Այսօր՝ 30 հուլիսի 2021թ., 00:00
Հարթաշեն գյուղից 31 գլուխ խոշոր եղջերավոր անցել է Սև լճի հարակից տարածք Կամ Նիկոլն աշխարհագրություն չգիտի կամ մանիպուլյացիաների է դիմում (լուսանկար). Համբարյան Ալիևին կկանգնեցնի Պուտինը, Նիկոլի հույսը սա է, բայց Մոսկվան իր շահերն ունի. Արգիշտի Կիվիրյան Ցուկերբերգի «Ֆեյսբուք»-ից մինչև Արմեն Շեկոյանի «Անվերնագիր» ԱԱԾ-ն առգրավել է լրագրող Նաիրի Հոխիկյանի հեռախոսը ԵԱՀԿ համանախագահները կոչ են անում ՀՀ-ին և Ադրբեջանին անհապաղ ապաէսկալացնել իրավիճակը Հայկական զինուժն առնվազն 66 զոհ ունի նոյեմբերի 11-ից սկսած Գնալու են «խաղաղության պայմանագրի», հետո ասեն՝ հո ինչ-որ 2 կտոր հողի համար կռիվ չենք սկսի․ Խաչատրյան Գնել Սանոսյանը Գեղամասարի համայնքապետ Հակոբ Ավետյանին առաջարկել է հրաժարական տալ. Վերջինս հրաժարվել է «Երեխեքը վազելով գալիս ասում են՝ մամա՜, կրակոց է»․ Կութի բնակիչ Կորած համարվող զինվորը հայտնաբերվել է ադրբեջանցիներից ազատագրած դիրքերում` ձեռքին նռնակ՝ кольцо-ն քաշած, շրջված պառկած Մավրիկ Մայիլյանի մայրը համոզված է, որ որդին գերի է (տեսանյութ) «Էվերտոնը» երկարաձգեց պայմանագիրը ավագի հետ Զանգվածային ծեծկռտուք Պետերբուրգում 70 չեչենների եւ տաջիկների մասնակցությամբ Զբոսաշրջային ոլորտում դժվար է ապագայի ծրագրեր կազմել. Տուրիզմի հայկական ֆեդերացիայի խորհուրդ Արման Թաթոյանը փաստահավաք աշխատանքների նպատակով Գեղարքունիքի մարզում է Մեզ ասացին մնացել եք անտեր, ձեր նման անտեր․ նույն կարգավիճակում ենք. Անի Խաչատրյանը՝ «Իմ քայլին» Հետապնդո՞ւմ է նախկին հարսնացուին. Ալեքս Ռոդրիգեսը Սեն Տրոպե է մեկնել, ուր հանգստանում են Ջենիֆեր Լոպեսն ու Բեն Աֆլեքը Ռուսաստանում մեկ օրում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 270 դեպք Պեսկովը չի մեկնաբանում Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին ՌԴ սահմանապահ կետերի տեղակայման գաղափարը Նովակ Ջոկովիչ․ Առանց ճնշման չի լինում պրոֆեսիոնալ սպորտ, բայց ես մշակել եմ մեխանիզմներ Իսկ նորմա՞լ եք համարում, որ երեկ միջադեպ էր, իսկ համայնքապետ Երեւանում էր. Սանոսյանը՝ Սոթքի գյուղապետի մասին Ինչու Ռուստամ Բադասյանը չի մասնակցում կառավարության նիստերին. փոխնախարարի մեկնաբանությունը Գորիսի համայնքապետի գործով այսօր հայտարարվելու է նախաքննության ավարտ. նա չի կարող անազատության մեջ մնալ. փաստաբան Հայիթիի սպանված նախագահի ընտանիքը հեռանում է երկրից Գեղարքունիքի հատվածում փոխհրաձգություն է ծավալվել, հայկական կողմը մեկ վիրավոր ունի. ՊՆ Ելքը փակուղուց Անթալիան այրվում է Առուշ Առուշանյանին կալանավորելու որոշման դեմ բողոքի քննությունը տեղի կունենա օգոստոսի 2-ին Ո՞ր արժանիքի համար է թաղապետի 400 հազար աշխատավարձը դառնում 800 հազար. Անի Խաչատրյան նիկոլը փոշմանել է. Երևանում խաղատներ բացելուն էլ դեմ չէ. խաղատներ կարող են բացվել նաև այլ քաղաքներում (Տեսանյութ) Պարզվեց, թե որն է Հայաստանի թիվ մեկ խնդիրը՝ Պավլովնիա ծառատեսակը ՄԻՊ–ի ներկայացուցիչները չհայտարարված այցեր են իրականացրել Արագածոտնի եւ Շիրակի մարզերի ազատությունից զրկման վայրեր Ադրբեջանը վախենում է երկու բանից՝ ուժեղ հայկական բանակից և միջազգային ճնշումներից․ Էլիբեգովա ԱՄՆ Ներկայացուցիչների Պալատն ընդունել է Ադրբեջանին ռազմական օգնությունից զրկելու վերաբերյալ բանաձև Բանակցությունները գաղտնի են, ինչպես ամեն ինչ ԱԳՆ-ում շատերը չեն պատրաստվում Արմեն Գրիգորյանի հետ աշխատել․ դիմումներ են գրում Իշխանությունը շարունակում է ամեն կերպ վնասել և խոչընդոտել ԶԼՄ-ների գործունեությանը Վաղարշակ Հարությունյանը մտերիմներին պատմել է հրաժարականի պատճառը ԱՄՆ-ն ՀՀ-ին և Ադրբեջանին կոչ է անում քայլեր ձեռնարկել իրավիճակի դեէսկալացիայի ուղղությամբ Իմ համարը քեզ որտեղի՞ց, դու զանգե՞լ ես իմ օգնականին․ Անդրանիկ Քոչարյանը՝ լրագրողին Միանգամից սկսեցին կրակել, էլ չհասկացանք՝ ինչ կատարվեց. վիրավորում ստացած ժամկետային զինծառայող Գիշերը Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել հայկական դիրքերի ուղղությամբ Հայաստան-Ադրբեջան սահմանին լարվածության աճը ՄԱԿ-ի մտահոգություններն է առաջացնում Ինչու՞ են թուրքերը մեր դեմ պատերազմ սկսում. համացանցը քննարկում է Քերոբյանի մեկնաբանությունը «Մարտական դիրքի անձնակազմը մարտնչել է մինչեւ վերջ». բացառիկ կադրեր հարձակման ենթարկված դիրքից Հրդեհ Անթալիայում. տուժել է ավելի քան 50 մարդ Տոկիո-2020. Օրվա բոլոր մեդալակիրներն ու ընդհանուր մեդալային հաշվարկը «Մանչեսթեր Սիթին» 88 միլիոն եվրո կառաջարկի Ջեք Գրիլիշի համար Լիտվան COVID-19-ի դեմ AstraZeneca պատվաստանյութեր կփոխանցի Հայաստանին Բրիթնի Սփիրսը հորը կասկածում է միլիոնավոր դոլարներ գողանալու մեջ Քաղաքագետ. Բաքուն համաձայնագրի է ձգտում, որը թույլ կտա նրանց հայտարարել Ղարաբաղում պատերազմի ավարտի մասին Կիպրոսի նախագահը դատապարտել է Թուրքիայի գործողությունները Արցախում (Տեսանյութ) Մուսթաֆա Շենթոփ. «Հույս ունենք, որ Փաշինյանը կարագացնի իր ստորագրած փաստաթղթերի կիրառումը» Թուրքիայի, Պակիստանի և Ադրբեջանի խորհրդարանների նախագահները՝ ընդդեմ Հայաստանի Forbes. Թուրքիան եւ Ադրբեջանը պլանավորում են էլ ավելի ընդլայնել սերտ ռազմական կապերը Վլադիմիր Աղաբաբյան. Օլիմպիական արծաթե մեդալը կլինի լրացուցիչ մոտիվացիա Վրաստանի եւ Ամերիկայի ԶՈւ-ն համատեղ զորավարժություններ են անցկացնում Թբիլիսիի մերձակայքում Վալերիայի որդուն մեղադրել են ֆինանսական խարդախության համար Էնթոնի Բլինկեն. Աֆղանստանը, որը վայրագություններ է գործում իր ժողովրդի դեմ, վտարակ պետություն կդառնա Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը վարել է ՀՀԿ Գործադիր մարմնի հերթական նիստը Պուտինը Անվտանգության խորհրդի անդամների հետ քննարկել է իրավիճակը Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանին Գեղամ Նազարյան. Հանրության լայն համախմբումն անհրաժեշտություն է Դոլարի փոխարժեքը կայուն է. եվրոն թանկացել է Եղանակը Հայաստանում Ինչպե՞ս Քարվաճառը չհանձնվեց՝ ի հակառակ Տեր-Պետրոսյանի կամքի․ փաստեր. Ադրբեջանում Թուրքիայի դեսպանատունը հերքել է Մուստաֆա Շենտոպի՝ համատեղ թյուրքական բանակ ստեղծելու մասին հայտարարությունը Դավիդ Ալաբան վարակվել է կորոնավիրուսով Ճապոնիայում շոգի եղանակի պատճառով մեկ շաբաթում 8000 մարդ է հոսպիտալացվել Ինդոնեզիայում տեղի է ունեցել Սինաբունգ հրաբխի ժայթքումը Վարանդայի շրջանում հայտնաբերվել և տարհանվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն «Ավելի լավ է զանգեք Սոլին» սերիալի աստղին հոսպիտալացրել են նկարահանման հրապարակից Համաձայն փաստահավաք տվյալների՝ հրաձգությունները հրահրում են Ադրբեջանի ԶՈՒ-ն, այդ թվում՝ գյուղերի ուղղությամբ. ՄԻՊ ԱՄՆ Հայ դատի հանձնախումբը կոչ է արել անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի կողմից ռազմական աջակցությունն Ադրբեջանին Հասարակությունը պետք է տեղեկացվի հայ-ադրբեջանական հնարավոր բանակցությունների վերաբերյալ․ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» Մոսկվան Տաջիկստանի բանակն անփոխհատույց կհագեցնի զենքով եւ տեխնիկայով 4 վիրավորներից մեկի վիճակը ծայրահեղ ծանր է. նա երկու անգամ է վիրավորվել. Սահակ Օհանյան Պեսկովը մեկնաբանել է Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի հարաբերությունները Ստաս Պիեխայի որդուն ծեծի ենթարկած կինը պահանջել է յոթամյա երեխային քրեական պատասխանատվության ենթարկել Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտ հետ ենք վերցրել. Զոհերը այդ հատվծում են եղել. Թագուհի Թովմասյան
Հարցում

Հայաստանը առերեսվելու է մի քանի լուրջ մարտահրավերների. Վարդան Օսկանյան

ՍիվիլՆեթը հրապարակել է Հայաստանի նախկին արտգործնախարար (1998-2008) Վարդան Օսկանյանի հոդվածը ղարաբաղյան բանակցություններում հայկական օրակարգ ձևավորելու անհրաժեշտության մասին։

Ադրբեջանն իր օրակարգը ձեռքին պատրաստ սպասում է Հայաստանում ներքաղաքական զարգացումների հարմար պահի, որպեսզի այն դնի սեղանի վրա։ Այդ օրակարգը հնարավորինս կարճ ժամկետում իրականացնելու համար Բաքուն փորձելու է օգտագործել հնարավոր բոլոր լծակները՝ օգտվելով Հայաստանի պաշտպանական և բանակցային թուլացած դիրքերից։

Առաջինը դելիմիտացիայի և դեմարկացիայի հավանական փաստաթուղթն է, որն առնչվելու է նաև անկլավների հարցին: Երկրորդը Ադրբեջանից դեպի Նախիջևան ճանապարհի/միջանցքի հարցն է, որը նոյեմբերի 9-ի հայտարարության դրույթ է։ Երրորդը հայ-ադրբեջանական խաղաղության և բարիդրացիական հարաբերությունների հաստատման հավանական համաձայնագրի ստորագրման հարցն է։

Այս երեքն էլ շատ լուրջ մարտահրավեր են Հայաստանի համար։ Դրանք անխուսափելիորեն պարունակելու են դրույթներ, որոնք չեն բխելու Հայաստանի Հանրապետության անվտանգության և, առհասարակ, շահերից։

Ավելին, խաղաղության համաձայնագիրը կամրագրի Լեռնային Ղարաբաղի վերջնական կորուստը։

Ակնհայտ է, որ Ադրբեջանն այդ փաստաթուղթը կստորագրի միմիայն այն դեպքում, եթե Հայաստանը ճանաչի իր տարածքային ամբողջականությունը՝ Լեռնային Ղարաբաղը ներառյալ։ Լավագույն դեպքում այդտեղ կարող է մտցվել դրույթ, որով Ղարաբաղի այսօր մնացած մասում հայերին մշակութային ինքնորոշման ինչ-որ տարբերակ տրամադրվի։ Այս փաստաթուղթն իհարկե վերոնշյալ երեքից ամենավտանգավորն է, և առաջին երկուսի իրականացումն ինչ-որ պահից առնչվելու է նաև դրան՝ նախապայմանների ձևով։ Այլ կերպ ասած՝ Հայաստան-Թուրքիա և Հայաստան-Ադրբեջան սահմանների բացումը և կոմունիկացիաների գործարկումը կապվելու է նաև այս փաստաթղթի ստորագրման հետ։ Եթե նախկինում Թուրքիան և Ադրբեջանը ասում էին, որ Ղարաբաղին հարակից թեկուզ մի քանի տարածքների վերադարձի դեպքում պատրաստ են բացել կոմունիկացիաները, ապա մոտ ապագայում այս երրորդ փաստաթղթի ստորագրումն է լինելու կոմունիկացիաների բացման նախապայմանը։

Տպավորություն է, որ հայկական կողմը պատրաստ է ներգրավվել այս գործընթացներին։ Դա ակնհայտ դարձավ ընտրարշավի ընթացքում իշխող կուսակցության հնչեցրած հայտարարություններից և մոտեցումներից։

Այս պահին Հայաստանը կարծեք չունի իր սեփական օրակարգը։ Առանց նման օրակարգի՝ վերոնշյալ գործընթացներին ներգրավվելը միանշանակ կտանի անցանկալի արդյունքների և դիվանագիտական, տարածքային ու անվտանգային նորանոր բարդությունների ու կորուստների։

Այս բոլորին Հայաստանը պետք է հակադրի իր ուրույն օրակարգը, որի նվազագույն դրույթները կարող են լինելը հետևյալը․

1. Ադրբեջանում գտնվող բոլոր հայ գերիների անհապաղ և անվերապահ վերադարձ, այդ թվում նրանց, ում նկատմամբ այժմ դատական գործընթացներ կան։

2. Հայաստանի ինքնիշխան տարածքում գտնվող ադրբեջանական բոլոր ուժերի հետքաշում ելակետային դիրքեր։

3. Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սահմանների՝ որպես քաղաքական միավորի գոյության ընդունում, որը որպես այդպիսին 1994-ի զինադադարի ստորագրումից հետո եղել է միջազգային հանրության կողմից ներկայացված կարգավորման բոլոր փաստաթղթերում (Լեռնային Ղարաբաղի զինված հակամարտության հետևանքների վերացման փաստաթուղթ՝ 1993-1997 (Կազիմիրովի փաստաթուղթ); Փաթեթային առաջարկ՝ 1997; Փուլային առաջարկ՝ 1997; Ընդհանուր պետություն՝ 1998; Քի Վեստ՝ 2001; Մադրիդյան փաստաթուղթ՝ 2004-2008; հետագայում՝ Կազանյան և Լավրովյան փաստաթղթեր)։

4. Մինսկի խմբի շրջանակում բանակցությունների վերսկսում Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի լուծման համար։

Դիվանագիտության մեջ հարցերի ճիշտ, հիմնավոր և ընկալելի ձևակերպումը հիմնական գրավականն է բանակցություններում հաջողության հասնելու համար։ Ծայրահեղ և չհիմնավորված դիրքորոշումները կարող են հարուցել անգամ ամենամոտ դաշնակցի տարակուսանքը, հակառակորդի միանշանակ հակադրումը և միջնորդների պարսավանքը։ Դա անխուսափելիորեն կբերի այդ մոտեցումների վարկաբեկմանը և բանակցությունների ձախողմանը։ Բացառված չէ, որ նման դիրքորոշումների դեպքում հակառակորդը գայթակղություն ունենա վերսկսելու ռազմական գործողությունները։ Դրա օրինակները միջազգային դիվանագիտությունում բազմաթիվ են։ Ինքներս դա տեսանք ու մեր մաշկի վրա զգացինք ոչ վաղ անցյալում։

Առաջարկված հայկական օրակարգում չկա որևէ հարց, որը կարող է հարուցել դիվանագիտական և ռազմական նման հակազդեցություն։ Եթե հարցը չես դնում, դու ընդունում ես քո կորուստը։ Ես չեմ ընդունում տարածված այն տեսակետը, որ ԼՂԻՄ-ի մեր կորցրած տարածքների նկատմամբ մեր պահանջատիրության հարցի բարձրացումը կհանգեցնի ռազմական գործողությունների։ Այո՛, մենք պարտվել ենք պատերազմում, տեսել ենք պատերազմի դաժանագույն հետևանքները, ամեն ինչ պետք է անել դրանից խուսափելու համար, բայց պատերազմի վախը մեզ չպետք է ստրկացնի կամ ամուլ դարձնի։ Այն պահին, երբ մեր հակառակորդը համոզվի դրանում, մեզանից հենց նրա՛ պահանջատիրությունն է նոր դրսևորումներ ստանալու։

Հայկական օրակարգի վերոնշյալ ձևավորումը, կետ առ կետ քաղաքական, իրավական և պատմական հիմնավորումներն ու դրանց դիվանագիտական արդյունավետ հետապնդման մեխանիզմների մշակումը և վերջապես դրանց համարձակ առաջադրումը մեր պետության այսօրվա գլխավոր հրամայականն են։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan