Այսօր՝ 20 ապրիլի 2024թ., 00:00
Կանաչ տարածքները բարելավում են աղիքների և մաշկի միկրոբիոմի կազմը Կանադացի գիտնականները սովորել են ռետինե և պլաստիկ թափոններից նավթամթերք արտադրել Շարունակում ենք Հայաստանի հետ դաշնակից մնալ, կարծում եմ՝ այնտեղ կան մարդիկ, որոնք հասկանում են ՌԴ-ի դերը Հայաստանի անվտանգության և տնտեսական զարգացման գործում Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել. նա պահանջում է բոլոր հայ բանտարկյալների անհապաղ և անվերապահ ազատ արձակումը ԿՀՎ տնօրեն. Առանց ԱՄՆ-ի օգնության Ուկրաինան կարող է պարտվել պատերազմում մինչև տարեվերջ WhatsApp-ում արհեստական բանականության գործառույթ կներդրվի․ ի՞նչ է այն անելու Էդ խեղճ մարդիկ ի՞նչ են անում, երկու կոպեկ փող են աշխատում․ քաղաքացի Խանութներում 30 տարեկան բարետես աշխատող են ուզում․ Բարետես եմ, բայց 30 տարեկան չեմ․ առևտրական 3 ելույթ «նախկին» Փաշինյանից՝ բռնությունն արմատախիլ անելու մասին ՊԵԿ նախկին փոխնախագահը հրավիրվել է դատախազություն. «Հրապարակ» Իսրայելի կողմից Իրանին հարվածելու թիրախը եղել է Սպահան քաղաքի մոտ գտնվող ավիաբազան Եթե երկրի ղեկավարը ժամանակ ունի զննելու դպրոցների պահարանների կախիչների որակը, թող ժամանակ գտնի նաև hրթիռները «զննելու» համար․ Դավիթ Տոնոյան Փորձում են այնպես անել, որ հայերը մոռանան Արցախի կորստի մասին՝ ջնջելով «Արցախ» անունը ժողովրդի հիշողությունից Իրանի միջուկային օբյեկտներին ոչ մի վնաս չի հասցվել. ՄԱԳԱՏԷ-ն՝ Իսրայելի հարվածի մասին Հիվանդանոցներում պետպատվերով բուժումները կասեցվել են Ինչպես են այս տարի նշելու Քաղաքացու օրը Մենք հետևողական ենք լինելու, սա չի կարող մնալ անհետևանք․ Լևոն Քոչարյանը՝ Սամվել Վարդանյանին խոշտանգելու մասին Իրանի տարածքում հրթիռային հարվածներ չեն գրանցվել. լրատվամիջոց ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ Թրենդային է դարձել ընդդիմադիր դաշտի ներսում, որ խորհրդարանական ընդդիմությունն ավելի շատ ունենա ընդդիմություն, քան իշխանությունները Ո՞նց կարելի է դավաճանությունը ներկայացնել որպես փրկություն. Գնդակահարության արժանի է այդ իշխանությունը. Աջապահյան Փաշինյանի՝ տավուշյան վերջին այցից հետո ՔՊ-ում փորձում են հասկանալ՝ ինչ է փոխվել վերջին օրերին Իրական արդարությունն այն է, որ ԼՂ-ից տեղահանվածները վերադառնան․ Բրեդ Շերման Իսրայելը հարվածել է Իրանին. լրատվամիջոց Կմասնակցի արդյոք Փաշինյանը Մոսկվայում կայանալիք շքերթին Սրանց «թեթև» ձեռքով շատ արագ մոտենում է անվերադարձի կետին․ Մհեր Մելքոնյան Հագեցնող սնունդը նվազեցնում է քաղցրեղենի ցանկությունը Ստեղծվել է անօդաչու թռչող սարք, որը կարող է հիշել մարդուն և հետապնդել նրան Տղամարդը դատի է տվել 50 կանանց, որոնց հետ ծանոթացել է Tinder-ում Չափազանց բարդ տնային աշխատանքը վնասում է երեխաներին Սպորտ դիտելը ակտիվացնում է ուղեղում պարգևատրման համակարգը Վրաստանի «օտարերկրյա գործակալների» մասին օրենքը ներշնչվել է Կրեմլի կողմից․ Միլլեր Խաղաղ օվկիանոսում հայտնաբերվել են ավելի քան 50 նոր տեսակի օրգանիզմներ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ պայմաններ չի տեսնում Ուկրաինային դաշինք հրավիրելու համար Դեմ չենք, որ հաղորդումը հեռարձակվի ուղիղ եթերով, բայց Մայր Աթոռն ինքն է որոշում, թե ով պիտի ներկայացնի եկեղեցու դիրքորոշումները․ Եսայի քահանա Արթենյան՝ Պետրոս Ղազարյանին Անընդունելի է ՀՀ առկա տարածքի որևէ հատվածից միակողմանի զիջում՝ առանց սահմանազատման գործընթացի ամբողջական իրականացման․ «Ապրելու երկիր» Ադրբեջանը քանդել է Շուշիի Կանաչ ժամը «Օտարերկրյա գործակալների» մասին օրենքը կոչված է կանխելու Ուկրաինայի ճակատագրի կրկնությունը, Կոբախիձե Իրանը Իսրայելի դեմ պատասխան հարվածի ժամանակ օգտագործել է միայն հնացած հրթիռային զենքեր. ԻՀՊԿ Կայծակը հարվածել է Աբու Դաբի-Երևան չվերթի ինքնաթիռին (տեսանյութ) Թուրքիայում երկրաշարժ է տեղի ունեցել Ուկրաինան ինքը պետք է բանակին ապահովի կենդանի ուժով․ Ստոլտենբերգ Սամվել Վարդանյանի գրավը վճարելու համար ամբողջ գումարը 5-6 ժամում հավաքվեց․ փաստաբան Հակառակորդը T90-ով էր անցել հակագրոհի, Իշխանը չէ, ուզում է՝ Պետրոսը լիներ, չէր կարող բան անել․Վահանյանը ցուցմունք տվեց ԵՄ-ն ի գիտություն է ընդունում ԼՂ-ից ռուսական զnրքերի դուրսբերման մասին հայտարարությունը Վայոց ձորում կողաշրջվել է իրանական համարանիշերով բեռնատարը Աննա Հակոբյանի մոտ ընդունելությանը տեսա ժամանակին Ռիտա Սարգսյանին ստվերի պես հետևող ստախոս կանանց, նրանց դեմքը էյֆորիա էր արտահայտում, նոր կուռք է հայտնվել ՔԿ․ Ադրբեջանի քաղաքացին սպանել է մոսկվացուն՝ կայանելու առիթով նկատողության պատճառով Հայաստանը 2023-ին կոնյակի ամենախոշոր մատակարարն է Ռուսաստանին ԼՂ հայերը պետք է հնարավորություն ունենան վերադառնալ հայրենիք, եթե ապահովվի նրանց անվտանգությունը. ՌԴ ԱԳՆ Ժողովրդավար և խաղաղ հայ ժողովուրդը բախվում է իր ամենամութ օրերը հիշեցնող սպառնալիքների․ կոնգրեսական 5 անձ է կալանավովել խոշոր չափի հափշտակության դեպքով Սանահինցիները «կանկախանան» Կիրանցի արոտավայրերը, այգիները, Ոսկեպարի խմելու և ոռոգման ջրի ակնունքները հայտնվելու են թշնամու վերահսկողության ներքո. Զեկույց Արցախում գտնվող ամբողջ մշակութային ժառանգությունը գտնվում է ոչնչացման և յուրացման վտանգի տակ Օսկանյանին սպասելիս Առողջապահության պետպատվերը չփոխվեց. Փաշինյանը խաբել է. մաս 201 Այս իշխանության խոսքի հանդեպ նրանք հավատ չունեն այլեւս եւ որոշել են սպասել քայլերին Փաշինյանը խոսել է Ալիևի հետ ինչ-որ «բանավոր պայմանավորվածության» մասին Խաղաղապահներն ամբողջությամբ չեն հեռանում Արցախից Այժմ խոսքը Սահմանադրական դատարանինն է Լեռնային Ղարաբաղի իրադարձություններն օրինակ են, որ Ռուսաստանը հուսալի դաշնակից չէ. ԱՄՆ Պետքարտուղարություն ՊԵԿ-ը հետաձգել է 2023 թվականի հաշվարկ-հայտարարագրերի ներկայացման վերջնաժամկետը Ո՞ւր և ինչո՞ւ է շտապում Արևմուտքն իր տարածաշրջանային «ծրագրերում» Շատերը ռուսների հեռանալը պարտություն կընկալեն. Մարկեդոնով Հերթն Անահիտ Ավանեսյանինն է ԵՄ անդամակցության հարցն այլեւս անհաս ցանկություն է Իրանից Ալիևին զգուշացրել են՝ իր արհեստածին երկիրը կարող է դառնալ իրանական հրթիռային հարվածի թիրախ Գիտնականները պարզել են, թե ինչ ազդեցություն է ունենում անառողջ նախաճաշը դպրոցականների առաջադիմության վրա Honda-ն ներկայացրել է Ye էլեկտրական մեքենաների նոր շարքը Չինաստանի համար Գիտնականները պարզել են, թե երբ է մոլորակի վրա հայտնվել արաբիկա սուրճը Բժիշկ անեսթեզիոլոգը հիվանդներին և գործընկերոջը թունավորել է մահացու դեղամիջոցներով Ավստրալացին, ահռելի դդումի մեջ նստած, անցել է Թումուտ գետը (տեսանյութ) «Փախավ». ոսկեպարցիներին թույլ չեն տվել Փաշինյանին հարց տալ Փաշինյանը 3 տասնյակից ավել մեքենայով է մեկնել Ոսկեպար և Կիրանց ՔՊ-ականները հիշել են Սյունիքի տեղը «Դավաճան վիժվածք» ասած քաղաքացին խոշտանգվում է, իսկ քաղաքացու վրա թքած ԱԺ նախագահը, սպառնացող ՔՊ քարտուղարը դառնում են անպատժելի արտոնյալներ «Ուրալ»-ի վթարի գործով ՀՀ ՊՆ պաշտոնյաների պատասխանատվության ենթարկելու հարց է բարձրացվել. հետաքննությունը շարունակվում է 1,5 միլիոնի անունները պարզելու ցանկությունը հակահայ քայլ է, Փաշինյանը ծնկի եկած ապագա է պատրաստում հայ ժողովրդի համար․ Մուրադ Փափազյան 34-ամյա ՌԴ քաղաքացին կրակել է Արարատի մարզի բնակչի ոտքերին․ նրան մեղադրանք է ներկայացվել
Հարցում

Քարին Տակի անկումը

Hetq.am -ը  «Հետաքննություն» խորագրում ներկայացրել է Քարին տակի անկումը: Նոյեմբերի 4-ին՝ ժամը 17:00-ի մոտակայքում, ադրբեջանական զորքը նոր գրոհ է սկսում Քարին Տակ գյուղի հյուսիս–արևմտյան ուղղությամբ: Քարին Տակում մնացել էր 3 գյուղացի՝ Բաղդասար Բաղդասարյանը, Արմեն Պողոսյանը և Սեյրանը, նրանց 3 ընկերը՝ Մուշեղը, Արտյոմը և Ստեփանը, և «Եղնիկների» մոտ 50 հոգանոց վաշտը: Գյուղում մնալն արդեն վտանգավոր էր։ Քարին Տակում մնացած գյուղացիները զինվորների հետ որոշում են դուրս գալ գյուղից:

Մարտերը գյուղում

Քարինտակցիների ջոկատը սեպտեմբերի 29-ից Հադրութի շրջանում էր: Հադրութից ջոկատը Քարին Տակ է տեղափոխվել հոկտեմբերի 23-ին: Հոկտեմբերի 27-ին թշնամին արդեն Քարին Տակից ուղիղ գծով 4.5 կմ հեռավորության վրա գտնվող Սղնախ գյուղի մերձակայքում էր:

Հոկտեմբերի 28-ին Շուշիում հրամանատարական կետում կայացած խորհրդակցությանը մասնակցել են նաև Քարին Տակ համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը և գյուղի պաշտպանական ուժերի հրամանատար Արթուր Առաքելյանը։ Այդտեղ է եղել նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Որոշվել է, որ Սղնախ և Քարին Տակ գյուղերի մեջտեղում գտնվող Չախմախ կոչվող տեղամասում գտնվող զինվորականների հետ գյուղացիները պետք է կազմակերպեն պաշտպանությունը։

Խորհրդակցությունից հետո Առուշանյանն ու Առաքելյանը վերադարձել են գյուղ, ապա՝ գնացել Չախմախ տեղամաս, որպեսզի որոշեն նոր դիրքերի տեղակայման վայրը: Տեղ հասնելուն պես հրետակոծություն է սկսվել: Խրամատում զոհվել են Մխիթար Առուշանյանը, Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։

Ձևավորվել էր պաշտպանական 2 գիծ: Առաջնագծում ՄՈԲ-ը և Զինված ուժերի ստորաբաժանումն էին: Իսկ պաշտպանական 2-րդ գծում գյուղացիներից կազմված ջոկատն էր: Առաջնագիծը գտնվում էր Սղնախ և Քարին Տակ գյուղերի արանքում՝ Չախմախ կոչվող տեղամասում: Երկրորդ գծի ջոկատը պետք է մնար գյուղում, որ եթե թշնամուն հաջողվեր շրջանցել պաշտպանական առաջին գիծը, գյուղացիները դիմավորեին նրանց:

«Թուրքերը մի քանի անգամ առաջնագծի վրա հարձակվել են, հետ ենք մղել: Նոյեմբերի 2-ին հայկական կողմը նախատեսում էր հրետակոծություն իրականացնել, և որպեսզի մենք էլ չտուժեինք, առաջնագծում գտնվող մոտ 300 հոգանոց զորամիավորման (զինուժ և ՄՈԲ) հետ գյուղից դուրս գալու հրաման ենք ստացել: Ճանապարհն էլ էինք անցել, որովհետև սպասում էինք, որ մերոնք պիտի լավ ռմբակոծեն, բայց համարյա ոչ մի բան էլ չարեցին։ Հետո սպասում էինք, որ մեզ ասեն՝ հետ դառեք, չասացին, մենք ինքներս հետ եկանք գյուղ, գյուղացիներին էլ կանչեցինք, զորքն էլ հետ եկավ»,– պատմում է Բաղդասար Բաղդասարյանը։ Նոյեմբերի 3-ին ողջ օրը գյուղը հրետակոծվում էր: 

Նոյեմբերի 3-ի լույս 4-ի գիշերը թշնամուն արդեն հաջողվել էր մոտենալ Քարին Տակի ծայրամասերին: Գյուղը հրետակոծվում էր տարբեր կողմերից: Նոյեմբերի 4-ի առավոտյան թշնամին հարձակում է նախաձեռնում գյուղի ներքևից՝ Սղնախ- Քարին Տակ ճանապարհի՝ գյուղ մտնող հատվածից: Այդտեղ գյուղի ջոկատի տղաներն էին գիծը պաշտպանում: Առաջին գրոհը հետ են մղում: Թշնամին չի կարողանում մտնել գյուղ, հետ է քաշվում, սկսում է նորից հրետակոծել:

Քարին Տակի անկման օրը

«Նոյեմբերի 4-ին՝ կեսօրից հետո, աջ թևի (հյուսիս–արևմտյան) դիմացը պահող զորքն էլ նահանջեց՝ մոտ 250 հոգանոց, ՄՈԲ-ն էլ: Հրամանատարին հարցրի՝ ինչի՞ եք հելել, ասեց՝ հրաման ենք ստացել, պիտի դուրս գանք գյուղից: Գնդապետ Արմեն Բարխուդարյանն է հրաման տվել, որ էդ 250 հոգանոց ՄՈԲ-ը դուրս գա: Վերջին զորքն էր՝ մեզնից բացի: Մի 2 ժամ էդ տղաներին մոտս պահեցի, ձգձգեցի, որ դուրս չգան, չստացվեց: Էդ գնդապետը զանգեց, ասաց՝ ինչի՞ չես թողնում դուրս գան, սկզբից վախեցրի, որ չեմ թողնելու դուրս գան, բացատրեցի, որ պիտի մնան ստեղ, չստացվեց: Գնդապետն ասեց՝ թող իրանք դուրս գան, ես ձեզ օգնություն ուղարկելու եմ, մինչև էսօր ուղարկում ա: Առաջնագիծն արդեն միակողմանի էր դարձել, ձախ թևը մնացել էր բաց (հյուսիս–արևելյան հատվածը), հենց էդ ձախ թևով էլ հարձակվեցին գյուղի վրա, արդեն մտել էին մեր գյուղի տարածք»,- վերհիշում է Բաղդասար Բաղդասարյանը:

Նոյեմբերի 4-ին՝ կեսօրին, գյուղից հանվել են պաշտպանական ուժերը (ՄՈԲ-ը)՝ մոտ 250 հոգի: Դրանք տեղակայված էին Սղնախ գյուղից դեպի Քարին Տակ գնացող ճանապարհի աջ կողմի (արևելյան) բարձունքներում: Զորքը դուրս բերելուց հետո գյուղում մնացել է մոտ 50 հոգի` գյուղի ջոկատը և «Եղնիկներից» բերված վաշտի մի մասը: Նրանք հրաժարվել էին զորքի հետ նահանջել: Գյուղացիները հետ են քաշվել գյուղի հարավ–արևելյան (նախկին մետաքսի ֆաբրիկայի մերձակայք) մասից՝ տեղափոխվել են հյուսիս-արևմուտք (գյուղի նոր թաղամասի կողմում): Գնդապետ Արմեն Բարխուդարյանի հրամանով ՄՈԲ-ի ստորաբաժանումը դուրս է եկել գյուղից: Նա Քարին Տակի ջոկատի տղաներին ասել է, թե գյուղից դուրս գալու հրաման են ստացել, հետո իրենց օգնություն կուղարկեն: Մեր բազմաթիվ փորձերը՝ գնդապետ Արմեն Բարխուդարյանից պարզաբանումներ ստանալու, ապարդյուն անցան։ Նա հեռախոսազանգերին եւ հաղորդագրություններին չի պատասխանում:

Գյուղի ջոկատի մի մասը զորքի հետ նույնպես դուրս է եկել գյուղից: Ժամը 17:00-ի մոտակայքում ադրբեջանցիները հարձակում են նախաձեռնել պաշտպանական աջ թևի վրա: Մարտը շարունակվել է, սկսել է մթնել, թշնամին դանդաղ փորձել է օղակի մեջ վերցնել տղաների դիրքը, խոստացված օգնությունը չի եկել: Արմենը, Բաղդասարն ու Սեյրանն իրենց 3 ընկերների՝ Մուշեղի, Արտյոմի և Ստեփանի հետ, որոնք մինչ Քարին Տակ գալը Սարուշենում էին, «Եղնիկների» վաշտից մնացած զինվորների հետ մնացել են մենակ:

Քարինտակցիները սկսել են քննարկել՝ ինչ անել. կամ պետք է կռվեին, մինչև բոլորը զոհվեին, որովհետև թշնամին օգտագործում էր բոլոր տեսակի զինատեսակները, կամ պետք է նահանջեին: Գրեթե բոլորը մինչև վերջ կռվելու կողմնակից էին, այսինքն՝ զոհվելու: Բաղդասարը, որն ամենատարեցն էր և գյուղի ջոկատի հրամանատարի՝ Արթուր Առաքելյանի զոհվելուց հետո ինքն էր ղեկավարում ջոկատը, մի կողմ է քաշում գյուղացիներին եւ ասում. «Տղե՛րք, մենք չենք կարող այս տասնութ տարեկաններին թողնենք՝ այստեղ զոհվեն: Մենք, հա, զոհվենք, բայց էս երեխաներին ո՞նց թողնենք՝ էստեղ մնան»: Բոլորը լուռ էին, նրանք արդեն այդ զինվորների հետ ժամեր շարունակ մարտի մեջ էին ու գիտեին, որ նրանցից ոչ ոք չի նահանջի: Բաղդասարի հետ Արմենն ու Սեյրանը չեն համաձայնել, Բաղդասարին խնդրել են այնպես անել, որ վերջին ջոկատը գյուղից դուրս չգա: Բաղդասարն ասել է, որ իրենց ուժերն արդեն քիչ են թշնամուն կանգնեցնելու համար, և շուտով թշնամին շրջապատելու է իրենց, իսկ իրենք այդքան զինամթերք էլ չունեն, մարտը երկար չեն կարող շարունակել։

«Բաղդասարի աչքերը ջրակալեցին, ասաց՝ խնդրում եմ, բեր էս տղերքին հանենք ստեղից, ես իմ կյանքն ապրել եմ, բա էս տղե՞րքը, ախպոր պես, արի էս տղերքին հանենք ստեղից, ես ասում էի՝ մեր գյուղ կյանքում թուրք չի մտել, ո՞նց թողնենք»,- պատմում է Արմենը։

Որոշել են նահանջել դեպի Շուշի: Ժամը 21-ին հասել են Շուշիի մուտքի մոտ: «Եղնիկներից» եկած վաշտը մնացել է այդտեղ, իրենք իջել են Ստեփանակերտ: Գիշերը մնացել են «Արմենիա» հյուրանոցում: Զրույցի ընթացքում Արմենն ասաց՝ գյուղը հանձնեցինք, գիշերը մնացինք «Արմենիա» հյուրանոցում, առավոտյան 57 հազար դրամ ուզեցին երեք հոգու համար:

Առավոտյան հյուրանոցի սրահում պատահաբար հանդիպել են փոխվարչապետ Տիգրան Ավինյանին։ Արմենի ընկերներից մեկը՝ Մուշեղը, որ պատերազմին մասնակցելու համար Մոսկվայից էր եկել, վիճաբանության է բռնվել Տիգրան Ավինյանի հետ, Ավինյանն ասել է, թե Քարին Տակը հայկական վերահսկողության տակ է։ «Տիգրան Ավինյանին ես չէի էլ ճանաչում, Մուշեղն ասեց՝ փոխվարչապետն է, ասեց՝ տեսեք՝ ինչ է ասում, ասում է Քարին Տակը մերոնց ձեռքին է, ես ասում եմ՝ չգիտեմ՝ մերոնց ասելով դու ում նկատի ունես, բայց գիշերը վերջինը մենք ենք Քարին Տակից դուրս եկել, որովհետև զորք չկար ու մենակ էինք, ո՞նց ես ասում՝ Քարին Տակը մերոնց ձեռքին է»,- պատմում է Արմենը։

Նոյեմբերի 5-ի երեկոյան Արմեն Պողոսյանը Սեյրանի ու մի քանի տղաների, փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գրասենյակի ղեկավար Վարագ Սիսեռյանի հետ գնացել են Շուշիի վերևից դիտարկել ժայռի տակ գտնվող Քարին Տակի անցուդարձը: Վարագը մի քանի ժամ նրանց հետ կռվել է հակառակորդի դեմ, հետո ասել է, որ պետք է գնա հանդիպման, որից հետո կգա և նորից կմիանա Արմենենց։ Սեյրանն ասում է, որ Վարագը Շուշիի քաղաքապետարան էր գնացել, հետո զանգահարել է տղաներին ու ասել, որ չի կարող վերադառնալ, քանի որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմենի խոսքով՝ գյուղում մոտ 40 ադրբեջանցի էր շրջում։ Մոտ 2 ժամ բարձունքից գնդացրով կրակել են նրանց ուղղությամբ։ Երբ արդեն մութն ընկել է, մառախուղը ծածկել է գյուղը, տեսանելիությունը վատացել է։ Գյուղից Շուշի բարձրացող ժայռի վրայի արահետի տարբեր հատվածներում նրանք թակարդներ են տեղադրել, հետ եկել, դիրքավորվել: Ժամանակ առ ժամանակ առաջ են եկել, կրակել արահետի ուղղությամբ: Ցերեկը ժայռի վրա՝ տարբեր հատվածներում, դիրքավորված զինվորներ են եղել: Արմենը նրանց դիրքերի ուղղությամբ գնացել է, տեսել, որ դրանցում մարդ չկա: Ձայն է տվել, գոռացել, ոչ մի արձագանք: Այդ տարածքում ոչ ոք չի եղել, մնացել են 5 հոգով։ Ժայռի վրայից տեսել են, որ ճանապարհով ադրբեջանական 4 մեքենայից կազմված ավտոշարասյունը գնում է դեպի Շուշի։ Արմենը սկսել է մեքենաների ուղղությամբ անկանոն կրակոցներ արձակել՝ նրանց շեղելու համար։ Տղաները նրան ասել են, որ իրենց մենակ են թողել։ Արմենը չի հավատացել։ Տղաներն առաջարկել են լքել բարձունքը, քանի որ նորմալ զենք չեն ունեցել, զինամթերքն էլ վերջանում էր: Մառախուղը փակել է գյուղի տեսանելիությունը։ Տղաները ռադիոկապ էլ չեն ունեցել։ Նրանցից մեկն Արմենին ասել է, որ հեռախոսով խոսել է ընկերոջ հետ, իրեն տեղեկացրել են, որ Շուշիում մարտեր են սկսվել։ Արմեն և 4 տղա իջել են բարձունքից, շարժվել դեպի Շուշի: Մութ է եղել, տարբեր տեղերից լսվել են կրակոցների ձայներ, սակայն պարզ չի եղել, թե ովքեր են կրակողները: Որոշել են Շուշին շրջանցելով՝ իջնել դեպի Ստեփանակերտ, այնտեղ պարզել՝ ի՞նչ է կատարվում Շուշիում: Կեսգիշերին հասել են Ստեփանակերտ, գիշերել հյուրանոցում՝ նորից վճարելով: Նոյեմբերի 6-ի առավոտյան շարժվել են դեպի Շուշի։ Շուշիի մուտքի բենզալցակայանի մոտ տեսել են, որ հայկական զորքն իջնում է Շուշիից: Սկզբում չեն հասկացել, թե ինչ է կատարվում։

«Մեծ թվով զինվորներ իջնում էին ճանապարհով, քիչ վերեւում կրակոցներ էին։ Էնպիսի տպավորություն էր, որ մարդկանց դիտավորյալ բերել են էդտեղ կոտորելու, ոչ մի օպերացիա կազմակերպված չէր։ Մենք մի քիչ էլ առաջ ենք գնում, այնտեղ մարտ էր, մենք էլ 5 հոգով կռվի ենք բռնվում»,- պատմում է Արմենը։

Զինվորներից մեկը կռվի ընթացքում վիրավորվել է, տղան Արմենին խնդրել է դուրս բերել իրեն այդտեղից։ Արմենը մտածել է՝ ինչ գնով էլ լինի, այդ զինվորին դուրս պետք է բերի։ Շտապօգնության 4 մեքենա է եկել, բայց տեղ չի հասել։ Ադրբեջանցի դիպուկահարը խոցել է շտապօգնության 5-րդ մեքենան։ Բարեբախտաբար, ոչ ոք չի տուժել։ Արմենը վիրավոր զինվորին փորձել է տեղավորել մեքենայի մեջ, այդ ընթացքում թշնամին հրթիռակոծել է։ Արմենը ոտքի շրջանում տաքություն է զգացել, սկզբում թվացել է, թե ոտքն ինչ-որ տեղի է հարվածել, բայց հետո զգացել է, որ վիրավորվել է։ Հրթիռակոծության ժամանակ շտապօգնության մեքենան շարքից դուրս է եկել։ Մուշեղը՝ Արմենի ընկերը, շալակել է վիրավոր զինվորին, հանել կռվի դաշտից, ապա վերադարձել Արմենի մոտ։ Արմենն այդ ժամանակ ոտքից 2-րդ անգամ է վիրավորվել։ Հեռախոսով կապվել է ընկերների հետ ու տեղեկացրել, որ վիրավորվել է։ «Ինձ քարշ տալով՝ հասնում եմ տղաների մոտ, օգնում, գցում են «ՈՒԱԶ»-ի մեջ, տանում են հիվանդանոց»,- պատմում է Արմենը։ Ստեփանակերտի հիվանդանոցում Արմենն իմանում է, որ ադրբեջանցիները Շուշիում են։

Տիգրան Շահբազյանը ՄՈԲ-ի կազմում հոկտեմբերի 17-ից մասնակցել է ռազմական գործողություներին։ Սկզբում Ասկերանի շրջանի Խաչմաչ գյուղում է եղել, ապա՝ Հադրութի շրջանի Մոխրենես գյուղում։ Հադրութից նահանջելուց հետո Ասկերանում ձևավորված հատուկ գնդի 150-200 հոգանոց կազմով տեղափոխվել են Քարին Տակ գյուղի անտառներ։ Հոկտեմբերի 31-ից մինչև նոյեմբերի 4-ը Տիգրան Շահբազյանն իր զինակից ընկերների հետ Քարին Տակի մատույցներում է եղել, նույն դիրքում։

Տիգրանի պատմելով՝ նոյեմբերի 4-ին՝ լույսը չբացված, մոտավորապես ժամը 3։30-ին, ուժեղ հրետակոծություն է սկսվել, ամեն կողմից ինքնաձիգի ձայն է լսվել, հետևում Սղնախն է եղել, ու նրանք սպասել են, որ ադրբեջանական զորքը պիտի Սղնախից գա: Նոյեմբերի 4-ի լուսաբացին կրակոցները շատ մոտ են լսվել։ ՄՈԲ-ի տղաները նահանջի հրաման են ստացել ու իջել են դեպի Կարկառ գետը։ Գումարտակը տարբեր կողմերից հավաքվել է գետի մոտ, բարձրացել Քարին Տակ, գյուղի խրամատներում դիրքավորվել, ադրբեջանցիներն էլ գնացել են այն վայրը, որտեղ Տիգրանենց գումարտակն է եղել հոկտեմբերի 31-ից։ Տիգրանենց զորքը գյուղում մնացել է մինչև նոյեմբերի 4-ի ժամը 15:00-ն։

Քարին Տակից մի քանի հոգու հոկտեմբերի 24-ին հանդիպեցինք Քաշաթաղի հրետանային մարտկոցում։

Աշխարհազորի կազմում Քարին Տակ գյուղի տղամարդկանցից 25-ը պատերազմին մասնակցել է տարբեր ուղղություններում։ Պատերազմին մասնակցած քարինտակցի ոստիկանների, Արտակարգ իրավիճակների ծառայության աշխատակիցների և ժամկետային զինծառայողների թիվը 64 է։

Քարին Տակ գյուղի մարտերի, ռազմական գործողությունների վերաբերյալ հատվածներն առաջիկայում կարող են թարմացվել։ Մարտերին մասնակցած անձինք կարող են կապ հաստատել «Հետք»-ի խմբագրության հետ։

Զոհերը

Քարին Տակ գյուղը պատերազմի ժամանակ 7 զոհ է տվել։ Գյուղի պաշտպանական մարտերում զոհվել է համայնքի ղեկավար Մխիթար Առուշանյանը, գյուղի ջոկատի հրամանատար Արթուր Առաքելյանը և նրա որդին՝ Կամո Առաքելյանը։ Մարտունիում մարտերի ժամանակ զոհվել է Քարին Տակի դպրոցի տնօրենի որդին՝ Ալեքսեյ Հովհաննիսյանը։ Մարտունիում են զոհվել նաև Գերասիմ Հովհաննիսյանը և Արսեն Ավանեսյանը։ Քարինտակցի փոխգնդապետ Մխիթար Հովհաննիսյանն էլ զոհվել է Ջրականում (Ջաբրայիլ), իսկ հետախուզական գումարտակի հրամանատար, փոխգնդապետ Լեռնիկ Վարդանյանից մինչ օրս ընտանիքը լուր չունի:

Լեռնիկ Վարդանյանի անունը հրապարակվել է պատերազմում զոհվածների առաջին ցանկում, սակայն մինչ օրս հարազատները հույս ունեն, որ Վարդանյանը չի զոհվել, այլ գերեվարվել է։ 1978 թ.-ին ծնված Լեռնիկ Վարդանյանը կոչումով փոխգնդապետ էր, պատերազմից օրեր առաջ էր գումարտակի հրամանատար նշանակվել։ Լեռնիկ Վարդանյանի մանկության ընկեր Քաջիկ Գասպարյանն է վերջին անգամ հեռախոսով խոսել Լեռնիկի հետ։ Սեպտեմբերի 27-ի առավոտյան Քաջիկը զանգահարել է ընկերոջը՝ իմանալու, թե ինչպես է նա։ Լեռնիկն ընդամենը մեկ բառ է ասել՝ սկսվել է։ Գիշերը փորձել է նորից խոսել ընկերոջ հետ, սակայն հեռախոսազանգերն անպատասխան են մնացել։ Վերջին զանգից մեկ րոպե չանցած՝ Լեռնիկն է զանգահարել Քաջիկին։

«Ուրախացած վերցնում եմ, ասում եմ՝ ի՞նչ կա, եղբայր, ո՞նց ես։ Ասում է՝ ո՞վ է։ Ասում եմ՝ Քաջիկն է, Լեռնիկ, ո՞նց՝ ով է։ Ասեց՝ լավ չեմ, ախպեր ջան, ատբոյ տուր։ Էլ, ճիշտն ասած, չեմ հարցրել՝ ո՞նց ես, որտեղի՞դ է կպել։ Ինքը չէր սիրում երկար խոսել։ Ու մինչ այսօր ոչ մի լուր, տեղեկություն չկա Լեռնիկից»,- զրույցը վերհիշեց Քաջիկ Գասպարյանը։

Լեռնիկ Վարդանյանի ծնողներին հանդիպեցինք Ստեփանակերտում։ Հայրը՝ Արեգ Վարդանյանը, ասաց, որ որևէ տեղեկություն չունեն որդուց։ Միայն իմացել են, որ զինծառայողների՝ մարտադաշտից հայտնաբերված անճանաչելի աճյուններն ու մասունքները փորձաքննության են ենթարկել։ Հարազատներին ասել են, որ համընկնում կա Լեռնիկի հարազատների հետազոտությունների և հայտնաբերված մասունքների միջեւ։ Սակայն Լեռնիկի հարազատները ԴՆԹ փորձաքննության արդյունքներին չեն վստահում, ցանկացել են արտերկրում նույն փորձաքննությունն անցնել։ Գործընթացից դեռ լուր չկա։

Պատերազմի սկզբից քարինտակցիների մի մասը Հադրութում էր: Սեպտեմբերի 29-ին Արսեն Ավանեսյանը գյուղի այլ կամավորների հետ գնացել է Հադրութ, որտեղ էլ հոկտեմբերի 3-ին զոհվել է: Պատերազմի ժամանակ Հադրութում՝ Արսեն Ավանեսյանի զբաղեցրած դիրքում, վիրավորներ են եղել, որոնց հանելիս խնդրել են՝ մի քանի հոգի գնան օգնության: Խրամուղով վիրավորների մոտ գնալիս արկը պայթել է Արսենի դիմաց: Երբ մյուսները հասել են օգնության, մարմինն արդեն այրվելիս է եղել։ «Հետք»-ի հետ զրույցում Բաղդասար Բաղդասարյանը պատմեց, որ թղթի վրա գրել է Արսեն Ավանեսյանի անուն, ազգանունը, դրել մարմնի վրա և խնդրել, որ մարմինները տեղափոխող անձինք թուղթը չկորցնեն:

«Դուխով տղա էր, կատակասեր, ոչ մի բանից չէր վախենում: Թշնամին որ կողմից գալիս էր, էդ ուղղությամբ օգնության էր հասնում»,- նշում է համագյուղացին: Արսեն Ավանեսյանին Քարին Տակում էին հուղարկավորել, վերջերս, խաղաղապահների հետ բանակցության արդյունքում, մարմինը կարողացել են հանել գյուղի գերեզմանատնից և վերահուղարկավորել Եռաբլուրում: Արսեն Ավանեսյանը ծնվել էր 1967 թվականին: Ամուսնացած էր, ուներ դուստր և որդի: Նա նաև Արցախյան առաջին պատերազմի մասնակից էր: Առաջին պատերազմից հետո Արսենը որոշ ժամանակ բնակվել է Ասկերանում, 2000-ականներին տեղափոխվել է Քարին Տակ, որտեղ ապրում էր մոր՝ Արմենուհի Ավանեսյանի հետ:

Քարին Տակը մեկ քաղաքացիական զոհ է ունեցել։ Երբ գյուղացիները հարկադրաբար դուրս են եկել գյուղից, գյուղը չի լքել միայն 58-ամյա Ալվարդ Թովմասյանը, որի հետ վերջին անգամ նոյեմբերի 5-ին են հարազատները խոսել հեռախոսով։ Նա 2-րդ խմբի հաշմանդամ էր, մտավոր խնդիրներ ուներ։ Պատերազմից հետո նրան համարել են անհետ կորած, և միայն այս տարվա հունվարի 14-ին են գտել մասնատված մարմինը։

Մանրամասները՝ hetq.am-ում

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan