Ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ ինչպես վարվել ՊՆ լուրերի հետ, հավատա՞լ, թե՞ ոչ
Սահմանին բախումներ են, բազմաթիվ հաղորդագրություններ է արդեն տարածել Պաշտպանության նախարարությունը, այդ թվում՝ 3 զոհի, 2 վիրավորի մասին, մեծն Արծրունն է ակտիվացել, վաղուց նախարար չունեցող ԱԳ նախարարությունն է հաղորդագրություն տարածում։ Ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ ինչպես վարվել ՊՆ լուրերի հետ, հավատա՞լ, թե՞ ոչ։ Այս օրերին պետք է միայն դնել պաշտոնական լրահոս։ Իսկ արդյո՞ք այդ պաշտոնական լրահոսը ճիշտ է, թե՞ 44-օրյա ստերի շարունակությունն է։ Ստիպված եմ դնել, բայց չեմ հավատում ՊՆ-ի հաղորդած և ոչ մի լուրի: