Այսօր՝ 23 սեպտեմբերի 2021թ., 00:00
Նման հարևանի հետ ո՞ր խելապակասը հարևանություն կանի… Արա, բա 30 հազար տոննա խաղողը որտե՞ղ դասավորես․ արմավիրցները Կառավարության մոտ են (տեսանյութ) Արման Բաբաջանյանի գաղտնի առաքելությունը․ ֆինասնավորողը Սորո՞սն է, թե՞ Թուրքիան Բա որ գրում են, թե սեպտեմբերի 21-ի տոնակատարությունը լավ է, որ սութի հայրենասիրական երգերով չէր ու մեսիջ էր աշխարհին, որ մենք աբորիգեն չենք Թուրքիան ոչ միայն շարունակում է նախապայմանների լեզվով խոսել Հայաստանի հետ, այլ ընդլայնել է դրա շրջանակը Դանակներն առնենք, իրար մորթե՞նք, մեր խաղողը փչանում ա. վեճ խաղողագործների եւ փոխնախարարի միջեւ (տեսանյութ) Կտավ` «Հաղթողը և կապիտուլյանտը» Արմեն Չարչյանի գործը քննող դատավարը վերադարձել է արձակուրդից, հույս ունենք, որ հրատապ նիստ կհրավիրի․ պաշտպան Աննա’, Էրատո լացի նոր ձև՞ ես սովորե’լ. քաղաքացի (տեսանյութ) Ադրբեջանի ԱԱՆ հակահետախուզության նախկին պետը ամբաստանյալների աթոռին է Պահանջում են հանդիպում վարչապետի հետ Երեք տա­րի նպա­տա­կա­ուղղ­ված քայ­քա­յել են մեր պե­տա­կա­նու­թյունն ու մեր դի­մադ­րո­ղա­կա­նու­թյու­նը ԻՀՊԿ-ն Ադրբեջանի հետ սահման է տեղափոխել հիմնականում հարձակողական բնույթի զինտեխնիկա և մարդկային ուժ Սյունիքի մարզպետի հետախուզվող որդին տեղափոխվել է «Արմավիր» ՔԿՀ Ինչո՞ւ պատվաստված մարդկանցից չի պահանջվում ՊՇՌ թեստ, եթե պատվաստումը չի բացառում վարակման փաստը Իշխանությունը նպատակ է դրել առաջիկա 3 ամիսներին մարզերը բոլոր համայնքներով վերցնել իր վերահսկողության տակ «Կամ խոսիր թուրքերեն, կամ լռիր». ռասիստական գրություններ Թուրքիայի դպրոցներից մեկում Քաղաքացիներն ահազանգում են՝ անձնագիր չեն տրամադրում. Որն է պատճառը Գնել Սանոսյանը մտածում է՝ «վարչապետն ով է, որ ես նրա որոշումները կատարեմ. Էդգար Ղազարյան Ադրբեջանական ծանր զինտեխնիկան՝ Հայաստանում, և Սյունիքով միջանցք. Փաշինյանը հստակ խոստումներ է տվել. Աննա Մկրտչյան «Ինչպիսին տվյալ ժամանակի իշխանությունն է, այնպիսին էլ՝ ժողովուրդն է, և ոչ երբեք հակառակը»․ Կարեն Ճշմարիտյան Պատերազմից խուսափող, «անգյալության» ձգտող էլիտաներն իրենց ժողովուրդներին տանում են ոչնչացման Զորավարժությունների ուղերձներից մեկն էլ հայ-իրանական սահմանի անվտանգության խնդիրն է Երկիրը պատերազմի մեջ է, իսկ ղեկավարը՝ էմոցիոնալ տատանումների. Արամ Վարդևանյան Սև լճի տարածքում ադրբեջանական բլոկ-պոստում ադրբեջանցի զինվոր է ինքնասպան եղել «Թուրքական Բայրաքթարների դեմ կարող են պատժամիջոցներ կիրառվել». Նաիրա Զոհրաբյան «Լեգիտիմությունը նման է նիզակի. նրա վրա կարող ես հենվել, բայց նստել չարժե». Ալեքսանդր Հարությունյան «Պատկերացնում եք չէ, թե ի՞նչ կարող է լինել …». Սոֆյա Հովսեփյան Շատերի համար հասկանալի դարձավ, որ Նիկոլ Փաշինյանը հեղափոխական չէ, նա ինչ-որ այլ նպատակներ ունի. Գրիգորի Տրոֆիմչուկ ԱԺ-ում քննարկում են կորոնավիրուսային համավարակով պայմանավորված խստացումները ԱՄՆ-ի Կոնգրեսում ընդունվեցին հայանպաստ օրինագծեր Գևորգ Էմին-Տերյանը 24 ժամ է տվել ԵՊՀ ռեկտորի պաշտոնակատար Հովհաննես Հովհաննիսյանին «Նրանք բովանդակությամբ, արժեհամակարգով լակոտ են և նրանք հիմա իշխանության են». Վահե Բեգոյան Փաշինյանի սրբությունը Ստալինն է. նա լրտես է, սրանք ուզում են հայը պանդուխտ դառնա. Պարույր Հայրիկյան Բաքուն կրակ է բացել իրանական ուղղաթիռի ուղղությամբ Կալանավայրերում դժգոհություն է հասունանում իշխանությունների դեմ Հնա­րա­վոր են լուրջ դի­մադ­րու­թյուն­ներ ու «բո­լո­լա­ներ» Հովիկաղազարյանական ընկալումը Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո Ընդդիմության առաջարկը խլել են Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան Կառավարության նախագծում չկա որեւէ բան, որը կարող է խոսել հանրային շահերի պաշտպանության մասին Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հասկանում են նոր հնարավոր էսկալացիայի գինը. փորձագետ Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ «Մեր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Իրանի դեսպանատունը՝ ձերբակալված իրանցի վարորդների մասին Իտալական մաֆիան կասկածվում է համավարակից հարստություն դիզելու ցանկության մեջ Թալիբները ուժայինների շարքերում չեն հանդուրժի մարդկանց, ովքեր մերկացվել են կոռուպցիայի եւ անբարո վարքի մեջ Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան Փորձագետ. Հայ-ռուսական միությունը ՌԴ-ի համար միշտ կարեւոր է եղել Հարավային Կովկասում իր ներկայության տեսանկյունից Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Ասորիները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել. Նրանք բողոքում են Դիմիտրով գյուղը «խոշորացնելու» դեմ Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները Freedom House․ Հայաստանը 4 հորիզոնականով իջել է ինտերնետի ազատության վարկանիշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Զանգել է ոստիկանություն եւ հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին Նիկոլի խրամատները գլխին փուլ են գալիս. Խաչիկ Մանուկյան Նիկոլը երեկվա ելույթով մեզ նախապատրաստեց նոր պարտության. Հայկազուն Ալվրցյան Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Իսրայելը մեղադրել է Իրանի նախագահին ստի եւ ցինիզմի մեջ Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am
Հարցում

Հարցը բլոգեր Լապշինը չէ, այլ այն, թե ոնց են նիկոլենք իրագործել կապիտուլյացիան

 

Լրագրող Նաիրի Հոխիկյանի վերջին բացահայտումները շատերի համար ոչ այնքան «շոկային» են կամ «սենսացիա», որքան իրենց հիմնավորված հետևությունների, եզրակացությունների լրացուցիչ հաստատում:

Ինչի՛ մասին են Նաիրի Հոխիկյանի հրապարակած տեղեկությունները և տվյալները: Մեծ հաշվով, խոսքն այն մասին է, որ 2020-ի սեպտեմբերի 27-ից, այսինքն՝ «տարօրինակ պատերազմի» մեկնարկից դեռ տարիուկես առաջ, 2019-ի մայիսին, բլոգեր Լապշինի ու ՀՀ ղեկավարություն համարվողների, մասնավորապես՝ ՀՀ վարչապետ համարվող Նիկոլի մամուլի քարտուղար Վլադիմիր Կարապետյանի միջև եղել է խիստ հետաքրքրաշարժ խոսակցություն այն մասին, թե նիկոլենք ինչ տարբերակով են նախատեսում Արցախը թուրքին հանձնելու իրենց ծրագիրը, եթե չասվի՝ հանձնառությունը:

Այն, որ Նաիրի Հոխիկյանի կողմից իր ունեցած տեղեկությունների հրապարակային հանրայնացումից հետո Լապշինը պիտի «չոր հրաժարման» («սուխոյ ատկազ») մարտավարությամբ հանդես գար, հրապարակված նրա ձայնային հաղորդագրություններից էլ հասկանալի էր: Ի վերջո, կյանքը քաղցր բան է, մանավանդ, եթե դու Իսրայելի քաղաքացի ես ու Հայաստանը կամ հայերը քեզ՝ ի՞նչ, ընդամենը՝ բլոգերության օբյեկտ:

Բայց, կրկնենք, հիմնականը Լապշինի այսօրվա «սուխոյ ատկազը» չէ: Հարցը այն է, թե ինչ զրույց է եղել 2019-ի մայիսին և ինչ վիճակ էր, օրինակ, 2020-ի նոյեմբերի 12-ին:

Ի՞նչ հետևություններ կարելի է անել Նաիրի Հոխիկյանի հանրայնացրած տեղեկություններից:

Առաջինը՝ գործող հակահայ ռեժիմը, ի դեմս Նիկոլի ու նրա մանկլավիկների, նախապես ծրագրել էր Արցախը հանձնել թշնամուն: Ըստ որում, ավելի է ընդգծվում այն հիմնավոր վարկածը, որ դա արվել է Ալիևի հետ գաղտնի բանակցություններով համաձայնեցված տարբերակով:

Երկրորդը՝ Նիկոլն ու նրա ռեժիմը, որպեսզի կարողանան «մարսել» Արցախի հանձնումը, նախատեսել էին ոչ միայն «տարօրինակ», այլև «փնթի» պատերազմ, որի ընթացքում Հայոց բանակը և կամավորականները պետք է հազարավոր զոհեր տային: Դրա առանցքային նպատակը այն էր, որ ա) արդարացնեն իրենց կողմից պարտության (կապիտուլյացիայի) համաձայնությունը: Դրա մյուս նպատակը ևս ակներև է. բազմաթիվ զոհերի, բանակի առավել մարտունակ ստորաբաժանումների ծրագրավորված ջախջախումը, ըստ իրենց հաշվարկի, պետք է արագորեն կոտրեր ժողովրդի դիմադրողականությունը, բանակի մարտական ոգին, իսկ հասարակությունն էլ ինքնաբերաբար սկսեր համաձայնել ամենավատ տարբերակով զիջումներին, միայն թե՝ այդ աղետը դադարեցեր, պատերազմն ավարտվեր:

Ի դեպ, այս կետում նիկոլենց ծրագիրը շեղում է ունեցել, քանի որ ամեն դեպքում հնարավոր է չէ լիարժեք հաշվարկել ժողովրդի դիմադրողունակ հատվածի վարքը: Պատերազմը նախատեսվածից ավելի երկար է տևել նաև այն պատճառով, որ առանձին մարտունակ ստորաբաժանումներ ոչ միայն թևաթափ չեն եղել, այլև ունենալով թիկունքից արհեստականորեն ստեղծված պրոբլեմներ, այնուամենայնիվ, կարողացել են պաշտպանել իրենց վստահված բնագծերը:

Մյուս կողմից, Հայաստանի այսպես կոչված ռազմաքաղաքական ղեկավարությունը միտումնավոր մերժել է պատերազմն ավելի շահեկան դիրքավորմամբ դադարեցնելու առաջարկությունները և կանխամտածված շարունակել է մաշեցնող, մեր բանակն արնաքամ անող պատերազմը, որպեսզի արդարացնի իր նախատեսած հանձնումը:

Երրորդը՝ «տարօրինակ պատերազմի» ընթացքում տիրող, կներեք՝ «բառդակը», անկազմակերպվածությունը, ափալ-թափալությունը, առանձին հատվածներում տիրող քաոսը ունեցել են վերևից կազմակերպված, հրահրվաղծ բնույթ: Այսպես կոչված «գերագույն հրամանատար» Նիկոլի անհասկանալի որոշումներն ու հրամանները ոչ թե չիմացության կամ անտեղյակության հետևանք են, այլ կանխամտածված շփոթ ստեղծելու նպատակ են ունեցել:

Եվ մյուս հետևությունը այն է, որ նիկոլենք հստակ պլանավորել են նաև իրենց դասավորած աղետը «նախկինների», օրինակ, նույն Ռոբերտ Քոչարյանի «գրպանը գցելու» պահերը: Սկզբունքորեն, այդ ուղղությամբ նիկոլենց քարոզչական օպերացիան բավականին սահուն է իրականացվել, դատելով այն բանից, որ մինչ օրս կարելի է հանդիպել հարյուրավոր ապուշների, այդ թվում, ժողովրդական բառուբանով ասած՝ «կարդացած էշերի», որոնք Նիկոլի կառավարած պատերազմի ու դրա հետևանքների համար մեղադրում են... «նախկիններին», ում ասես, բացի՝ իրական պատասխանատուից ու մեղավորից:

Վատն այն է, որ առայժմ չկա ամենից կարևոր հետևությունը՝ պետական դավաճանության և մի շարք այլ ծանր մեղադրանքներով կալանավորված Նիկոլը, իր հանցակիցներով հանդերձ:

Աղբյուրը՝ Yerevan.today

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan