Այսօր՝ 23 սեպտեմբերի 2021թ., 00:00
Հովիկաղազարյանական ընկալումը Ում շահն է սպասարկում այսօրվա կառավարությունը Հերթական կերուխումը «կարևորագույն» միջոցառումից հետո Ընդդիմության առաջարկը խլել են Տիգրան Արզաքանցյանը շարունակում է «հաղթարշավը» Իրանցի վարորդներին ծախսեր են պարտադրվում. դանդաղել է իրանական բեռնատարների տեղաշարժը. ՀՀ–ում Իրանի դեսպանատուն Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Փորձում են ստեղծել սպասարկման ոլորտում աշխատող մի նոր ազգ. Գեղամ Նազարյան Կառավարության նախագծում չկա որեւէ բան, որը կարող է խոսել հանրային շահերի պաշտպանության մասին Ադրբեջանի արտգործնախարարը ՎՈւԱՄ-ի գործընկերներից պահանջել է «ճնշում գործադրել Հայաստանի վրա» Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահները հասկանում են նոր հնարավոր էսկալացիայի գինը. փորձագետ Բազմաթիվ հարցեր, որոնք չեն կարող մնալ անպատասխան. Էլինար Վարդանյան ԵԱՀԿ Մինսկի խումբը նախատեսում է վերսկսել բանակցությունները Ադրբեջանի եւ Հայաստանի արտգործնախարարների հետ «Մեր քաղաքացիները պետք է անհապաղ ազատ արձակվեն». Իրանի դեսպանատունը՝ ձերբակալված իրանցի վարորդների մասին Իտալական մաֆիան կասկածվում է համավարակից հարստություն դիզելու ցանկության մեջ Թալիբները ուժայինների շարքերում չեն հանդուրժի մարդկանց, ովքեր մերկացվել են կոռուպցիայի եւ անբարո վարքի մեջ Կազմակերպիչները, տեղյակ լինելով իմ վերաբերմունքին, առաջինը ինձ էին հրավիրել մասնակցելու «հանդեսին». Հասմիկ Պապյան Փորձագետ. Հայ-ռուսական միությունը ՌԴ-ի համար միշտ կարեւոր է եղել Հարավային Կովկասում իր ներկայության տեսանկյունից Միրզոեւա. ՀՀ ոստիկանությունը սխալ տվյալներ է տրամադրել ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչների թվի վերաբերյալ Եղանակը Հայաստանում. օդի ջերմաստիճանը կտրուկ կնվազի Ասորիները ԱԺ-ի դիմաց բողոքի ակցիա են իրականացրել. Նրանք բողոքում են Դիմիտրով գյուղը «խոշորացնելու» դեմ Forbes․ Աշխարհի ամենաթանկ մարզական ակումբների տասնյակը Սուդանում ձերբակալվել են պետական ​​հեղաշրջման բոլոր մասնակիցները Freedom House․ Հայաստանը 4 հորիզոնականով իջել է ինտերնետի ազատության վարկանիշում ԱՄՆ Ներկայացուցիչների պալատը կքվեարկի հայ ռազմագերիների ազատ արձակման հարցով Այս շաբաթ երկկողմ հանդիպումներ կունենանք հայերի և ադրբեջանցիների հետ և նույն առաջարկը կանենք այնտեղ. Պետդեպի պաշտոնյա Զանգել է ոստիկանություն եւ հայհոյել ՀՀ վարչապետին ու քաղաքական գործիչներին Նիկոլի խրամատները գլխին փուլ են գալիս. Խաչիկ Մանուկյան Նիկոլը երեկվա ելույթով մեզ նախապատրաստեց նոր պարտության. Հայկազուն Ալվրցյան Գործատուն չի կարող աշխատանքից ազատել չթեստավորվելու դեպքում. Ժորա Սարգսյան Պուտինը ՀԱՊԿ-ում ՌԴ մշտական լիազոր ներկայացուցիչ է նշանակել Միքայել Աղասանդյանին Ինչպիսի՞ տուգանքներ են նախատեսվում հոկտեմբերի 1-ից ուժի մեջ մտնող կանոնը խախտելու դեպքում Ռուսաստանցի փորձագետ. Պատերազմը Ղարաբաղում հարվածել է տարածաշրջանում Ռուսաստանի հեղինակությանը Իրավապահ ու ուժային համակարգի ներսում բացասական են վերաբերվել պարգևներ ստանալուն Հրատապ լուրեր Նոր Հայաստանից Իշխանական թիմում ուղղակի իրար ատում են Թուրք-ամերիկյան խմբերը 2007 թ-ից ի վեր 2․2 միլիոն դոլար են նվիրաբերել քաղաքական գործիչներին. Հարութ Սասունյան Ադրբեջանի իշխանությունները շանտաժի են ենթարկում ԱՄՆ-ին եւ սպառնում հրաժարվել ԵԱՀԿ ՄԽ ձեւաչափից Զարուհի Փոստանջյանը պահանջում է քրգործ հարուցել իր իրավունքները եւ ազատությունները սահմանափակող ոստիկանների նկատմամբ Անօդաչուների շոուի եւ մնացածի մասին Անահիտ Սիմոնյանը՝ Հայկոյի առողջական վիճակի մասին Իսրայելը մեղադրել է Իրանի նախագահին ստի եւ ցինիզմի մեջ Ապարանի եւ հարակից գյուղերի ասֆալտը կփռի Ալեն Սիմոնյանի եղբոր ղեկավարած ընկերությունը. hetq.am Պերմի բուհում հրաձգության հետեւանքով տուժածների թիվը հասել է 43-ի Քաղաքային տրանսպորտի թվաքանակը կրճատվել է «Նրանք բավականին երկար զրույց են ունեցել Հայաստանի, Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի մասին». Պետդեպ «Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Հանրապետության հրապարակում՝ ընդամենը զանգվածային հիպնոտիկ սեանս էր, որի նպատակը մոռացնելն էր»․ Հայկ Դեմոյան Փաշինյանը 7 միլիոն դոլարով գաղտնալսման համակարգ է գնել. «Հրապարակ» Հայաստանի դրոշը հանդիսավորությամբ բարձրացվել է Օտտավայում Ադրբեջանցիները պահանջել են իջեցնել Ամարասի վրա տեղադրված Արցախի դրոշը. «Հրապարակ» Ավստրալիայի հարավ-արեւելքում երկրաշարժի հետեւանքով մասամբ ավերվել է ավելի քան 45 շենք Ռումինիայում տղամարդը 30 տարի անհետանալուց հետո տուն է վերադարձել նույն հագուստով Հակակոռուպցիոն կոմիտեի ստեղծումից հետո ՀՔԾ-ում խառնաշփոթ է Գնում եմ ընտրության, քանի որ սկսածս գործը կիսատ թողնել չեմ կարող. Գորիսի համայնքապետը հայտարարություն է տարածել Forbes. Ռոնալդուն շրջանցել է Մեսիին ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստների ցուցակում Սյունիքի միջանցքի հարցը հիմա Թուրքիան լուծում է Ռուսաստանի և ԱՄՆ-ի հետ, հետո ճնշում կգործադրեն Հայաստանի վրա. պատմաբան Եկատերինբուրգի «Исеть» աշտարակը գունավորվել է հայոց եռագույնի գույներով Առողջապահության նախարարի պատվաստված մայրը վարակվել է կովիդով Հայտնի է Պուտին-Էրդողան հանդիպման օրը «Եթե նախկինում Հայաստանը Ռուսաստանին կապելու խնդիր կար, ապա հիմա՝ Գորիսը՝ Կապանին». Արմեն Մանվելյան Դավաճան սրիկաների հետ ամեն ինչ պարզ է Երբ վարչապետը հանդիպի Էրդողանի հետ, մենք ամեն ինչ կորցնելու ենք. այդ բանակցություններից ոչ մի շահ չենք ունենալու. Հարութ Սասունյան «Հանրապետության Հրապարակում տեղի է ունենում սրբապղծություն»․ Նարեկ Հախնազարյան Լուսային «գունագեղ» շոուն ապահովելու համար իշխանությունները դրոններ են պատվիրել ՌԴ-ից․ 10 րոպեն՝ 110.000 դոլար Ես չեմ գնալու բեմը կազմաքանդեմ… ես ասում եմ՝ պարում եք, նշանակում է մեր երեխեքի արյան վրա եք պարում «Նազա՛ր, ամո՛թ քեզ»․ որդեկորույս մայրերը Փաշինյանին թույլ չեն տվել մոտենալ իրենց զավակների շիրիմներին «Կ’անդրադառնա՞նք արդեօք, որ Թուրքիոյ երկարած ձեռքը սեղմելով մոռացութեան պիտի դատապարտուի մեր ժողովուրդի հողային պահանջն ու ցեղասպանութեան ճանաչումը․․․» Ես երթևեկում եմ Գորիս-Կապան ավոտճանապարհով, նորմալ է. Արտակ Դավթյան Կամաց-կամաց խոսում ես, որ չիմանա՞ն, որ դու էլ ես մասնակից Ղարաբաղի ծախմանը․ Եռաբլուրում կինը դիմեց Սասուն Միքայելյանին Հազարավոր հերոս տղերքի մարտիրոսման պայմաններում, դժվար է խոսել տոնի մասին. Վարդևանյան Սասուն Միքայելյանը շատ փոքր և աննշան անձ է, որին անդրադառնամ.Խաչատուր Սուքիասյանը պատասխանել է Սասուն Միքայելյանին Բաքվում հավաքվում են Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի գլխավոր վերլուծաբանները․ Ներկա կլինի նաև Իրանի փոխարտգործնախարարը Եթե չկա խաղաղության պայմանագիր, սահմանազատման մասին խոսելը ժամանակավրեպ է. Սեյրան Օհանյան Երգիչ Հայկոն հոսպիտալացվել է. նրա վիճակը ծանր է գնահատվում Արմեն Գևորգյանը դատի է տվել Գռզոյին «Տունս թշնամին է օգտագործում. ի՞նչ տոն նշենք՝ նշելու հավես ու սիրտ չկա». Որոտանի բնակիչ Ռուսաստանցիները աջակցում են Ձեր կողմից իրականացվող երկրի առաջընթաց զարգացմանը. Արմեն Սարգսյանը շնորհավորել է Պուտինին Երբ անսահման սիրում ես քո գործը, ապա ոչ մի խոչընդոտ անհաղթահարելի չէ Ռուսաստանը ցավում է, որ Թուրքիան չի ճանաչել Ղրիմում Պետդումայի ընտրությունների արդյունքները Հայաստանը պայքարում է իր և իր ժողովրդի գոյատևման համար՝ ընդդեմ Ադրբեջանի և Թուրքիայի․Վալերի Բուայե
Հարցում

«Հավատում ենք, որ վերադառնալու ենք Հադրութ». 15-ամյա Ժասմինն ու Բորիսը՝ Երեւանում իրենց ստեղծած քվեստի մասին

Հադրութցի 15-ամյա Ժասմին Հայրապետյանն ու Բորիս Վանյանը հավատում են, որ մի օր անպայման վերադառնալու են իրենց ծննդավայր: Իսկ մինչեւ այդ, հասցրել Երեւանում քցեստ կազմակերպել, Բորիսն էլ բիզնես նախագծեր է սկսել։

Ժասմինն ընտանիքի հետ բնակվում է Երեւանում, իսկ նրա զարմիկը՝ Բորիսը, Երեւան է տեղափոխվել պատերազմի ընթացքում: Հադրութցի պատանիներն որոշել են միավորել ուժերն ու քվեստ սենյակ բացել, որտեղ կհամախմբեն 6-14 տարեկան երեխաների: Քվեստն իրականացվում է Ժասմինի «Սուպեր Նռանե» գրքաշարի մոտիվներով:

«Եղբորս՝ Բորիսի հետ մի օր նստած մտածում էինք, թե ինչ նոր բան կարելի է անել, որ ամառը հետաքրքիր անցնի: Ես ծննդյանս օրը քվեստի էի գնացել ու դա ինձ շատ հետաքրքրել էր, առաջարկեցի քվեստ կազմակերպել: Հասկացանք, թե ինչ ենք ուզում անել. տարածքը կահավորեցինք Նռանեի տատիկի սենյակի նման, եւ երկու օր առաջ տեղի ունեցավ մեր առաջին քվեստը: Այն նախատեսված է 6-14 տարեկան երեխաների համար ու ամբողջովին «Սուպեր Նռանե» գրքի մոտիվներով է, հարցերը վերաբերում են ինչպես Հայաստանին, այնպես էլ՝ գրքին»,-NEWS.am -ի հետ զրույցում պատմել է Ժասմինը:

Ժասմինը զբաղվում է քվեստի ստեղծագործական մասով, իսկ տեխնիկական հարցերով՝ Բորիսը:

«Ժասմինը առաջարկեց կազմակերպել այս քվեստը, ես էլ համաձայնեցի միանալ գաղափարին: Օգնում եմ պատրաստել սենյակը, բաներներ եմ պատվիրել: Քվեստի նպատակը երեխաներին «Սուպեր Նռանե» գրքի հետ ծանոթացնելն է»:

«Սուպեր Նռանե» գրքի առաջին հատորը Ժասմինը սկսել է գրել 2018 թ-ին՝ հետագայում շրունակել պատմությունը:

««Սուպեր Նռանեն» ունի 3 հատոր՝ առաջին հատորը գրել եմ 11 տարեկանում՝ 2018-ին, այն փոքր-ինչ մանկական է, չարի ու բարու կռիվն է, երկրորդը գրել եմ 2020-ին՝ համավարակի ժամանակ, եւ գրքի իրադարձություններն էլ սերտորեն կապված են այդ իրադարձության հետ՝ չարագործը ուզում է թունավորել մարդկանց ու նրանցից խլել հույզերը, իսկ երրորդը սկսել եմ գրել պատերազմի շրջանում, որտեղ հերոսուհին իր հանգիստն է վայելում Շուշիում, եւ հանկարծ չար ուժերը հարձակվում են Շուշիի վրա ու սկսվում է պատերազմը: Նա փորձում է հասկանալ՝ ինչու այդպես ստացվեց, ու գալիս է եզրակացության, որ մարդիկ կորցրել են կարեւոր արժեքները…»:

Անդրադառնալով իր գրքի հերոսուհուն, պատանի հեղինակը նշում է՝ Նռանեի միջոցով փորձել է կերտել հայուհու կերպար, որի մեջ տեսնում է նաեւ իրեն.

«Գիրքը հայ սուպեր-հերոսուհու մասին է, որի անունը Նռանե է: Նա 16 տարեկանում հասկանում է, որ իր առաքելությունը հայրենիքը փրկելն է այն զավթել ցանկացող չար ուժերից: Այդպիսով, նա իր նպատակին հասնում է հայկական խորհրդանիշերի շնորհիվ, որոնք են՝ նռան հատիկները, ծիրանի կորիզը, դուդուկը եւ այլն: 11-ում չգիտեի, թե ինչու, բայց հիմա ես հասկանում եմ, որ, նույնիսկ, այդ շրջանում իմ մտքում ունեի հայ աղջկա մի կերպար, որը ես ինքս էի ուզում լինել ու, երեւի, հենց դա ինձ առաջ մղեց, որ ստեղծեմ այդ կերպարն ու զարգացնեմ այն»:

Առաջին քվեստն արդեն կայացած է, եւ ինչպես փաստում են Ժասմինն ու Բորիսը՝ երեխաների համար այն եղել է ոչ միայն ոգեւորիչ, այլեւ՝ ուսուցողական.

«Քվեստին մասնակցել են Արցախից տեղահանված երեխաներ, նաեւ նրանք, ովքեր կարդացել էին գիրքը: Ես նկատեցի, որ երեխաներին այն շատ դուր եկավ: Քվեստից հետո խաղեր խաղացինք, երեխաներն այնքան ոգեշնչված էին, որ ես էլ ընթացքում սկսեցի նրանց օգնել»:

Քվեստը կազմակերպելու հարցում պատանիներին աջակցել է Ժասմինի մայրը՝ գրող, սցենարիստ, «Հաջողակ կին» ՀԿ նախագահ Արփի Վանյանը:

«Ժասմինը «Սուպեր Նռանեի» երրորդ մասը գրել է պատերազմի օրերին... դաժան օրեր էին: Անընդհատ ինքն իրեն հարցնում էր՝ ինչո՞ւ է այդպես, ինչո՞ւ է աշխարհն այսքան անտարբեր: Ու մի օր եկավ ու ասաց՝ գիտե՞ս, ես իմ հարցերի պատասանը գտել եմ՝ հավանաբար աշխարհը լավ չի ճանաչում հային ու Հայաստանը: Ես, իրոք, հուզվեցի իր եզրակացությունից: Նա այդ պահին մի առաջարկ արեց, ասաց. կարծում եմ՝ սա յուրաքանչյուրիս մեղավորությունն է, ու ես ուզում եմ իմ կողմից դա շտկել՝ «Սուպեր Նռանեի» միջոցով նոր սերնդին պատմել, ներկայացնել հային ու Հայաստանը: Երբ ինքն ու Բորիսը որոշեցին քվեստ անել, ես այն ժամանակ չգիտեի էլ, թե քվեստն ինչ է: Բացատրեցին դրա բնույթն ու ես շատ հավանեցի գաղափարը: Երեխաներին տրամադրեցի այս տարածքն ու նրանք շատ արագ իրագործեցին այն: Ընդլայնման կարիք, բնականաբար, ունենք. դեռ այս փոքրիկ սենյակն է, այստեղ տասից ավելի երեխա չենք կարողանում տեղավորել: Եթե տարածքը մեծ լիներ, մասնակիցներն էլ ավելի շատ կլինեին, ցանկացողները շատ են: Մենք այստեղ հյուրընկալում ենք նաեւ Արցախից բռնի տեղահանված երեխաներին՝ բնականաբար անվճար: Նաեւ ուզում ենք սուպեր արշավներ կազմակերպել, ինչպես երեւանյան պուրակներում, այնպես էլ՝ շրջաններում»:

Բորիսը խոստովանում է՝ սկզբում դժվարությամբ է հարմարվել երեւանյան կյանքին, բայց փորձում է ապրել նոր ռիթմով: Երեւան տեղափոխվելուց անմիջապես հետո ձեռնամուխ է եղել իր առաջին բիզնեսի ստեղծմանը.

«Պատերազմից սկզբից 4 օր հետո եկել ենք Երեւան: Երբ եկա Երեւան, սկզբում ինձ համար հեշտ չէր՝ լեզուն լավ չգիտեի, բայց հետո սովորեցի ու հարմարվեցի: Դեռ փոքր հասակից ցանկանում էի ունենալ բիզնես, ու երբ եկա Երեւան, բիզնես բացեցի՝ օնլայն խանութի տեսքով: Այնտեղ վաճառվում է ամեն ինչ: Ինչ լավ ապրանք գտնում էի, դնում էի վաճառքի: Հիմա էլ եմ աշխատում խանութի շուրջ»:

Ստեղծագործելով ու բուռն աշխատանքով հադրութցի պատանիները փորձում են շարունակել կյանքը պատերազմից հետո՝ սրտում ու մտքում պահելով մի մեծ հույս՝ երբ էլ լինի՝ կվերադառնան Հադրութ.

«Ես գիտեմ, որ ես ունեմ հույս, ու երբ ես իմ հույսը կորցնեմ, այդ ժամանակ ես վերջնականապես Հադրութը կկորցնեմ: Չգիտեմ՝ ինձանից կախված չէ՝ այսպիսին կմնա իրավիճակը, թե ոչ, բայց իմ հոգու խորքում ես միշտ կհավատամ, որ թեկուզ տասը տարուց կվերադառնամ Հադրութ ու մեր տանը կլինի նույն ջերմությունը»,-նշում է Ժասմինը:

Կատարվածը Արփի Վանյանը համարում է թյուրիմացիություն, ու վստահ է՝ սա ընդամենը իրավիճակ է, որը ժամանակի ընթացքում պետք է շտկվի.

«Հադրութի թեման ինձ համար շատ ցավոտ է, դա իմ բաց վերքն է: Անպես չէ, որ ես տուն եմ կորցրել ու դրա մասին եմ խոսում: Դա իմ ծննդավայրն է, հայրենիքը, այնտեղ իմ ծնողների գերեզմաններն են: Ես հավատում եմ ու մեկ րոպե, անգամ, չունեմ կասկած, որ մենք հետ ենք վերադառնալու, որովհետեւ, եթե պատմության մեջ բարին չի հաղթում, ուրեմն՝ այդ պատմությունը չի ավարտվել: Այն, ինչ կատարվեց, ես համարում եմ թյուրիմացություն, պարզապես իրավիճակ, ու հավատում, որ մենք անպայման վերադառնալու ենք: Անկեղծ ասած՝ չեմ տեսնում այն ճանապարհը, թե ինչպես, բայց հավատում եմ...»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan