այդ պայմանավորվածության դրույթները, եթե անգամ նրանք լինեին Արցախի իշխանության ներկայացուցիչներ։


Փաստացի, Տեր-Պետրոսյանը ճնշում էր գործադրում Արցախի իշխանությունների վրա՝ պահանջելով նրանցից Ադրբեջանին հանձնել Քարվաճառի շրջանը։

Ռոբերտ Քոչարյանն այդ ժամանակ Արցախի Պաշտպանության պետական կոմիտեի ղեկավարն էր։ Հանդիպման ժամանակ համաձայնություն է կայացվում ստորագրել Լեւոն Տեր-Պետրոսյանի առաջարկած փաստաթուղթը՝ Հայաստանի ղեկավարության հետ հարաբերությունները չփչացնելու համար, սակայն իրենց՝ Արցախի վրա դրված պարտավորությունները կատարելու համար ժամանակ են խնդրում։ Լեւոն Տեր-Պետրոսյանը «համաձայնությունը ստացած»՝ հետ է գալիս Երեւան, իսկ Արցախում մոռանում են այս փաստաթղթի մասին եւ Քարվաճառն ադրբեջանցիներին հանձնելու աշխատանքներ տանելու փոխարեն ազատագրում են Աղդամը։ Մի քանի հաղթանակներից հետո իրավիճակը փոխվում է, եւ փաստաթուղթն իրականություն չի դառնում։

Ռոբերտ Քոչարյանն իր «Կյանք եւ ազատություն» գրքի երկրորդ մասում «Քելբաջար» հատվածում անդրադառնում է շրջանի կարեւորությանը, ազատագրմանը եւ այս ամբողջ պատմությանը։ Նա գրում է, ապրիլի 5-ին Օմարի լեռնանցքն գրավելու ու լիակատար հսկողության Քելբաջարը վերահսկողության տակ վերցնելու ժամանակահատվածի մասին: Կրճատումներով ներկայացնում ենք գրքից այդ հատվածները․

«․․․Քելբաջարի գրավումից հետո միջնորդները սկսեցին ուժեղ ճնշում գործադրել մեզ վրա՝ պահանջելով շրջանը վերադարձնել Ադրբեջանին: Ըստ երեւույթին, նրանց թվացել էր, թե մեր հաջողությունը փոխել է իրավիճակը, սակարկության առարկա է հայտնվել՝ Քելբաջարը, եւ կարելի է գտնել հակամարտությունը կարգավորելու բանաձեւը: Հայաստանի ղեկավարությունը լրջորեն անհանգստացած էր այդ ճնշումից՝ համարելով, որ մեր անզիջում դիրքորոշումը կարող է պատժամիջոցների ու երկրի միջազգային մեկուսացման պատճառ դառնալ: Մեզ համար ավելի հեշտ էր. մենք ընտրություն չունեինք: Գոյատեւման պատերազմ էր, եւ Քելբաջարը վերադարձնելը որպես ինքնասպանություն էինք ընկալում: Սուիցիդային հակումներ չունեինք, ավելին՝ արդեն զգացել էինք հաղթանակի համը: Իհարկե, այդ կարգի բանաձեւերը մեզ էլ էին անհանգստացնում, բայց ոչ այնքան, որ ակնհայտ հիմարություններ անեինք: Ղարաբաղը չճանաչված հանրապետություն էր մնում, մեզ վրա ուղղակի ճնշում գործադրելու լծակներ չկային, եւ, բնականաբար, ամբողջ ճնշումը կենտրոնանում էր Հայաստանի վրա: Տրամաբանությունը հասկանալի էր. քանի որ Հայաստանն օժանդակում է Ղարաբաղին, նրա վրա էլ ընկնում է մեզ մոտ տեղի ունեցողի պատասխանատվությունը: Ղարաբաղի իրադարձությունները մշտական գլխացավանք էին դարձել Տեր-Պետրոսյանի համար. վախենում էր, որ դրանք կարող են հանգեցնել երկրի համար ծանր հետեւանքների: Ես ըմբռնումով էի մոտենում նրա տագնապին, բայց այն չափազանցված էի համարում: Ինձ չէր լքում համոզվածությունը, որ բանաձեւերին ոչ մի պատժամիջոց էլ չի հաջորդի: ՍՍՀՄ փլուզումն այնքան արագ էր տեղի ունեցել, որ համաշխարհային ու տարածաշրջանային խաղացողները դժվար թե հասցրած լինեին որոշարկել իրենց երկարաժամկետ հետաքրքրությունները Հարավային Կովկասում: Ուրեմն եւ կտրուկ շարժումներ չեն անի, ու ամեն ինչ կախված կլինի դե ֆակտո ձեւավորվող իրավիճակից: Դրա համար էլ մենք շտապում էինք ամրապնդել ռազմական հաջողությունն ու առավելագույնը ստանալ, մինչեւ որ բոլորը աշխարհաքաղաքական առումով մարսած կլինեն ՍՍՀՄ փլուզումը:

․․․ Հայաստանի Անվտանգության խորհուրդը հունիսի 12-ին արտագնա նիստ էր նշանակել Գորիսում, որին հրավիրվել էր Ղարաբաղի ղեկավարությունը: Նիստի նպատակն էր Քելբաջարը Ադրբեջանին վերադարձնելու համաձայնություն ստանալ մեզնից: Առաջարկվում էր վերադարձնել Քելբաջարը, դադարեցնել ռազմական գործողություններն ու խաղաղապահ զորքեր մտցնել տարածք: Այդ ամենը բացարձակապես չէր համապատասխանում իրավիճակի մեր տեսլականին եւ, ինչպես մեզ այն ժամանակ թվում էր, առավելապես բխում էր միջնորդների շահերից: Ես կարծում էի, որ այդ իրավիճակում խաղաղապահ ինչ ուժեր էլ լինեն՝ չեն ապահովի Ղարաբաղի անվտանգությունը: Մի խոսքով, մենք մտադիր չէինք հանձնել Քելբաջարը. դրա համար չէինք ազատագրել:

Գորիս մեկնելու նախօրեին մի քանի հեռախոսային խոսակցություն ունեցա Տեր-Պետրոսյանի հետ, որոնց ընթացքում նա խիստ կտրական էր արտահայտվում Քելբաջարը հանձնելու վերաբերյալ՝ դա անխուսափելի քայլ համարելով: Հասկանում էի, որ նա իր տեսակետը չի փոխի, ուստի Գորիսում հեշտ հանդիպում չի սպասվում. մեզ վրա ուժեղ ճնշում է լինելու: Տեր-Պետրոսյանի հետ բախվել չէի ուզում. չէ՞ որ Հայաստանի հետ մեկտեղ լուծելու բազմաթիվ հարցեր ունեի, ու լավ հարաբերությունները չափազանց կարեւոր էին: Իսկ, այ, եթե Քելբաջարը հանձնելու դեմ հանդես գային ԳԽ նախագահության անդամները, իդեալական տարբերակ կլիներ: Նախագահության մեծ մասը դաշնակցականներ էին, իսկ նրանց կուսակցության հարաբերությունները Հայաստանի ղեկավարության հետ առանց այն էլ հարթ չէին: Եվ ես Տեր-Պետրոսյանին առաջարկեցի Գորիս հրավիրել Ղարաբաղի խորհրդարանի ամբողջ ղեկավարությանը: Նրանք 1993 թվականի ձմեռվանից արդեն աշխատում էին, չնայած դեռ նիստեր չէին անում: «Գիտե՛ս,- ասում եմ Լեւոնին,- դա շատ կարեւոր հարց է: Քննարկմանը պիտի մասնակցի Գերագույն խորհրդի ամբողջ ղեկավարությունը, որ հետո ոչ մի սպեկուլյացիա չլինի: Մանավանդ որ մեծամասնությունը դաշնակցականներն են, ու եթե նրանք Քելբաջարը վերադարձնելու կողմ քվեարկեն, դա թույլ չի տա՝ Դաշնակցության կողմից բողոքի տրամադրություններ բորբոքվեն Հայաստանում»: Տեր-Պետրոսյանը համաձայնեց: Մնում էր պայմանավորվել մեր խորհրդարանի ղեկավարության աջակցության վերաբերյալ:

Գորիս մեկնեցի մեր արտաքին գործերի նախարար Արկադի Ղուկասյանի ու Սամվել Բաբայանի հետ: Ճանապարհին շրջանցեցինք ԳԽ նախագահության ներկայացուցիչների մեքենան ու հենց ճանապարհին խոսեցինք նրանց հետ: Ես ուղիղ ասացի.

- Տղե՛րք, ախր, դուք դեմ եք Քելբաջարը հանձնելուն: Չեմ ուզում փչացնել հարաբերությունները Հայաստանի նախագահի հետ, մեզ ամենօրյա աշխատանք է սպասում: Վերցրեք կտրուկ մերժման նախաձեռնությունը, բացատրեք, որ դա սպառնալիք է ստեղծում Ղարաբաղի անվտանգության համար: Պայմանավորվեցի՞նք:

- Հա՛, իհա՛րկե, մենք ամեն ինչ կբացատրենք: Ոչ մի դեպքում չի կարելի հանձնել Քելբաջարը,- համաձայնեցին նրանք:

Հասանք Գորիս: Անվտանգության խորհրդի նիստը տեղի էր ունենալու սովետական ժամանակներից մնացած հյուրատանը, որը քաղաքից մի քանի կիլոմետրի վրա, լճափնյա ոչ մեծ շինություն էր: Հայաստանը, բացի նախագահից, ներկայացնում էին խորհրդարանի նախագահ Բաբկեն Արարքցյանը, Վազգեն Սարգսյանը, նախագահի խորհրդական Դավիթ Շահնազարյանը, որը Ղարաբաղի հարցով ակտիվ բանակցություններ էր վարում, ու էլի ինչ-որ մեկը, արդեն չեմ հիշում: Ղարաբաղից, բացի ինձնից, Արկադիից ու Սամվելից, եկել էին Լեւոն Մելիք-Շահնազարյանը, Վալերա Բալայանն ու նախագահության էլի մի քանի անդամ: Ի զարմանս բոլորի՝ հանկարծ պարզվեց, որ Գերագույն խորհրդի նախագահության նախագահ Գեորգի Պետրոսյանը չկա: Մյուս խորհրդարանականները հավատացնում էին, որ շուտով կհասնի, որ իրենց հետ միաժամանակ է դուրս եկել, ճիշտ է, ճանապարհին նրան կորցրել են, բայց մտածել էին՝ առաջ է անցել եւ արդեն տեղում է: Բայց Գեորգին չկար: Անվտանգության խորհրդի նիստը սկսվեց: Խոսք վերցրեց ՏերՊետրոսյանը: Խարիզմատիկ, բնույթով տիրական՝ նա միշտ էր համոզիչ խոսում, իսկ այս անգամ առանձնակի պերճախոս էր: Խոսեց ընթացիկ պահի ամբողջ ծանրության մասին, թվարկեց, թե ինչ պատճառներով է անհրաժեշտ համարում լսել միջազգային հանրության կարծիքը, վախեցրեց վատ հետեւանքներով եւ ամփոփելով՝ անառարկելի հայտարարեց.

- Ոչ մի այլընտրանք չկա ու չի կարող լինել, Քելբաջարն անհրաժեշտ է վերադարձնել միջնորդների առաջարկած սխեմայով: Անգամ Ելցինն է զանգել ինձ: Ի՞նչ կարծիքներ կան այս հարցի վերաբերյալ:

Նայում եմ մեր խորհրդարանականներին... իսկ նրանք նստել ու լռում են: Հասկանում եմ, որ Տեր-Պետրոսյանը նրանց չի համոզել, բայց տեսնում եմ, որ ոչ մեկը չի համարձակվում առարկել, ուրեմնեւ՝ գնալ առճակատման: Փորձեցի ոտքով հրել կողքիս նստածին, մյուսների հայացքներն եմ փնտրում, բայց՝ ապարդյուն. բոլորը փախցնում են աչքերը: Եվ ինքս սկսեցի առարկել, սկզբում՝ զգույշ, հետո՝ աստիճանաբար տաքանալով, ավելի ու ավելի կտրուկ: Խոսում էի այն մասին, որ համաշխարհային հանրության տարատեսակ բանաձեւերի հանդեպ վախը չպիտի գերակշռի ԼՂՀ բնակչության համար պատասխանատվությանը: Հիշեցրի, որ բոլորովին վերջերս, երբ առավելությունն Ադրբեջանի կողմն էր, նույն համաշխարհային հանրությունն իրեն նեղություն չէր տալիս որեւէ բանաձեւ ընդունելու Արցախի գլխին կախված ոչնչացման վտանգի մասին: Ինչո՞ւ, ուրեմն, մենք հիմա պետք է զոհաբերենք մեր երկրի անվտանգությունը՝ այդ հանրությանը դուր գալու համար:

Բանավեճ սկսվեց ՀՀ Անվտանգության խորհրդի անդամների հետ, միացան նաեւ ղարաբաղցիները: Բանավեճն ակնթարթորեն սուր բնույթ ստացավ, ու գնա՜ց... Ես երբեմն ինձ չափից դուրս կտրուկ ու կոպիտ էի պահում, եւ կարող էր տպավորություն ստեղծվել, թե դիտմամբ կոնֆլիկտ եմ հրահրում նիստը տապալելու համար: Բայց դա բոլորովին այդպես չէր, ուղղակի այնպիսի ցավոտ թեմա էր քննարկվում, որ չէի կարող հանգիստ մնալ: Տեր-Պետրոսյանը լսեց, լսեց, հետո սեւեռուն նայեց ինձ ու ասում է.

- Սպասի՛ր, Ռոբե՛րտ... Դու, ի՞նչ է, բոլորից ավելի՞ ես դեմ:

- Դե, իհարկե, դեմ եմ,- պայթեցի ես:- Մենք նրա համար չենք վերցրել Քելբաջարը, որ հետո հետ տանք: Եվ այստեղ, վեճի ամենաթեժ պահին, հայտնվում է Գեորգի Պետրոսյանը: Ինձ թվաց՝ խմած է, համենայնդեպս, շատ գրգռված էր: Գեորգին ժամուկես ուշացել էր, ու մինչ նրա գալը կրքերն արդեն ծայրահեղ շիկացած էին: Իսկ նա, մտնելով սենյակ, որտեղ նիստն էր, հենց շեմից հուզված հայտարարեց. «Վե՛րջ, ես ամեն ինչ որոշել եմ, թողեք ասեմ, ես...»:

- «Ի՞նչ ես որոշել»:

- «Պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա»:

Ես նետվում եմ նրա կողմը. «Ի՞նչ պատասխանատվություն: Դու ո՛վ ես»: Իսկ նա համառորեն շարունակում է. «Ես վերցնում եմ պատասխանատվությունը, ես ամեն ինչ հասկանում եմ: Հասկանում եմ, որ դա ճիշտ չէ: Հասկանում եմ, որ... բայց... Այո՛, Քելբաջարը պետք է հանձնել»: Այստեղ նույնիսկ կուսակիցները հարձակվեցին նրա վրա. «Ի՜նչ ես ասում, Ժո՛րա»: Բայց նա համառորեն իրենն էր պնդում: Բոլորը տարակուսած իրար էին նայում՝ չհասկանալով՝ ինչ է պատահել Ժորային, փոխարենը՝ Տեր-Պետրոսյանը շատ ուրախացավ եւ անմիջապես կառչեց նրա ասածից: Դավիթ Շահնազարյանին ասում է. «Վե՛րջ: Նախագահության նախագահը համաձայն է: Պետք է անմիջապես հայտնել Մոսկվա, որ որոշումն ընդունված է»: Իսկ Գորիս շրջկենտրոնում Մոսկվայի հետ կապի միակ միջոցն այդ ժամանակ ֆաքսն էր՝ վարչակազմի ղեկավարի աշխատասենյակում: Տեր-Պետրոսյանը հրամայում է. «Գնացեք ու Կազիմիրովին ֆաքս ուղարկեք, որ հայկական կողմն ընդունում է Քելբաջարը հանձնելու պայմանները»: Դավիթ Շահնազարյանն անմիջապես դուրս եկավ, իսկ Գեորգին մի քանի րոպեից հետեւեց նրան:

Սկսեցինք սպասել: Տեր-Պետրոսյանը փայլում է, ղարաբաղցիները՝ սգավոր տրամադրությամբ, չարացած նստել՝ իրար հետ չենք խոսում: Սեղան է գցած, պատառը կուլ չի գնում: Իմ գլխում միայն մի միտք է. գրո՜ղը տանի, ինչպես դուրս պրծնենք այս պատմությունից: Քառասուն րոպեից Դավիթը զանգում է Տեր-Պետրոսյանին. «Ես վարչակազմում եմ, ո՞ւր է Գեորգին»: Ըստ երեւույթին, մեր արձագանքը Պետրոսյանին այնքան բուռն էր, որ Գեորգին փողոց դուրս գալով՝ հանկարծ ուշքի էր եկել՝ «Էս ի՜նչ եմ անում», ու փախել էր: Պարզապես չքացել էր: Խելացի, կարգին տղա էր, ուղղակի՝ չափից դուրս հուզական: Այդպես էլ Մոսկվա ֆաքս չուղարկեցինք: Պաշտոնապես մեր համաձայնությունը պիտի հաստատեր ԳԽ նախագահության նախագահը: Բայց քանի որ նախագահն անհետացել էր, Ղարաբաղի կողմից համաձայնություն չկար... Այդպես էլ բաժանվեցինք ու լավ տրամադրությամբ կմեկնեինք, եթե չստացվեր Մոնթե Մելքոնյանի՝ Մարտունու պաշտպանական շրջանի լեգենդար հրամանատարի զոհվելու լուրը:

Երկու օր անց զանգեց Տեր-Պետրոսյանն ու ասաց. «Սա անհնար է այսպես թողնել: Ելցինը կապվել է ինձ հետ: Չափազանց դժգոհ է, պնդում է, որ Քելբաջարը պետք է վերադարձնել Ադրբեջանին»: Ես հասկանում էի, որ Հայաստանի նախագահը խիստ անհանգստացած է ստեղծված իրավիճակից, վախենում է փչացնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, վախենում է ՄԱԿ-ի ԱԽ նոր բանաձեւերից: Ու նաեւ, առաջին անգամ, Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ ապրիլի 30-ին ընդունված բանաձեւում, բացի պատերազմող երկու կողմերին ուղղված՝ ռազմական գործողությունները դադարեցնելու պահանջից, հատուկ ուղերձ կար Հայաստանին. «Օկուպացիոն ուժերն անհապաղ դուրս բերել Քելբաջարից»:

Մեզ համար Ղարաբաղի գործնական անվտանգության հարցերն ամեն ինչից կարեւոր էին: Ես համարում էի, որ գործը բանաձեւից այն կողմ չի գնա, ու մի վայրկյանում պատժամիջոցների չեն դիմի, կհասցնենք հետեւել ու արձագանքել: Միեւնույն ժամանակ հասկանում էի Հայաստանի նախագահի վիճակի ամբողջ բարդությունն ու բաց առճակատումից խուսափելով՝ հարցը մեկ անգամ եւս քննարկելու պատրաստակամություն հայտնեցի: Տեր-Պետրոսյանը թռավ Ստեփանակերտ: Բոլորս հավաքվեցինք խորհրդարանում. գործնականում՝ ԳԽ ամբողջ նախագահությունը, ՊՊԿ-ն, գործադիր իշխանության բոլոր առանցքային դեմքերը: Հայաստանի նախագահը վճռական էր: Զգուշացրեց, որ եկել է իր վերջին խոսքն ասելու, որ մեզ հետ վիճելու մտադրություն չունի, քանի որ կողմերի փաստարկները հայտնի են: Իր նախկինում ասածին կուզենար մեկ բան ավելացնել. մենք հիմա հաջողությամբ պատերազմում ենք Ադրբեջանի դեմ, բայց եթե հրաժարվենք կատարել բանաձեւի պահանջները, արդեն ստիպված ենք լինելու պատերազմել ամբողջ աշխարհի դեմ: Չի կարելի կատակ անել միջազգային հանրության հետ, երբ նա պատասխան է պահանջում: Ավելին՝ մեր մերժումով կոնկրետ թշնամի ձեռք կբերենք: Եվ դա կլինի ո՛չ Թուրքիան, ո՛չ Ադրբեջանը, ո՛չ Իրանը, այլ Ռուսաստանը, որը մեզ չի ների, եթե մերժենք իր պլանը: Խոսքը Ռուսաստանի, Ելցինի միջազգային հեղինակության մասին է: Աստված չանի թշնամի դարձնել այնպիսի մարդու, ինչպիսին Ելցինն է: Կդադարի Ռուսաստանի հետ համագործակցությունը, կկործանենք երեքհարյուրամյա հարաբերությունները մեր դաշնակիցների հետ: Ասաց, որ մեզ մոտ պատանդ կմնա թեկուզ տասը օր, բայց առանց մեր համաձայնության չի մեկնի:

Տեսնում էի, որ նա խիստ հուզվում ու անկեղծորեն հավատում է իր ասածին: Խոսքն ավարտելով՝ Տեր-Պետրոսյանը մեզ մենակ թողեց իր ասածը քննարկելու համար ու անցավ հարեւան սենյակ: Բարդ ու հախուռն քննարկում ստացվեց: Տեր-Պետրոսյանը հարցը սրել էր մինչեւ վերջ, դրա ընկալումը սեւ-սպիտակ էր դարձրել՝ միջանկյալ երանգների տեղ չթողելով: Ոչ ոք չէր ուզում վերադարձնել Քելբաջարը, սակայն բոլորը հասկանում էին, որ հիմա, այսպիսի հարցադրումով, Տեր-Պետրոսյանին մերժելն ընդմիշտ կփչացնի մեր հարաբերություններն ու նոր խնդիր կստեղծի: Նախագահության որոշ անդամներ, դաշնակցականները դեմ արտահայտվեցին, սակայն գործադիր իշխանության ներկայացուցիչներն առաջարկում էին համաձայնել Տեր-Պետրոսյանի հետ, բայց առաջադրել սեփական պայմանները, երկարացնել պլանի իրագործման փուլը, ժամանակ շահել ու գործել ըստ իրավիճակի: Մեծամասնությունը կողմ էր այդ տարբերակին, որի վրա էլ կանգ առանք: Նույն Գեորգի Պետրոսյանը հրաժարական տվեց, ու պաշտոնակատար դարձավ Կարեն Բաբուրյանը, որին վիճակված էր ստորագրել միջնորդների հետ մեր համաձայնությունը հաստատող նամակը: Պաշտոնաթողության օգտին քվեարկեց ութ հոգի, դեմ էր մեկը, ու էլի մեկը՝ ձեռնպահ: Հրավիրեցինք Տեր-Պետրոսյանին, ու ես ամփոփեցի մեր քննարկման արդյունքները.

- Մենք համաձայն ենք վերադարձնել Քելբաջարը, բայց ժամանակ է պետք, որ այնտեղից դուրս բերենք ամբողջ ռազմավարը: Բացի դրանից՝ պաշտպանության գիծ պիտի ստեղծենք Քելբաջարի ու Մարտակերտի շրջանի միջեւ՝ այնտեղից հարձակման սպառնալիքը բացառելու համար:

- Ինչքա՞ն ժամանակ է պետք,- ուրախացավ նա:

- Առնվազն մի քանի ամիս, եթե Հայաստանն օգնի,- պատասխանում եմ:

Տեր-Պետրոսյանն ի վերջո համաձայնեց մեր պայմաններին ու թռավ Երեւան: Նույն օրվա երեկոյան Սամվել Բաբայանի հետ արդեն քննարկում էինք հաջորդ քայլը. ինչպես արագացնել Աղդամի գրավումը: Այնտեղից շարունակվում էր մեր քաղաքների ու գյուղերի չդադարող հրետակոծությունը, եւ Աղդամը վերցնելը մտնում էր Ղարաբաղի շուրջը անվտանգության գոտի ստեղծելու մեր պլանի մեջ: Բացի դրանից՝ հաշվարկել էինք, որ հենց նոր շրջան գրավենք, միջնորդներն անմիջապես ուշադրությունը կկենտրոնացնեն դրա վրա ու կմոռանան Քելբաջարը»:

Ահա այսպես է եղել ամենը։

Լեւոն Տեր-Պետրոսյանը իրականում աղմուկ է բարձրացրել ոչ միայն Քարվաճառի ազատագրման համար։ Չնայած դրան, այդ դժվար ժամանակաշրջանում ազատագրվեցին հողերը։ Արցախի ղեկավարությունը ինչ-որ տեղ համոզելով, խաբելով, մանեւրելով կարողացավ մեր կորցրած հայրենիքն ազատագրել։ Ստացվեց այնպես, որ այն, ինչը պահվեց այն ժամանակ այսքան զրկանքների գնով, Նիկոլ Փաշինյանը տվեց հեշտ ու հանգիստ։ Լեւոն Տեր-Պետրոսյանի ծրագրերն իրականացրեց Նիկոլ Փաշինյանը։

Հայաստանի ու Արցախի իշխանությունների երկու տեսակ, փաստացի, ունեցանք՝ հող ազատագրող եւ հող հանձնող։ Ովքե՞ր են նրանք, պարզից պարզ է․․․

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan