Այսօր՝ 17 սեպտեմբերի 2021թ., 00:00
«Առջեւում առողջության համար պայքար է սպասվում». Այզան հիվանդանոցից տուն է վերադարձել Բրիտանիայի դատարանը մտադիր է 90 տարի գաղտնի պահել արքայազն Ֆիլիպի կտակի բովանդակությունը Լկտի պահվածքով իջեցրել են բոլորին․ ադրբեջանցիները կանգնեցրել են արցախցի երեխաներին տեղափոխող միկրոավտոբուսը Դրոններով շոու է լինելու. ցանկացած գունագեղ շոու պոռնկություն է. Այդ համերգը չպետք է լինի. ռեժիսոր Մեր գերիների նկատմամբ կտտանքների մասին տեղեկությունները թաքցնելու մեջ հավասարաչափ շահագրգիռ են Ալիևն ու Նիկոլը. Աշոտյան Սի Ցզինփին. Չինաստանը պատրաստ է ՇՀԿ երկրներին սովորեցնել աղքատության դեմ պայքարի հմտությունները Վերականգնել ՀՀ օրինական սահմանները, թույլ չտալով դրանց ապօրինի որևէ փոփոխություն. ՀԴԿ-ն դիմել է Արմեն Սարգսյանին Պարտադրված ենք չեղարկել Ռոբերտ Քոչարյանի այցը Մոսկվա. «Հայաստան» դաշինքի հայտարարությունը Մարիուպոլում տեղի է ունեցել հայկական խաչքարի օծումը Ինչո՞ւ է վտանգավոր կորոնավիրուսից ապաքինվելուց հետո բարձրակրունկ կոշիկ հագնելը US Open-ի 18-ամյա հաղթողը պատմել է, թե ինչպես է ծախսելու պարգևավճարը «Բավարիայի» ֆուտբոլիստը սրտի վիրահատության է ենթարկվել ԱՄՆ Պետդեպարտամենտը հավանություն է տվել Սաուդյան Արաբիայի հետ պաշտպանական պայմանագրին Ստեֆան Էլ-Շաարավի. Մեծ պատիվ է մարզվել Մոուրինյոյի նման մասնագետի ղեկավարությամբ Արթուր Վանեցյանն իր պարգևավճարը փոխանցել է Զինվորի տուն վերականգնողական կենտրոնին Բայդենին մեղադրել են սեփական սկզբունքները խախտելու մեջ Թողարկվել է Կարլ Լագերֆելդի նոր կենսագրությունը, որում ներկայացված են նրա մտերիմների պատմությունները «Սեպտեմբերի 21-ը գունագեղ շոուներով չպետք է նշվի». Գեղամ Նազարյանը Հանրապետության հրապարակում է (ուղիղ) Զոհրաբ Մնացականյանն իր «դասալքության» համար ամոթից կարմրեց Նորից հայախոս քաղաքական թուրքերի մասին «Կասկած ունենք՝ նախապատրաստվում է կապիտուլյացիայի փաստաթղթի ստորագրում». Հայկ Մամիջանյան. (տեսանյութ) Հենց այս հասարակ և համեստ մարդիկ են, որ ապահովում են Հայաստան-Իրան ցամաքային տրանսպորտային կապը Առաջիկայում ականատես կլինեք փողոցային ակցիաների. Ընդդիմությունը վերսկսում է փողոցային պայքարը Ադրբեջանն Արցախի արևմտյան հատվածում խախտել է հրադադարը. վիրավորվել է ՊԲ զինծառայող Եթե վարչատարածքայինով է, բերենք նախաձեռնություն, որ ՀՀ-ի սահմաները Բաքու է հասնում․ Վարդևանյան Փոխգնդապետ Մխիթարյանի ծեծի գործով մեղադրվողին 2 տարի անց ազատ արձակեցին Հայաստանին զենք կմատակարարի ռուսական ընկերությունը «Պատիվ ունեմ»-ը պարգևավճարների գումարը կուղղի պատերազմի հետևանքով առաջացած սոցիալական խնդիրների լուծմանը Մարտի 1-ի զոհերին 30 միլիոն, Հայրենիքի համար զոհված զինվորին՝ 10 միլիոն Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են զինվորներին հաց տանող մեքենան ՔՊ․ Երեւանը եւ Բաքուն պետք է վերջապես սկսեն սահմանազատման եւ սահմանագծման փուլը Ֆրանսիայում երեք հազար բժիշկների աշխատանքից հեռացրել են պատվաստումներից հրաժարվելու պատճառով Քաղցկեղով հղի կինն առողջ երեխա է ունեցել՝ հղիության ընթացքում քիմաթերապիայից հետո ԱՄՆ-ում առաջարկում են «Գորշ գայլերին» ճանաչել որպես ահաբեկչական կառույց Վրաստանի վարչապետը Սահակաշվիլիին թմրամոլ եւ անլուրջ անձնավորություն է անվանել Ամբողջ աշխարհը խոսում է Արցախի կարգավիճակից, բացի Հայաստանի եւ Արցախի կառավարություններից. «Հանուն Հադրութի» ՀԿ ղեկավար Հովհաննես Հովհաննիսյանը ԵՊՀ-ում «բեսպրեդել» սկսելու համար վազել է Նիկոլ Փաշինյանի մոտ և ստեր փչել. Գեւորգ Էմին-Տերյան Հայաստանի կառավարությունը պետք է կտրուկ միջոցներ ձեռնարկի՝ ընդհուպ մինչև ուժի կիրառում. իրանագետ Արգիշտի Քյարամյանն իր մտերիմ ընկերոջը հիմա էլ ԱԱԾ-ից ուզում է տեղափոխել ՔԿ՝ իրեն տեղակալ Եթե մի պատգամավորի կարծիքով՝ Ադրբեջանի հետ 0 խնդիր ունենք, ցավում եմ՝ իր հետ նույն դահլիճում եմ. ՀՀԿ «Հայաստան» խմբակցությունը հրաժարվում է պարգեւավճարներից (տեսանյութ) Կառավարությունը ներկայացնում է Հայաստանի՞, թե՞ Ադրբեջանի շահերը Ֆիլիպ Կիրկորովը ժամանել է Հայաստան Քաղաքացիական սառը պատերազմ. Վահե Հովհաննիսյանի տելեգրամյան ալիքից 600 դոլար եմ աշխատում, որի կեսը պիտի ադրբեջանցիներին տամ, ինչպե՞ս կերակրեմ երեխաներիս. իրանցի վարորդ (տեսանյութ) Փաշինյանը հերթական անգամ խայտառարկվել է ՀԱՊԿ-ում (տեսանյութ) Մեր պահանջն արտահայտենք այսօր՝ սեպտեմբերի 17-ից, ժամը 17-ից հենց Հանրապետության հրապարակի բեմի մոտ ԺԵԽՏԱԽՏ․ հենց այս համաճարակի դեմ է պետք գտնել պատվաստանյութ Իրանցի վարորդներին Բաքվում կասկածում են լրտեսության մեջ Չնայած ԼՂ-ում հրադադարի հաստատմանը՝ շատ ավելին պետք է անել տևական խաղաղության երաշխավորման համար. ԵԱՀԿ ԽՎ նախագահ Որոտանյան իրադարձությունները կոչված է Իրանի շրջափակմանը Դպրոցների տնօրենները պարտադրում են ծնողներին պատրաստվել «գունագեղ տոնակատարության» Սովետից անկախանալու տոնը գունագեղ նշող կառավարությունը սովետական քարտեզներով հող է հանձնում Խոսե՞լ է նա արդյոք ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին Արցախյան վերջին պատերազմի մասին. Ո՛Չ. Աշոտյանը՝ Փաշինյանին Իշխանությունների պայքարի արդյունքը. խաղամոլության թվերն աճել են Փաշինյանը չի խորշի անգամ որդեկորույս ծնողներին իրար դեմ հանելուց 1945 եւ 1976 թթ. քարտեզներով Գորիս-Կապան ճանապարհն անցնում է ՀԽՍՀ տարածքով Էդ ո՞վ է ասել, որ ադրբեջանցին թշնամի է, իրենց հողում են նստած. Տաթեւում ՔՊ-ի թեկնածու ՍԴ-ն երկրորդ անգամ «Հայաստան» դաշինքի դիմումի հիման վրա վարույթ ընդունեց Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով Հայ- ադրբեջանական համաձայնագրի դետալները հայտնի են Արարատում իշխանության սցենարները փոխվել են. Ում պաշտոնի նշանակվելը «փոզմիշ» եղավ Որոտանի հատվածում իրանական մեքենաներ են կուտակվել․ ադրբեջանցիները թույլ չեն տալիս անցնել իրանցիներին, որոնք չեն վճարում Երկարակեցության գաղտնիքը՝ վիսկի, բանան եւ ֆաշիզմի դեմ պայքար Արցախում իրանական անձնագրերով բանվորներ են բերել. կասկածներ կան, որ ադրբեջանցիներ են «Հայաստան» դաշինքի երկու պատգամավորներ իշխանության ուշադրության կենտրոնում են Մեղրիում ամենաթույլը ՔՊ թեկնածուն է․ որ 2 ուժերի միջեւ է լինելու պայքարը Բժիշկները նրբանկատորեն «հորդորում են» առայժմ չպատվաստվել ՔՊ խմբակցությունում թևերի են բաժանվել. ովքեր են գլխավորներն ու մեկուսացածները Դատական գործերի տեղատարափ ընդդեմ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ՀՀ-ն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել Արդարադատության միջազգային դատարան «Չելսիի» ֆուտբոլիստի տունը թալանել են Չեմպիոնների լիգայի խաղի ժամանակ Չինաստանը վրդովված է Մեծ Բրիտանիայի եւ Ավստրալիայի հետ ԱՄՆ-ի միջուկային գործարքից Գործատուն իրավունք չունի աշխատանքից ազատել աշխատողին թեստի կամ պատվաստման պատճառով Զախարովան մեկնաբանել է հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը եւ իրանցի վարորդներից գումարների շորթումը Փոխվարչապետ. Ներկայումս որոշ վարորդներ օգտվում են Կապանից Տաթեւ տանող այլընտրանքային ճանապարհից Ադրբեջանը Հայաստանում պատժում է իրանցիներին․ Կոմերսանտ Արժանի՞ ենք այսպիսի ղեկավարություն ունենալ, իհարկե արժանի ենք. Վարդանյան Ռոբերտ Քոչարյանն այցելել է Արմեն Չարչյանին ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստին փաշինյանը խախտել է արարողակարգը
Հարցում

Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է»

Արցախի Հանրապետության Շուշի քաղաքում 2019 թվականին բացվել էր Արցախյան պատերազմի հերոս, Դուշման Վարդանի՝ Վարդան Ստեփանյանի տուն-թանգարանը, որտեղից Արցախի 44-օրյա պատերազմի ժամանակ որևէ իր դուրս չի բերվել՝ որևէ մեկի մտքով չի անցել, որ Շուշին կընկնի, քանի որ հայ զինվորները մինչև վերջին պահը բերդաքաղաքի համար մարտնչում էին։

«Դուշմանի տուն-թանգարանից որևէ իր չի փրկվել։ Մեր մտքի ծայրով իսկ չէր անցնում, որ Շուշին կարող է ընկնել թշնամու ձեռքը, հետո այդ ժամանակ մենք այնքան զոհ ունեինք, որ նույնիսկ մտածել չարժեր մնացածի մասին։ Երբեք չէինք մտածում, որ Շուշին կարող է ընկել թշնամու ձեռքը։ Երկու սենյականոց տուն-թանգարանից որևէ բան թշնամու ձեռքում չի հայտնվել, մենք կադրերում փնտրում էինք, որպեսզի տեսնեք՝ թուրքը մտե՞լ է տուն, արդյո՞ք եղբորս նկարներից որևէ բան նրա ձեռքն ընկել է, տուն-թանգարանի ամբողջ շենքի այդ մուտքն ամբողջությամբ այրվել էր։ Սա մխիթարանք է, երևի եղբայրս է վերևից հոգացել, որ թուրքն իր ցուցանմուշներից ոչինչ չպղծի»,- 168.am–ի հետ զրույցում ասաց Դուշման Վարդանի քույրը՝ Արմինե Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն ոչ թե թանգարան էր, այլ Վարդանի տունը, թանգարան ասվածը մի քիչ սառն է, իսկ այն Դուշման Վարդանի երազած տունն էր՝ ապրող ու շնչող։

«Այնտեղ պահվում էր այն ամենը, ինչ կապված էր Վարդանի հետ՝ նկարներ, իրեր, գրքեր։ Այնտեղ մենք օրեր էինք անցկացնում, հյուրընկալություններ կազմակերպում, այն Վարդանի տունն էր։

Նույնիսկ մեր հարևանը երեք աղջիկ ուներ, չորրորդը տղա ունեցավ և անունը դրեց Վարդան, այդ Վարդանն է գաղթական դարձել, հիմա ինչի՞ մասին է խոսքը։ Վարդանի երազանքն էր՝ Շուշիում տուն ունենար։ Խոջալուն՝ Իվանյանն ազատագրելու ժամանակ Արթուր Մկրտչյանը Վարդանին ասել է, որ կարող է ապրել այն տանը, որտեղ 80 նռան ծառ է եղել, Վարդանը հրաժարվել է՝ ասելով, որ իր տունը պետք է Շուշիում լինի։ Նրա այդ երազանքը կատարվեց, նույնիսկ մայրիկին ասել էր, որ նրան Շուշիում է հուղարկավորելու, ասել էր՝ երկար ապրի, բայց ես քեզ Շուշիում եմ հուղարկավորելու։

Վարդանի 50-ամյակի կապակցությամբ երիտասարդների նախաձեռնությամբ Շուշիից մինչև Ստեփանակերտ ճանապարհին յասամաններ տնկվեցին։ Հիմա չգիտեմ, այդ յասամանները ծաղկել են, չեն ծաղկել, ինչ վիճակում են։ Շուշիի հարցը շատ մեծ ու խորը ցավ է, այստեղ կարևորը՝ շուշեցիներն անտուն չմնան, սրա մասին պետք է հոգան, այն նորածին Վարդանը, որը 40 օրական էլ չկար՝ գաղթական դարձավ, թե չէ մնացածը…»,- նշեց Արմինե Ստեփանյանը։

44-օրյա պատերազմի ընթացքում՝ մինչև Շուշիի անկումը, կռվող տղաները, բժիշկները մնացել են Դուշման Վարդանի տանը՝ այն դարձնելով իրենց համար շտաբ։

«Այսքան մարդկային կորուստների մեջ, տուն-թանգարանի մասին այդքան չէի մտածում, հաշտվել էի դրա հետ, ասում էի՝ ոչինչ, գոնե Դավիթ Ամալյանի որդին՝ մեր մյուս Վարդանը, փրկվի, երբ նրան փնտրում էինք։ Ցավոք, երկրորդ Վարդանն էլ զոհվեց, Շուշին էլ ընկավ, հույս ունեմ, որ երբևիցե ես ինքս լինելու եմ Շուշիում։ Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված ու ստորագրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է»։ Ամեն դեպքում թուրքը Վարդանի տուն չի մտել»,- եզրափակեց Արմինե Ստեփանյանը։

Ինչ վերաբերում է Երևանում՝ Գարեգին Նժդեհ փողոցում գտնվող Դուշման Վարդանի տուն-թանգարանին, Ա. Ստեփանյանն ասաց, որ այսօր՝ պայմանավորված համավարակով, թանգարանն ակտիվ չէ, պասիվության պատճառը միայն դա է։

Նշենք, որ Շուշիում կա նաև Դուշման Վարդանի անունով փողոց։ 1992 թվականին, երբ Դուշման Վարդանը մասնակցում է Շուշիի ազատագրմանը, և երբ արդեն Շուշին ազատագրված էր, ըստ մարտական ընկերների՝ Դուշման Վարդանը մտնում է հայկական գերեզմանատուն, անցնում շիրիմից շիրիմ և գոչում՝ «մեր պապեր, Շուշին ազատագրված է, հանգստացեք»:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan