Այսօր՝ 24 հուլիսի 2021թ., 00:00
Պահպանակներ արտադրողը ՄԻԵԴ-ում հաղթել է Վրաստանի կառավարության դեմ գործը ՄԱԿ ԱԽ-ն դատապարտել է Հյուսիսային Կիպրոսում թաղամասի բացման մասին Թուրքիայի հայտարարությունները Նիհարելուն խանգարող 5 ըմպելիք Հունաստանում կրճատել են QR-կոդ ստանալու ժամանակը, որն անհրաժեշտ է զբոսաշրջիկներին «Բարսելոնան» կխաղա «Յուվենտուսի» հետ Քաջարանի քաղաքապետի կալանքի դեմ բողոքը «պատահաբար» մակագրվել է իշխանությանը երդում տված Արմեն Դանիելյանին. փաստաբան Մալայզիայում ուղեգլանով ճզմել են բիթքոինների մայնինգի ավելի քան 1000 սարք Այս պահին Կութի ուղղությամբ ինտենսիվ կրակոցները շարունակվում են. շտապօգնության մեքենան բարձրացել է դիրքեր. գյուղապետ Յուրի Դուդը դատարանի առաջ է կանգնել Մորգենշտերնի եւ Իվանգայի մասնակցությամբ թողարկումների պատճառով Բաքուն հայտնում է հայ-ադրբեջանական սահմանի Քարվաճառի հատվածում Ադրբեջանի ԶՈՒ սպայի մահվան մասին Ճապոնիայի կայսրը Տոկիոյի Օլիմպիական խաղերը հայտարարեց բացված Ադրբեջանի ԶՈՒ-ն կրակ են բացել Գեղարքունիքի հատվածում հայկական դիրքերի ուղղությամբ. 3 վիրավոր ունենք. ՊՆ Պան Գի Մուն. պանդեմիայի պատճառ է դարձել կլիմայի փոփոխությունը Մասկը հաստատել է, որ կրիպտոարժույթ ունի Գերմանիայում երկաթուղիներին հասցված վնասը գնահատվել է 1,3 մլրդ եվրո Վիտալի Բալասանյանի մոտ քննարկվել են Արցախի 8 համայնքներում ՏԻՄ արտահերթ ընտրություների հետ կապված հարցեր ԱՄՆ-ը եւ Իրաքը մինչեւ տարեվերջ կավարտեն Իրաքում ամերիկյան ռազմական առաքելության անցումը զուտ խորհրդատվականի Ինչպե՞ս ազատվել ատամների դյուրազգացությունից. 4 օգտակար խորհուրդ Անգելա Մերկել. Թուրքիան ԵՄ լիիրավ անդամ դառնալու որեւէ հեռանկար չունի Վարանդայի շրջանում հայտնաբերվել է ևս 4 աճյուն Հաստ աղիի քաղցկեղի գլխավոր նշանները. ինչի՞ն պետք է ուշադրություն դարձնել Հայաստանում ԱՄՆ դեսպանը խոսել է ԼՂ-ից տեղահանվածների իրավունքների մասին Մակրոնը ժամանել է Տոկիո. Նա միակ նախագահն է Օլիմպիական խաղերի բացման արարողությունը Իտալիան կորոնավիրուսի դեմ պատվաստման պարտադիր սերտիֆիկատ է սահմանում Կիպրոսի նախագահը խնդրել է ԵՄ-ին կոշտ արձագանքել Թուրքիայի անօրինական գործողություններին «Անփառունակ սրիկաների» աստղը կխաղա Վոլդանի դերը «Վարպետն ու Մարգարիտան» վեպի մոտիվներով ռուսական համանուն դրամայում Բենզեման վարակվել է կորոնավիրուսով Հնդկաստանում հորդառատ մուսոնային անձրեւներից հետո զոհվել է 18 մարդ Բաքվում շարունակում են «դատապարտել» հայ ռազմագերիներին Թուրքական ընկերությունը շինարարական աշխատանքներ կիրականացնի Շուշիում Ռուբեն Վարդազարյանը դատի է տվել Բարձրագույն դատական խորհրդին Մխիթար Գալեյանը զոհվեց՝ փրկելով ընկերոջ կյանքը. ծնողները հրաժարվել են իրենց որդու մեդալն այս իշխանությունների ձեռքից վերցնել (տեսանյութ) Ֆրանսիան չպետք է կորցնի իր հնարավորությունը Հայաստանում. La Croix Կգա ժամանակ հարևանները կզղջան, որ հայերի հետ գլուխ են դրել Ինչ գույք եւ եկամուտներ է հայտարարագրել Արմեն Սարգսյանը Հարցը բլոգեր Լապշինը չէ, այլ այն, թե ոնց են նիկոլենք իրագործել կապիտուլյացիան Ալիևը փոխհատուցում է պահանջում Արցախում ոսկի արդյունահանած ընկերություններից «Եթե հայերը ցանկանան, կարող են գրավել ամբողջ Ադրբեջանը». այսօր թշնամուն հանձնված Աղդամի ազատագրման 28–ամյակն է Որդու զոհվելուց ամիսներ անց հուղարկավորեցին նաև հորը՝ Ջրականում հերոսացած Ապարանցի Ռեմբոյին Ալիևը հայտարարել է, որ իր զորքերը «ոչ թե Հայաստանի տարածքում են, այլ Զանգեզուրի, իսկ Զանգեզուրը Ադրբեջանի պատմական տարածքն է» Երկու ծրար. ինչպես «բռնվեց» Իջևանի ոստիկանապետի տեղակալը. Տեսանյութ Ադրբեջանական իշխանությունները պետք է հատուցեն մեր բոլոր գյուղացիներին պատճառած վնասները ԿԳՄՍ նախարարի հավանական թեկնածուն դերասան Արթուր Մանուկյանն է Քերոբյանը գրում է, որ չնաշխարհիկ ծրագրեր է իրականացրել Սահմանադրական դատարանը ստանձնել է Փաշինյանի պաշտպանությունը. Արամ Վարդևանյան Սյունիքի կալանավորված համայնքապետերին տեսակցելն արգելված է անգամ ԱԺ պատգամավորներին․ Ռոբերտ Հայրապետյան ՍԴ-ն Նիկոլի «շինելու» սպառնալիքին զավեշտալի բացատրություն է տվել Կարելի է Ադրբեջանի հանդեպ հանդուրժողականության, հաշտեցման ու բարիդրացիության քարոզը հետայսու անվանել զեյնաբիզմ Հիմա այդ որոշումները դեմոկրատական լեգիտիմության դեֆիցիտ ունեի՞ն, թե՞ այս ընտրության փրկօղակ էին. Վարդեւանյան «Հավատում ենք, որ վերադառնալու ենք Հադրութ». 15-ամյա Ժասմինն ու Բորիսը՝ Երեւանում իրենց ստեղծած քվեստի մասին Նորմալ մարդիկ հերթով հեռանում են իշխանությունից ԿԸՀ որոշումից իշխանությունը նորից կշահի Տարօրինակ ակտիվություն՝ Հայաստանի շուրջ Ինչի՞ց է վախենում իշխանությունը. ԱԺ-ում անվտանգության խիստ միջոցառումներ են ձեռնարկվել Փաշինյանը հրահանգել է դադարեցնել Մարությանի դեմ արշավները. ինչ է փոխվել Ֆրանսիան կդիտարկի պաշտպանության ոլորտում Հայաստանի հայտը․ Ժոնաթան Լաքոտ Վարորդները խիստ զայրացած են. ինչ վիճակ է հեղուկ գազի շուկայում Երեք հարց, որոնցից խուսափել հնարավոր չէ ԼՂ պատերազմի ժամանակ Թուրքիայի դերակատարումը մեծացրեց տարածաշրջանային լարվածությունը. Վիկտորիա Նուլանդ Գյուղացիները ծանր վիճակում են. անասնակերի պակասի պատճառով կարող են կրճատել գլխաքանակը «Ի՞նչ կունենայինք մենք, եթե Հայաստանի երրորդ հանրապետության պատմության մեջ տեղի չունենար 2018-ի ապրիլյան հեղաշրջումը…»․ Սենոր Հասրաթյան Փաշինյան-Պուտին հեռախոսազրույցի վերաբերյալ պաշտոնական հաղորդագրությունում ոչինչ չկա Հայաստանի սահմաններին ստեղծված իրավիճակի մասին․ Տիգրան Աբրահամյան Երասխում տեղի ունեցող գործողություններում կա շատ ուժեղ թուրքական մասնակցություն. Ռուբեն Սաֆրաստյան Փաշինյանի իշխանությունը 2 միլիարդ 786 միլիոն է տվել չարաշահումների և մի քանի դրվագով դատապարտված նախկին քաղաքապետի ընկերությանը Թուրքը կանգնած կրակում է Երասխի վրա, կապիտուլյանտն ասում է՝ ճգնաժամը հաղթահարված է՝ «Ребята, давайте жить дружно» Եթե մի պաշտոնավոր ծնողին խոսք է տալիս, որ Տրդատին պատասխանատվության կկանգնեցնի, բայց հիմա տանում է պատգամավոր, էլ ի՞նչ ասեմ. Ծեծված փոխգնդապետի եղբոր արձագանքը «Խորհրդավոր» ընթրիք. արևմտյան դեսպանները Մակունցին բացատրել են Կալանավորված պատգամավորները կստանան մանդատները Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանը՝ Հայաստանին ուղղված Ալիևի կոշտ հայտարարությունների մասին Արևմուտքը Ղարաբաղյան հարցում 3 ճանապարհ ունի. եվրոպացի վերլուծաբան Հայաստանի Հանրապետությունն այսօր պաշտպանություն չունի. գլխատեցին բանակը և դարձրին կառավարվող մանեկենների մի համախմբություն. Արտակ Զաքարյան Վարդանի շիրմաքարի մոտի ծաղիկների միջից հաճախ եմ հանում գրություններ, որտեղ գրված է. «Մի օր մենք քեզ ասելու ենք՝ Վարդան, հանգստացիր, Շուշին ազատագրված է» Ծեծկռտուք՝ ՊՎԾ-ում. Տիգրան Ուլիխանյանը չի մեկնաբանում Այգեստան համայնքի բնակիչներից մեկը Խրամորթ համայնքի հատվածում անցել է ադրբեջանական վերահսկողության տակ գտնվող հատված Մենք թույլ չենք տա, որ Թուրքիան զորքեր մտցնի Աֆղանստան. «Թալիբան» Հայաստանի իշխանությունները բռնապետական կարգեր են հաստատել՝ վախի մթնոլորտ ստեղծելով. հոգեբան Եվրոպացիների կեսը պատվաստվել է, սակայն երկրներում գրանցվում է վիրուսով վարակվելու դեպքերի աճ Նիկոս Դենդիաս. թուրքական ագրեսիան չի կարող անպատասխան մնալ Բաքվում հայտնել են «դատական» ֆարսի ավարտի մասին. 13 հայ ռազմագերիներ «դատապարտվեցին» 6 տարվա ազատազրկման «Կլոնից» Խադիջան 30 տարեկան է․ ինչ տեսք ունի այժմ Ժադիի դուստրը
Հարցում

Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով. Մետաքսե Հակոբյան

Այսօր՝ հունիսի 22-ին, ժամը 19:00-ին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականի պահանջով հանրահավաք է տեղի ունենալու. Հանրահավաքը չի նախաձեռնվել որևէ քաղաքական ուժի կողմից և հանրության արդարացի պոռթկումն է ընդդեմ Արայիկ Հարությունյանի կեցվածքի՝ պայմանավորված Հայաստանի իշխանությունների հանդեպ նրա վերաբերմունքով: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Արցախի ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այսօր առավոտյան, անակնկալի գալով Արայիկ Հարությունյանի ժամը 18:00-ի նախաձեռնած հավաքից, և գիտակցելով բոլոր այն հետևանքները, որոնք կարող են զգացմունքների ազդեցության տակ տեղի ունենալ, Ազգային Ժողովի երեք ընդիմադիր խմբակցությունների ներկայացուցիչներով հանդիպել ենք Արայիկ Հարությունյանի հետ:

Մեր կողմից առաջարկվել է, որ Արայիկ Հարությունյանը հանրությանը ուղղված իր խոսքը սփռի կամ հեռուստատարբերակով, կամ էլ՝ որևէ այլ օր կազմակերպի հանրահավաք: Մեր առաջարկը չընդունվեց, բայց Արայիկ Հարությունյանը հավաստիացրեց, որ ժամը 18:40 ավարտված կլինի իր կողմից հրավիրված հավաքը և Վերածննդի հրապարակում որևէ խոչընդոտ չի լինի նախապես նշանակված հանրահավաք անցկացնելու:

Միաժամանակ նա վստահեցրեց, որ իր կազմակերպած հավաքի մասնակիցները պահպանելու են կարգուկանոն:

Մեզ հասած տեղեկություններով, արդեն իսկ երեկ երեկոյան գործի են դրվել բոլոր իշխանական լծակները՝ համայնքապետերի միջոցով բաժանվել են վառելիքի կտրոններ և նյութական հատկացումներ են կատարել մարդկանց ներկայությունը ապահովելու համար: Ինչպես նաև նախարարություններում և պետական հաստատություններում ուղղակի հանձնարարված է ղեկավարներին ապահովել իրենց աշխատակիցների ներկայությունը:

Մենք մնում ենք այն համոզմանը, որ Արայիկ Հարությունյանի այս մտահղացումը լի է արկածախնդրությամբ, հղի է անկանխատեսելի հետևանքներով և որևէ չնախատեսված ելքի պարագայում պատասխանատվությունը կրում են գործող իշխանությունները:

Սիրելի հայրենակիցներ, կոչ ենք անում չտրվել սադրանքների, չգնալ արկածախնդրության, հստակ ձևակերպել պահանջները և արժանապատվորեն տեր կանգնել սեփական իրավունքներին»:

NEWS.am-ի հետ զրույցում Մետաքսե Հակոբյանն ասաց, որ Արայիկ Հարությունյանի կողմից եւ՛ բարոյապես, եւ՛ քաղաքականապես ճիշտ քայլ չէր նախապես հայտարարված հավաքից մեկ ժամ առաջ հանրահավաք կազմակերպելը։

«Արայիկ Հարությունյանն այս քայլին գնում է, որպեսզի ցույց տա իր ուժը։ Ինքը որեւէ կերպ չի պատրաստվում լքել այն աթոռը, որն իր անվտանգության երաշխիքն է այս պահին, իհարկե, սա ասելով նկատի ունեմ միայն իրավական առումով։ Այն մարդիկ, որոնց հետ ինքը հասել է այդ աթոռին, հավանաբար թույլ չեն տա նրան այդ քայլին գնալ, այնպես որ այստեղ եւս ոչ թե երկրի շահն է, այլ սեփական շահը։ Այսօր երկրի մասին մտածողները երեկ փողոց դուրս եկած մարդիկ էին, որոնք անելանելի վիճակում են գտնվում»,– ասաց Մետաքսե Հակոբյանը։

Անդրադառնալով Հայաստանի վարչապետի պաշտոնակատարին ԱԺ արտահերթ ընտրություններում հաղթանակ գրանցելու առթիվ Արայիկ Հարությունյանի շնորհավորանքին, «Արդարություն» խմբակցության պատգամավորն ասաց.

«Մի կողմից ինքը ողջամտություն է ունեցել չշնորհավորելու Արցախի ժողովրդի անունից, որովհետեւ ինքը հստակ հասկանում է, որ այդ պարագայում շատ ավելի մեծ բողոքի ալիք կբարձրանար։ Կան արցախցիներ, որոնք ընդհանուր ամանից են օգտվում, բայց թույլ չեն տալիս իրեն Արցախի անունից խոսել, ինքն ընդհանրապես լեգիտիմ չէ, ինքը Արցախում միայն մի քանի հոգու նախագահ է, անկախ նրանից, թե այսօր ինչ շոու կկազմակերպի։ Մյուս կողմից էլ դա սպասելի էր, բնականաբար, ինքը պիտի շնորհավորեր իր գործընկերոջը, որպեսզի շարունակեր կատարել այն «առաքելությունը» ինչի համար ինքը կա Արցախում։ Այսքան տարի ինքն աշխատել է այդ մարդու համար, նա իր գործընկերն է, եւ այս ընտրությունների ժամանակ չխորշեց սատարել մեր հայրենիքը վաճառած, այդքան երեխաների արյան մեջ իր ձեռքերը թաթախած մարդուն, օգնեց, որպեսզի նորից գա իշխանության եւ շարունակի ազգակործան աշխատանքը»։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan