Այսօր՝ 24 հուլիսի 2021թ., 00:00
Նիկոլը քանի կա թուրքն իրեն այսպես լկտի է պահելու Սև լճի հարակից տարածքում Ադրբեջանը մեկ հարկանի քարե շինություն է կառուցել. պատրաստվում են այնտեղ ձմեռն անցկացնել. Գորիսի փոխքաղաքապետ Հայկ Մարությանին ձեռք չեն տա Վահան Կոստանյանը պետք է զորակոչվեր, սակայն շարունակում է զբաղեցնել պետական պաշտոն Նախագահ Քոչարյանի գնահատականները խիստ են, բայց հիմնավորված Նիկոլ Փաշինյանը փոխում է արտաքին քաղաքական կուրսը Կալանավորված պատգամավորները անհապաղ պետք է ազատ արձակվեն Գիշերը ՀՕՊ ստորաբաժանումները կասեցրել են հայ-ադրբեջանական սահմանին ԱԹՍ-ով ՀՀ օդային տարածք մուտք գործելու փորձը ՏԻՄ ընտրությունները թեժ են լինելու. ուղում են նորից օգտագործել «պողպատյա մանդատի» բլեֆը Սուրեն Պապիկյանը սուպերնախարարից դառնալու է սուպեր փոխվարչապետ Հենց նախընտրական փուլում մոտոբլոկներ են բաժանել Միլիարդավոր դրամների գնումներ՝ առանց մրցույթի․ Տաթև-Աղվանի-Կապան ճանապարհը կառուցողները Ո՞վ է Հրաչյա Հակոբյանը. ես չեմ ճանաչում ոչ տենց պատգամավոր, ոչ դերասան. Էնքան փալաս պատգամավորներ կան. Սամսոն Ստեփանյան Պահպանակներ արտադրողը ՄԻԵԴ-ում հաղթել է Վրաստանի կառավարության դեմ գործը ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կիպրոսում թաղամասի բացման մասին Թուրքիայի հայտարարությունները Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին «Բարսելոնան» կխաղա «Յուվենտուսի» հետ Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան Մալայզիայում ուղեգլանով ճզմել են բիթքոինների մայնինգի ավելի քան 1000 սարք Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ Յուրի Դուդը դատարանի առաջ է կանգնել Մորգենշտերնի եւ Իվանգայի մասնակցությամբ թողարկումների պատճառով Բաքուն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ սպայի մահվան մասին Ճապոնիայի կայսրը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ Պան Գի Մուն. պանդեմիայի պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը Մասկը հաստատել է, որ կրիպտոարժույթ ունի Գերմանիայում երկաթուղիներին հասցված վնասը գնահատվել է 1,3 մլրդ եվրո Վիտալի Բալասանյանի մոտ քննարկվել են Արցախի 8 համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր ԱՄՆ-ը եւ Իրաքը մինչեւ տարեվերջ կավարտեն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության անցումը զուտ խորհրդատվականի Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ Անգելա Մերկել. Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնալու որեւէ հեռանկար չունի Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 4 աճյուն Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին Մակրոնը ժամանել է Տոկիո. Նա միակ նախագահն է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Իտալիան կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր սերտիֆիկատ է սահմանում Կիպրոսի նախագահը խնդրել է ԵՄ-ին կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին «Անփառունակ սրիկաների» աստղը կխաղա Վոլդանի դերը «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Բենզեման վարակվել է կորոնավիրուսով Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո զոհվել է 18 մարդ Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ծնողները հրաժարվել են իրենց որդու մեդալն այս իշխանությունների ձեռքից վերցնել (տեսանյութ) Ֆրանսիան չպետք է կորցնի իր հնարավորությունը Հայաստանում. La Croix Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը Հարցը բլոգեր Լապշինը չէ, այլ այն, թե ոնց են նիկոլենք իրագործել կապիտուլյացիան Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից «Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը». այսօր թշնամուն հանձնված Աղդամի ազատագրման 28–ամյակն է Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը՝ Ջրականում հերոսացած Ապարանցի Ռեմբոյին Ալիևը հայտարարել է, որ իր զորքերը «ոչ թե Հայաստանի տարածքում են, այլ Զանգեզուրի, իսկ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է» Երկու ծրար. ինչպես «բռնվեց» Իջևանի ոստիկանապետի տեղակալը. Տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուն դերասան Արթուր Մանուկյանն է Քերոբյանը գրում է, որ չնաշխարհիկ ծրագրեր է իրականացրել Սահմանադրական դատարանը ստանձնել է Փաշինյանի պաշտպանությունը. Արամ Վարդևանյան Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել Կարելի է Ադրբեջանի հանդեպ հանդուրժողականության, հաշտեցման ու բարիդրացիության քարոզը հետայսու անվանել զեյնաբիզմ Հիմա այդ որոշումները դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեի՞ն, թե՞ այս ընտրության փրկօղակ էին. Վարդեւանյան «Հավատում ենք, որ վերադառնալու ենք Հադրութ». 15-ամյա Ժասմինն ու Բորիսը՝ Երեւանում իրենց ստեղծած քվեստի մասին Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից ԿԸՀ որոշումից իշխանությունը նորից կշահի Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Ժոնաթան Լաքոտ Վարորդները խիստ զայրացած են. ինչ վիճակ է հեղուկ գազի շուկայում Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Վիկտորիա Նուլանդ Գյուղացիները ծանր վիճակում են. անասնակերի պակասի պատճառով կարող են կրճատել գլխաքանակը «Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը…»․ Սենոր Հասրաթյան Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան Փաշինյանի իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն է տվել չարաշահումների և մի քանի դրվագով դատապարտված նախկին քաղաքապետի ընկերությանը Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно» Եթե մի պաշտոնավոր ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ. Ծեծված փոխգնդապետի եղբոր արձագանքը «Խորհրդավոր» ընթրիք. արևմտյան դեսպանները Մակունցին բացատրել են
Հարցում

«Այն, ինչ տեղի ունեցավ Հայաստանում, կարելի է անվանել պետական ինքնասպանություն, որը վերջին փուլն է». Կոլերով

 

168.am-ի հարցազրույցը ռուսական «Ռեգնում» լրատվական գործակալության գլխավոր խմբագիր, ՌԴ առաջին կարգի պետական խորհրդական Մոդեստ Կոլերովի հետ

– Պարոն Կոլերով, իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը նախօրեի արտահերթ խորհրդարանական ընտրություններում, ըստ ԿԸՀ-ի, ստացավ քվեարկությանը մասնակցած 1,281,174 ընտրողներից միայն 687251 (53.92%) ձայնը, որը կազմում է ընտրողների ընդհանուր թվի մոտ 27,5%-ը, մասնակցությունը եղավ 49,4 %: Այս ընտրությունը, ըստ Ձեզ, լուծո՞ւմ է մեր երկրի քաղաքական ճգնաժամը:

– Դուք խելացի հարցադրում եք անում: Ես այդ մասին մտածում էի: Հարցն այն է, որ, իհարկե, ընտրողների հայտարարված պաշտոնական թիվը, հաշվի առնելով մասսայական արտագաղթը Հայաստանից, փաստացի բնակվողների իրական պատկերը չի արտացոլում: Սակայն ճիշտ է այն, որ ընտրություններին մասնակցել է ընտրողների կեսը և այդ կեսից Փաշինյանի օգտին քվեարկել է կեսը: Այսինքն՝ այն սահմանադրական մեծամասնությունը, որը Փաշինյանը հայտարարեց, թե ստացել է, հասկանալի է, որ Փաշինյանի հակառակորդների մոտ ավելի քիչ է: Եթե մենք լինեինք դոգմատիկներ և բացարձակացնեինք ընտրությունների արդյունքը, ապա Փաշինյանը ստացել է հենց սահմանադրական մեծամասնություն, այդ դեպքում մենք պետք է ասեինք, որ ողջ ժողովուրդը քվեարկել է Փաշինյանի իշխանության շարունակության օգտին, որը պարտվեց պատերազմը, որը կորցրեց Ղարաբաղը, որը հանձնեց Շուշին, որը հանձնեց Հադրութ, որն իր նախընտրական ծրագրով ակնարկեց, որ Ղարաբաղը պետք է կտրել և հանձնել: Ժողովուրդն աջակցեց այդ դիրքորոշմանը:

– Այսինքն՝ սա ըստ Ձեզ՝ իրական աջակցությո՞ւն է:

– Այո, չէ՞ որ այլընտրանք չկա: Հարցն այն է, որ ինչ-որ մեկը համաձայն չէ, բայց չէ՞ որ չի եկել ընտրության, և ո՞վ է մեղավոր: Միգուցե ես զգացմունքային եմ, բայց ես կարող եմ ասել, որ այն, ինչ տեղի է ունեցել, կարելի է անվանել այսպես՝ պետական ինքնասպանություն: Եթե անկեղծ ասենք: Ողջ ակտիվ հասարակությունը, որի համար միևնույն չէ, քվեարկեց ինքնասպանության օգտին, կապիտուլյացիայի շարունակության օգտին, ավանտյուրիզմի օգտին, կամ՝ կային իսկանդերներ, կամ՝ չկային, ստեղծեցին նախարարություն անօդաչուների համար, բայց չկան անօդաչուներ, ստացան հումանիտար օգնություն՝ չհասցրին տեղ, հավաքեցին կամավորներին՝ չհասցրին տեղ: Այս անվերջ սուտը, որը շրջանառվում է, տեսանելի է նույնիսկ հեռվից, բայց այն տեսանելի չէ ընտրողների համար:

Ասում են, որ սրանում մեղավոր է նախորդ իշխանությունը, վատ է պատրաստվել պատերազմի, այս չեն արել, այն չեն արել, որքան ուզեք՝ կարելի է հղում անել նախորդ իշխանություններին, սակայն Փաշինյանն իշխանության է արդեն երեք տարի, իսկ անօդաչուներ ձեռք չեն բերվել ու չեն արտադրվել: Նա դրան մեծ ուշադրություն էր դարձնում՝ ռազմական ծախսերով համեմատվելով առաջատար վարչակազմերի հետ: Բայց չի ասում գլխավորը՝ դրանք նրա ռազմական ծախսերը չեն, այլ Ռուսաստանի նվերները՝ արտոնյալ գներով: Վատ ինքնաթիռներ են տվել, կրկին բոլորը մեղավոր են: Ամեն դեպքում, երբ գնում ես, ուշադիր ուսումնասիրում ես, թե ինչ ես գնում:

Լավ, սխալ բան է գնված, ինչ-որ մեկը պատժվա՞ծ է դրա համար, անուններ տրվե՞լ են: Ո՛չ։ Նշանակում է, որ դու նստած ղեկավարում ես երկիրը, ու ինչ-որ վատ մարդ քո ենթակայության ներքո կարող է անել նման քայլեր ու չի՞ պատժվելու: Խոսքը ՍՈՒ-երի գնման մասին է: Փաշինյանի սահմանադրական մեծամասնությունը նշանակում է՝ պետական ինքնասպանության շարունակություն, որը ստանում է ակտիվ ընտրողների մեծամասնության աջակցությունը: Եթե դու տանը նստում ես, մենք քեզ չենք հաշվում: Ավելին՝ չեմ ուզում, վախենում եմ, բայց պետք է ասեմ՝ դա երևի թե վերջնական փուլն է, քանի որ սա առաջացնելու է արտագաղթ, Փաշինյանը կմնա իր ֆանատների հետ միայնակ, կկտրի Ղարաբաղը, նախկինի նման չի վերահսկի սահմանները՝ չէր հսկում ու չի հսկելու, բայց սպասում է, որ ռուսներն են գալու իր փոխարեն դա անեն: Նման իրավիճակ, բայց ավելի խաղաղ, Լատվիայում է, որտեղ անկախության ձեռքբերումից հետո Լատվիայի, Լիտվայի բնակչությունը կրճատվեց մեկ երրորդով, գուցե արդեն 40 տոկոսով, և մնացել է բյուրոկրատիան ու թոշակառուները, քչերը գնում են ընտրության, և բյուրոկրատիան չի փոխվում, նրանք իշխանություն չեն տա, նրանց մոտ ամեն ինչ լավ է, Փաշինյանը իշխանություն չի զիջի, չի տա որևէ մեկին:

– Դուք խոսեցիք պետության ինքնասպանության վերջնական փուլի մասին: Ի՞նչ նկատի ունեք: Ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական առումով: Շատ է խոսվում Հայաստանում գուբերնիայի ու վիլայեթի կարգավիճակի մասին, իհարկե, ընդունված չէ բարձրաձայն, հրապարակային խոսել այդ հեռանկարների, ինքնիշխանության զիջման մասին, դա անընդունելի է, բայց հետաքրքիր է, թե ի՞նչ են մտածում այդ մասին Ռուսաստանում, երբ խոսում եք պետության ինքնասպանության վերջնական փուլի մասին:

– Խոսեմ Ձեր նշած երկու տարբերակի մասին: Հայաստանը երբեք չի լինի մարզ: Ինչո՞ւ, որովհետև մարզի ստեղծման ճանապարհին կանգնած է միութենական պետության ավելի սիրալիր, արժանապատիվ, հարգված ձևաչափ, ինչպես Ռուսաստանի ու Բելառուսի հարաբերություններն են, որոնք ենթադրում են ընդհանուր աշխատանքային գրքույկներ, կրթական միացյալ համակարգ, միացյալ միգրացիոն համակարգ, դրանք արտոնություններ չեն պարզապես, ինչպես ԵԱՏՄ շրջանակում, այլ նույնական համակարգեր: Երբ Բելառուսում տնտեսական խնդիրներ են ծագում, մարդիկ աշխատանք են կորցնում, միլիոն մարդ է անցնում սահմանը և միաձուլվում անհետ առանց որևէ խոչընդոտի Ռուսաստանում: Սրան մարդիկ արդեն սովոր են և նույնիսկ չեն նկատում: Բայց նույնիսկ նման երկիր դառնալու համար Հայաստանը պետք է շատ պայքարի, քանի որ, եթե նույնիսկ Հայաստանը ցանկանա լինել Ռուսաստանի հետ միութենական երկրի կարգավիճակում (ի դեպ, չեմ կարծում, որ Հայաստանում կան այդ գաղափարի կողմնակիցներ), ապա ես անկեղծ ուզում եմ ասել, որ դա բացարձակ չի նշանակում, որ դա Ռուսաստանն է ցանկանում:

– Այսինքն՝ ՌԴ-ին հետաքրքիր չէ այդ հեռանկարը:

– Դա ունի ընթացակարգ՝ հանրաքվե, խորհրդարանի որոշում, այդ գաղափարը չունի կողմնակիցներ ու մեծամանություն և այն պատճառով, որ առաջինը՝ Ռուսաստանում հայերն արդեն ավելի շատ են, քան Հայաստանում, Դուք դա գիտեք: Ռուսաստանում ոչ մի նոր բան այդ միութենական երկրից չեն ակնկալում, հիանալի ապրում են հայերի հետ, և ամեն ինչ լավ է: Նրանք չեն հասկանում, թե էլ ինչ կարելի է անել, որպեսզի հայերը գոհ լինեն: Արդեն շուրջբոլորը հայեր են Ռուսաստանում, արդեն ամեն ինչ լավ է: Երկրորդ՝ ինչպիսին էլ որ լինի դիվանագիտական սիրալիրությունը երկու երկրների միջև, Ռուսաստանում նրանք, ովքեև գիտեն, թե քարտեզի վրա Հայաստանը որտեղ է, հիանալի գիտեն, թե ինչ է տեղի ունենում, ինչ է անում Փաշինյանը, ինչպես պարտվեց Հայաստանը պատերազմում, ինչպիսի աբսուրդային մեղադրանքներ են հնչում Ռուսաստանի հասցեին, և այլն: Այդ մարդիկ Հայաստանի կողմնակիցները չեն: Փաշինյանի հետ Ռուսաստանի միութենական երկիրը ուտոպիա է:

Ձեր մյուս նշած տարբերակը՝ թուրքականը: Պատերազմով՝ ոչ, դա տեղի չի ունենա, քանի դեռ կան ռուսական բազաները, Թուրքիան չի վերահսկելու, բայց ես վստահ չեմ, որ ՀՀ տարածքում ռուսական բազաները միշտ են լինելու: Ես այդ մասին ասել եմ շատ ավելի վաղ:

Երրորդ սցենարը, որը Դուք չնշեցիք, որը ևս կարելի է դիտարկել՝ եթե Հայաստանը կատաստրոֆիկ կերպով թուլանա, հնարավոր է՝ վերսկսվի այն խոսակցությունը, որը կար Սահակաշվիլիի օրոք՝ կոնֆեդերացիայի մասին, բայց Վրաստանը տնտեսապես լիովին Թուրքիայի ենթակայության տակ է՝ տրանսպորտային ենթակառուցվածք, Աջարիա, խողովակներ: Սրանք սերտորեն կապված են Ադրբեջանի ու Թուրքիայի հետ: Այս երեք վարկածները՝ և՛ գուբերնիական, և՛ թուրքական, և՛ կոնֆեդերացիա, սա պետականության զիջում է:

– Այսինքն՝ սա նաև աշխարհաքաղաքական ընտրությո՞ւն էր, որում չկա Ռուսաստանը:

– Ուտոպիա է Փաշինյանի օրոք մտածել հայ-ռուսական միութենական երկրի մասին: Դա տեսություն է: Նման ընտրություն չկա: Ռուսաստանում ևս չկան բավարար կողմնակիցներ այդ պրոյեկտի համար: Միայն Հայաստանում են քնում-արթնանում՝ մտածելով, թե ինչպես է Ռուսաստանը ցանկանում «ուտել» Հայաստանը: Նա ինչ կարող էր՝ արել է, ինտեգրել է միլիոնավոր հայերի ՌԴ-ում: Ավելին կասեմ՝ Սոչիի, Ռոստովի, Ռուսաստանի հայերն ավելի իրատես են, քան ՀՀ-ի հայերը: ՌԴ-ում Փաշինյանի կողմնակիցները քիչ են: Արևմուտքը որտե՞ղ է Հայաստանում: Արևմուտքը Անդրկովկասի հարցում լուսնի վրա է գտնվում: Արևմուտքը հանուն Հայաստանի՝ չի վիճելու Թուրքիայի հետ, հանուն ինչի՞: Նրանց, ի վերջո, կապում է ՆԱՏՕ-ն։

– Խոսելով ընդդիմության մասին՝ քննարկվում է՝ արդյոք պետք է բոյկոտի՞ ընդդիմությունն ԱԺ աշխատանքը, դիմի՞ ՍԴ, թե՞ անցնի աշխատանքի: Ի՞նչ եք կարծում այս մասին:

– Սկզբունքային տարբերություն չկա բոյկոտելու և առանց իշխանության ԱԺ ներկայության միջև, դա նույնն է: Նրանք խուլ ընդդիմություն են լինելու սահմանադրական մեծամասնության դիմաց: Պետք է բացատրել մարդկանց՝ ինչու չես գնում խորհրդարան: Եթե կան խախտումներ, դրանք արձանագրվա՞ծ են, թե՞ ոչ: Եթե չկան, ուրեմն դիմելն անիմաստ է:

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan