Այսօր՝ 28 սեպտեմբերի 2021թ., 00:00
Ադրբեջանական զինծառայողները երեկվանից հրդեհներ են գցում Գեղարքունիքի մարզի գյուղերի հարեւանությամբ. ՄԻՊ Լիբանանահայ երիտասարդները բողոքի ցույց են անցկացրել Ադրբեջանի դեսպանատան առաջ Թուրքիայի պաշտպանության նախարարը մեղադրել է ՌԴ-ին Ստրասբուրգում ընդունվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության հումանիտար հետեւանքների վերաբերյալԵԽԽՎ բանաձեւը Արտագաղթի պատրաստվող երկրի հարցերը լուծել է, հիմա էլ պուրակ է նախագծում. Զաքարյան Սյունիքի մարզում կրկին հրդեհ է բռնկվել. ԱԻՆ Հիմա հասկանում եք տղերքը ոնց են կռվել և ոնց են տղերքին դավաճանել.... Բացում են ցամաքային սահմանները հայ զբոսաշրջիկների համար Արման Թաթոյանն անդրադարձել է դատական համակարգում առկա խնդիրներին Միանում եմ բոլոր այս հարցադրումներին. Զոհրաբյան Բունդեսթագի ընտրություններում առաջատարը սոցիալ-դեմոկրատներն են 2018-ի բնապահպանականը ևս կեղծ էր ու կրում էր բացառապես մանիպուլյատիվ բնույթ Մարգարիտա Սիմոնյանն ընդգրկվել է Ռուսաստանի բիզնես-առաջնորդների ցանկում 44-օրյա պատերազմի հետևանքով 38 արցախցի մահացել է գերության մեջ, 20-ի ճակատագիրը դեռևս մնում է անհայտ. Արցախի ՄԻՊ Մեր քաղաքական օրակարգը նույնն է. զոհված հազարավոր որդիների արյունը պահանջում է ոտքի կանգնել. ՀՅԴ ԳՄ 19-ամյա Գառնիկ Չոլակյանը դարձավ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է դեսպանի հետ Թուրքերն ուժեր են կենտրոնացնում Սիրիայի հյուսիս-արևմուտքում «Էս դավաճաններին ասելու բան չունեմ։ Սրանց պիտի կարողանանք վռնդել, ուրիշ ոչինչ» Լինենք հաստատակամ, շրջահայաց եւ չնահանջենք. գործ ունենք անելու. Արթուր Վանեցյանի ուղերձը Անհայտ անձը Մակրոնի վրա ձվի նման առարկա է նետել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման համար Հայաստանը նոր Սահմանադրություն պետք է ընդունի. Ալիև Գնաճը Հայաստանում 2021թ. առաջին կիսամյակում կազմել է 5.7 տոկոս. ֆիննախ Երկրի ղեկին շարունակում է մնալ այն իշխանությունը, որը ոչ մի հնարավորություն և կամք չունի դիմագրավելու որևէ կարգի սպառնալիքի. Տիգրան Աբրահամյան Հայաստանի ԱԳ նախարարի հետ չեմ հանդիպի․ Մեւլյութ Չավուշօղլու Վաշինգտոնը զգուշացրել է, թե ինչ հետևանքներ կլինեն, եթե Թուրքիան Ռուսաստանից գնի C-400-ների 2-րդ խմբաքանակը Պուտինը և Էրդողանը կհանդիպեն անձամբ Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանն ուղղված ցանկացած քայլ Անկարան կձեռնարկի Բաքվի հետ քննարկմամբ. Չավուշօղլու «Նիկոլի իշխանությունը էլ ոչ ոքի պետք չի»․ Աղասի Ենոքյան Գեղամ Նազարյան. Պատերազմ, որ չպետք է լիներ Հացը թանկացել է. առաջիկայում կբարձրանան նաև հացահատիկի սակագնից կախված մյուս ապրանքների գները Մի խումբ ադրբեջանցիներ փորձել են ներթափանցել Ղարաբաղում ականապատ տարածք Սրանց իշխանության ֆինալը կլինի շատ ավելի գունագեղ «Ժող ջանը» քանդեց ազգի տունը, հինգ աշակերտներս Եռաբլուրում են․ ջահերով երթի մասնակից. (տեսանյութ) Որ ասում ա՝ թուրքերի հետ կանաչին էժան էր, դա ա՞զգ ա. 83-ամյա Յուրիի կյանքի ամենադաժան ժամերը (տեսանյութ) Ամոթ եմ զգում հայերի փոխարեն. Սերգեյ Կառնաուխով Ինչ են այսօր գրել հերոսների հայրերը, մայրերը, դուստրերը, կանայք, հորաքույրները Բաքվում վառվում ա Հեյդար Ալիևի պալատը Վարիանտ չկա՝ պիտի ապրենք. Արցախը՝ պատերազմից 1 տարի անց. Տեսանյութ Չգիտեմ, էլ բառ կա՞ ավելացնելու. Զոհվածների արյունը դեռ անհատույց է… Մեր տարածաշրջանում ռազմական գործողությունների վերսկսման ռիսկերը չեն վերացել. Տիգրան Աբրահամյան «Հարձակվեցին գիշերը ֆաշիստների նման»․ Սարիկ Անդրեասյան Մեկ տարի առաջ կառավարության անդամ հանդիսացող մի բարձրաստիճան պաշտոնյա քմծիծաղը դեմքին պնդում էր, որ պատերազմ չի լինելու Պատերազմն անխուսափելի չէր, վատ բանակցությունները լավ կռվից ավելի լավ են Ի՞նչ է ասել Նիկոլի մեծ եղբայրը պատերազմից մեկ տարի անց. Արտակ Զաքարյան Խելքի բերեք ձեր իրավապահ համակարգը, էսքան բանի միջով անցած ծնողներին հանցանքի մի դրդեք... Պատերազմի առաջացրած երկարաժամկետ բացասական հետևանքները «Պատերազմը և դրա ընթացքն ավելի սարսափելի չէ, քան դրանից հետո տեղի ունեցածը և դրանից հետո շարունակվող անկումի հետևողական ընթացքը» Ստեփանակերտում ջահերով երթն առաջնորդել են հոգևորականը, հղի կինը` երեխան գրկին և զինվորականը` Արցախի դրոշը պարզած. (տեսանյութ) Զանգվածային ծեծկռտուք Երևանում. կան վիրավորներ, բերման ենթարկվածների մեջ կան մայրաքաղաքի և մի քանի մարզի բնակիչներ «Ամբողջ Հայաստանին են հայտնի՝ ովքեր են քեֆ անողները». Ռուբեն Հայրապետյանը հրապարակել է Մոսկվայում իր հասցեն Ջահերով երթը դեպի Եռաբլուր` վերեւից Հետպատերազմային անորոշություն․ Բագրատ Սրբազան Երթ-մոմավառություն դեպի Եռաբլուր (տեսանյութ) Մեր օրակարգը մնում է նույնը՝ կանխել Հայաստանի թուրքացումը. Իշխան Սաղաթելյան Հայաստանի գործող իշխանությունը պարտվել է Ադրբեջանին Հայաստանում մեկնարկել են Եվրոպական ժառանգության օրերը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը կմասնակցի երթ-մոմավառությանը դեպի Եռաբլուր Ատլանտիկայում «Սեմ» փոթորիկն ուժգնացել է՝ հասնելով չորրորդ կատեգորիայի Մոնակոյի իշխանը գալա-երեկոյին կնոջ փոխարեն ներկայացել է Շերոն Սթոունի հետ Դրան ուղղված պետական քաղաքականություն չկա. հնագետը`թշնամու վերահսկողության տակ անցած մշակութային ժառանգության մասին Ադրբեջանը մի ամբողջ քեյս է պատրաստել ՀՀ-ի կատարած «ռազմական եւ մարդկության դեմ հանցագործությունների մասին». Զոհրաբյան Այս երթին պետք է մասնակցի յուրաքանչյուր Հայ մարդ՝ անկախ քաղաքական կողմնորոշումից. ջահերով երթ` դեպի Եռաբլուր Եթե Հայաստանին պետք է Էրդողանը թելադրի պայմաններ սահմաններ բացելու և հարաբերություններ հաստատելու համար, ապա ի՞նչ անկախության մասին է խոսքը Կա՞ մի ադրբեջանցի, ով ասի, թե Արցախը հայկական է. չկա, ուրեմն, ինչո՞ւ են մեր մեջ այդքան շատ հակահայերը Էս կառավարությունը ոչ մի բարոյական իրավունք չունի խոսելու զոհվածների հիշատակը հարգելուց. մոլագար մարդասպանը չի կարող հարգել իր զոհի հիշատակը 44 օր շարունակ մենք «հաղթում էինք», իսկ իրականում պարտվել էինք պատերազմի սկզբից ժամեր անց Գնալով մեր վիճակն ավելի կվատանա, քանի դեռ երկրի իշխանություններն զբաղված են սեփական ժողովրդի շարքերը պառակտելով Ապրում ենք «հպարտ» աբսուրդի և «պողպատե» անհեթեթություն հաղթարշավի երկրում Երկիրը կործանած ստահակին հայհոյելու համար քրեական գործ են հարուցում, իսկ ահա այսպիսի ՆԵՐԱԶԳԱՅԻՆ ՌԱՍԻԶՄԻ համար՝ ոչինչ էլ չեն անելու Ոստիկանները «օրինական պահանջ» անվան տակ խախտում են քաղաքացիների իրավունքները. Ռուբեն Մելիքյան Նոր նախագծով ստացվում է, եթե որևէ ընդդիմադիր ներկայացնում է իրականությունը, համարվում է վիրավորանք. իրավաբան Հայաստանում շատ տագնապալի իրավիճակ է ստեղծվել Այսպիսի «խաղաղասիրական» հռետորաբանությամբ նոր պատերազմ են բոցավառում, գրգռում են թշնամու ախորժակը. ադրբեջանագետ Կառավարության պահուստային ֆոնդը դատարկ է, բայց 16 միլիարդ դրամի պարտավորություն պետք է մարվի «Մենք ու մեզ նման ընտանիքները մի պատառ ոսկոր ենք՝ կանգնած Նիկոլ Փաշինյանի կոկորդին». Մարգարիտա Խաչատրյան «Դա ստրկացած, թուրքական աշխարհից կախյալ Հայաստանի հեռանկարն է, որը նիկոլական ռեժիմի սրտին մոտ է»․ Դավիթ Ջամալյան Անշարժ գույքի սիրահար Տիգրան Խաչատրյանը. ինչ ունեցվածք ունի նախարարը Ո՞նց պատերազմ հաղթած երկրի ձեռքից Շուշին ու Հադրութը գնաց. ինչ ենք պատասխանելու երեխեքին. ազատամարտիկ Չսպասելով մեր պատասխանին Սասուն Խաչատրյանը միանգամից հայց է ներկայացրել օրաթերթի դեմ. «Ժողովուրդ» օրաթերթ
Հարցում

«Կալաշնիկովյան ծուղրուղուներն ի վնաս Ռուսաստանի են». ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ

Կալաշնիկովի նման պոպուլիստ քաղաքական գործիչների պատճառով է, որ Ռուսաստանը միջազգային հարթակում այսօր մնացել է գրեթե մենակ, առանց դաշնակիցների։ Այս մասին հայտարարություն է տարածել ԱԱԾ պահեստազորի սպաների միություն ՀԿ-ն։

«Կալաշնիկովյան ծուղրուղուներն ի վնաս Ռուսաստանի են

Օրերս ռուսական «Ազատ մամուլ» ծրագրի հյուրն էր Պետդումայի ԱՊՀ գործերով, եվրասիական ինտեգրման հարցերով հանձնաժողովի նախագահ Լեոնիդ Կալաշնիկովը, ով ռուս-հայկական հարաբերությունների առնչությամբ հանդես եկավ հստակ կողմնորոշված թուրքամետ դիրքորոշմամբ։

Ըստ սույն պատգամավորի, Ռուսաստանի շահերից չի բխում Հայաստանի պատճառով Թուրքիայի հետ հարաբերությունների վատացումը։ Դիմելով մեզ՝ հայերիս, նա հայտարարում է՝ «այդ դուք չեք մեր դաշնակիցները, դուք չեք գնա կռվեք Ղրիմի համար» ու խորհուրդ տալիս՝ «այնպես որ ծուղրուղու մի կանչեք» եւ հավելում․ «Կարծում եք որ մենք այլ բան չունե՞նք անելու, պետք է ամեն ինչ թողնենք ու գանք ձեզ համար կռվե՞նք»։

Եթե սա այս քաղաքական գործչի դիրքորոշումն է, համոզմունքը, միանգամայն պարզ է, թե քամին որ կողմից է փչում, եւ նա ում շահերն է սպասարկում։ Ակնհայտ է, որ Կալաշնիկովն ադրբեջանական շահերի հայտնի լոբիստ է, նրա ասածները պետք է ընդամենն ի գիտության ընդունել։ Իսկ եթե Կալաշնիկովի ասածը Ռուսաստանի իշխանությունների, քաղաքական էլիտայի դիրքորոշման արտահայտությունն է, ապա այն ռազմավարական դաշնակցի հետ հետայսու հարաբերություններ կառուցելու տեսակետից լուրջ մտորումների տեղիք է տալիս։ Այդ նույն Կալաշնիկովին, Ռուսաստանի իշխանություններին եւ, ինչու չէ, ողջ ռուս ժողովրդին ստիպված ենք հիշեցնել հետեւյալ անժխտելի փաստերը՝

-տարածաշրջանում ռուսների ու թուրքերի հայտնվելուց հետո ռուս-թուրքական թվով տասներեք պատերազմներում հայերը, չունենալով պետականություն, մշտապես եղել են ռուս զինվորի կողքին, հանդիսացել նրա բնական դաշնակիցը։ Ընդ որում տարածաշրջանում Ռուսաստանի հայտնվելը թելադրված է եղել բացառապես Ռուսաստանի աշխարհաքաղաքական շահերով եւ ոչ թե հայերին փրկելու միֆով,

-խորհրդայնացումից հետո Հայաստանը լիարժեք ինտեգրվեց միասնական պետության կազմում՝ նաեւ Ռուսաստանը համարելով ընդհանրական հայրենիք։ Չլինելով պատերազմական գործողությունների էպիկենտրոնում՝ Մեծ հայրենականում, բնակչության մեկ շնչի հաշվարկով, Հայաստանը եղել է ամենաշատ զոհ տված հանրապետություններից մեկը, տվել է Խորհրդային Միության 100-ից ավելի հերոսներ, մի քանի տասնյակ մարշալներ ու գեներալներ։ Հետախուզության եւ հակահետախուզության ուղղություններով հայաստանյան ներկայացուցիչներն ունեցել են փայլուն ձեռքբերումներ, համագործակցության բացառիկ էֆեկտիվ օրինակներ՝ այդ թվում եւ հայոց Սփյուռքի ներուժի օգտագործմամբ,

-անկախացումից հետո, չնայած Արեւմուտքի գործադրած ջանքերին, ոչ հայ ժողովրդի, ոչ էլ իշխանությունների կողմից չի եղել հակառուսականության որեւէ դրսեւորում, Հայաստանի արտաքին քաղաքականությունը կառուցվել է ռուսական շահերին համահունչ, հանրապետության տարածքում շարունակել են տեղակայված մնալ ռուսական զորքերը, Ռուսաստանի ու Հայաստանի հատուկ ծառայությունները, զինված ուժերը շարունակել են սերտ համագործակցել փոխշահավետության, փոխվստահության մթնոլորտում։

Եթե Կալաշնիկովի արտահայտած մտքերը տարածաշրջանում Ռուսաստանի վարած արտաքին քաղաքականության ռեալության արտացոլումն են, եւ Ռուսաստանը մտադիր է դուրս գալ տարածաշրջանից, ապա պիտի պատրաստ լինի Սիրիա-Թուրքիա սահմանագծում ռուս օդաչուին, Թուրքիայում Ռուսաստանի արտակարգ եւ լիազոր դեսպանին սպանած ահաբեկիչների, պանթուրքիզմի գաղափարի իրականացման մոլուցքով տառապող թուրքալեզու զինվորների ներխուժմանը Ռուսաստանի, Միջին Ասիայի իր դաշնակից երկրների տարածք։ Այս դեպքում Հայաստանին մնում է, Սփյուռքի եւ Հայ եկեղեցու կարելիությունները նեցուկ ունենալով, բացառապես ապավինել սեփական ուժերին, ՆԱՏՕ-ի հետ գնալ դաշնային նոր հարաբերություների հաստատման՝ միգուցե ականջալուր լինելով Էրդողանի՝ հայերին ուղղված «խելքի գալու» կոչին։ Այս պայմաններում, երբ ռուսական զորքը դուրս կբերվի Արցախից ու Հայաստանից, իսկ թուրքական զինվորը կլինի բուն Ռուսաստանում ու ուղղակիորեն կբախվեն ռուս-թուրքական շահերը, մենք դեռ ականատես կլինենք, թե ինչպես են ռուսները ծուղրուղու կանչում՝ օգնության ակնկալիքով հայացքն ուղղելով նաեւ հայերիս։

Կալաշնիկովի նման պոպուլիստ քաղաքական գործիչների պատճառով է, որ Ռուսաստանը միջազգային հարթակում այսօր մնացել է գրեթե մենակ, առանց դաշնակիցների։ Ինչպես շատ երկրներում, այնպես էլ Հայաստանում բարձրանում է հակառուսական տրամադրվածությունը, որի վառ օրինակն այն է, որ առանցքային բարձր պաշտոնները զբաղեցնում են հակառուսական տրամադրվածություն ու կողմնորոշում ունեցող մարդիկ։

Հայաստանի անկախությունից ի վեր մինչ այսօր Հայաստանի ու Ռուսաստանի անվտանգության մարմինները մշտապես համագործակցել են ի շահ մեր երկրների անվտանգության, ուստի մեր գործընկերներին առաջարկում ենք ուշադրության կենտրոնում պահել «կալաշնիկովյան» մոտեցումները, քանի որ այդպիսիք կարող են խաթարել մեր դաշնակցային հարաբերությունները, ժողովուրդների դարավոր բարեկամությունը եւ Հայաստանին մղել դեպի Արեւմուտք։ Չպետք է փորձել օգտվել Հայաստանի ներկայիս թուլացած վիճակից, միեւնույն է, մեր ժողովուրդն արժանապատվորեն ոտքի է կանգնելու»,- նշվում է հայտարարության մեջ։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan