Այսօր՝ 28 հուլիսի 2021թ., 00:00
Ունեցել ենք դիրքային կորուստ, որը մինչեւ առավոտ հետ ենք վերցրել. Զոհերը այդ հատվծում են եղել. Թագուհի Թովմասյան Այս գիշեր զոհված Կորյուն Հարությունյանը 6 ամսվա ծառայող էր, Հրազդան քաղաքից Բաքվում երկու հայ գերիներին դատապարտեցին 15 տարի ազատազրկման Մակրոնը կգա այն ժամանակ, երբ դա օգտակար կլինի տարածաշրջանում քաղաքական գործընթացների աջակցմանը. դեսպան Իրավասո՞ւ է արդյոք Արծրուն Հովհաննիսյանը սահմանի մասին տեղեկություն հաղորդել. Պարզաբանում են ՊՆ-ից․ Բայդենը կարծում է, որ աշխարհը առաջիկա 10 տարում խիստ կփոխվի Ո´չ Թուրքիայի, ո´չ Ադրբեջանի պլաններում այս տարածքում անկախ հայկական պետության` ՀՀ գոյություն նախատեսված չէ. թուրքագետ Netflix-ը խաղային սերիալ է նկարահանում պոկեմոնների մասին Կարեն Խաչանով. Ինչի՞ համար խաղալ այսպիսի շոգ եղանակին, որպեսզի մահանա՞լ կորտում Ճապոնիան չեղարկել է 20 ավիաչվերթ թայֆունի պատճառով Forbes. Մերգենշտերնը եւ Բուզովան ներառվել են ռուսական ամենահաջողակ աստղերի եռյակում Ֆրանսիայում գիտեն, որ հայկական ժառանգությունը սպառնալիքի տակ է. դեսպան Տոկիո-2020. Վարսենիկ Մանուչարյանն ավարտեց ելույթը Պատերազմը շարունակվում է մեկ պատճառով. Փաշինյանը Բաքվին տվել է մի շարք դավաճանական խոստումներ. վկա է եղել ՌԴ-ն. Աշոտյան Տոկիո-2020. Բրազիլիան հաղթեց ու դուրս եկավ փլեյ-օֆֆ, Գերմանիան լքեց պայքարը Սպիտակ տանը հաստատել են, որ ԱՄՆ նախագահի նստավայրում դիմակներ կրելու ռեժիմ է մտցվել Հանդիպել են ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանն ու ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը Հայկական կողմի վիրավորների ճշգրիտ թիվը 4-ն է. կրակի դադարեցման պամանավորվածությունը հիմնականում կատարվում է. ՀՀ ՊՆ Ադրբեջանցիները մարտի են նետել նաև իրենց տեղեկատվական զորքերը․ Տիգրան Աբրահամյան Ժամանակավորապես գրավել են հայկական գերիշխող հենակետը. ՊՆ ներկայացուցիչը՝ ՀՀ-ում հավատարմագրված ռազմական կցորդներին Ոչինչ, որ այդպիսի «խաղաղությամբ» շուտով Ադրբեջանը կարող է ամբողջ Սյունիքը վերցնել. Եվ ոչ միայն Սյունիքը․ Ա. Թևանյան Դեսպան. Ֆրանսիան պատրաստ է քննարկել Երեւանի կողմից Ֆրանսիայից հասցեագրված բոլոր դիմումները ՊՆ-ն հրապարակել է այսօր զոհված 3 զինծառայողների անունները Բաքվում դատախազը 16 տարի ազատազրկում է պահանջել լրտեսության մեջ մեղադրվող հայ գերիներից յուրաքանչյուրի համար «Հըն, դեռ չե՞ք հասկացել Արծրունին ի հայտ բերելու իմաստը». Արա Վարդանյան Հուլիսի 28-ի գիշերը թշնամու սադրանքին դիմակայելու ընթացքում զոհվել է Դավիթ Քոչարյանը «Այդ օրը մոտենում է․․․ Պատրաստվեք պատմուճանավոր պարոնայք, ժամը մոտենում է» «Քաղաքական դիակները պատերազմից հետո ողջ-առողջ են․ մեր 5000 տղաները չկան․ այսօրվամից՝ ևս երեքը…»․ Արմեն Աշոտյան Գեղամ Նազարյան. Հայաստանը ղեկավար չունի Մարզահոս ՀՀ փրկության մասին. Էդգար Էլբակյան. Տեսանյութ Կառավարության ձեւավորումից հետո կտրուկ փոփոխություններ են լինելու ՊՆ-ում նիկոլին ընտրած բնակավայրում չեն թաքցնում, որ վախենում են Հիմա աշխատում է պայմանավորվածության հաջորդ քայլը ՝հանձնել Հայաստանի այլ հատվածներ նախապես կորուստներ տալով... Պողպատե մանդատը լրագրողների գլխին է կոտրվում Ես՝ որպես լրատվամիջոցի ղեկավար, չգիտեմ՝ ինչպես վարվել ՊՆ լուրերի հետ, հավատա՞լ, թե՞ ոչ ՀՀ ՊՆ-ն հաստատում է ՌԴ-ի միջնորդությամբ հրադադարի պայմանավորվածության լուրը Ժամը 11:20-ի դրությամբ հիմնական կրակը երկուստեք դադարեցված է. բնագծային փոփոխություններ չկան Անարժանապատիվ խաղաղության արյունոտ հետևանքները «ապագա կա ապագա» Ղազախստանի հայերի նկատմամբ տարբեր ճնշումներ են գործադրվում Սյունիքի մարզպետը ստիպված որոշել է հրաժարական տալ. Վերեւներից հուշել են, որ օգնել չեն կարող Քաղաքապետարանում աշխատավարձը կրկնակի կավելանա. Քաղաքապետի խորհրդականները կստանան 578 հազար դրամ Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ և բանակի գեներալ Սերգեյ Շոյգուի ջանքերով ժամը 9.00-ից հայ-ադրբեջանական շփման գծում հաստատվել է հրադադար Ի՞նչ մոսկովյան բանակցություններից է խոսում ՀՀ ՊՆ-ն և ինչո՞ւ է ակտիվացել ստի խորհրդանիշ Արծրուն Հովհաննիսյանը Ադրբեջանը փորձել է ճեղքում իրականացնել Ալ լճերին հարակից գյուղերի ուղղությամբ Սցենարի երրորդ փուլն է՝ անիծյալը շարունակում է զոհել մեր տղաներին, որ «արդարացված» լինի Հայաստանի հանձնումը. Մ.Հակոբյան Հրատապ է հենց հիմա հրավիրել ԱԺ արտակարգ նիստ, որին ներկա լինի նաեւ վարչապետի պաշտոնակատարն ու ԶՈւ ղեկավար կազմը Հայաստանը գործի կդնի իր ռազմաքաղաքական ողջ գործիքակազմը․ ԱԳՆ Սա կարևոր դետալ է հասկանալու, թե ինչ նպատակներ է հետապնդում Ադրբեջանը և ինչ քայլերի է պատրաստ դիմել. Տիգրան Աբրահամյան Ադրբեջանի ԶՈՒ-ն ժամը 09։20-ի դրությամբ, տալով կորուստներ, ետ է շպրտվել իր ելման դիրքեր, փոխհրաձգությունը շարունակվում է Կան տեղեկություններ, որ Դեր Զորի եկեղեցական համալիրը պայթեցվել է (տեսանյութ) Հայաստանում նկատելի է հնդիկ զբոսաշրջիկների աճ. որն է պատճառը Հրաձգությունները հրահրում են ադրբեջանական զինված ուժերը, որոնք գտնվում են ՀՀ ինքնիշխան տարածքում. ՄԻՊ Հայկական կողմն ունի երեք զոհ, ևս երկու զինծառայող վիրավոր են. ՊՆ Ադրբեջանի զինուժը հարձակում է ձեռնարկել հայկական դիրքերի ուղղությամբ. երկու կողմից էլ կան կորուստներ. ՊՆ Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին ԱՄՆ-ը մարտական առաքելությունն Իրաքում կավարտի մինչեւ դեկտեմբերի 31-ը Ալիևի նոր ծրագիրը. թիրախում մեր ջրամբարներն ու արտադրական միավորումներն են. Հայկ Նահապետյան (տեսանյութ) Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ Նիկո՛լ, 1 օր ժամանակ եմ տալիս. 12 ամիս Արփիդ սոված մնա, ի՞նչ կանես. Ստեփան Սամվելյան (տեսանյութ) Երասխում իրավիճակը ավելի է լարվում, նույնը Սև լճում է. Մանախ (տեսանյութ) Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան Երևանում կանցկացվեն Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումներ Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել երկու երկրների միջեւ կապերը Գումարները, որոնք տրվել են պարգևավճարի տեսքով, այսուհետ տրամադրվելու են որպես աշխատավարձ. Երևանի ավագանու անդամ Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է ևս 1սմ-ով Կրեմլում հերքել են Ղրիմի հարցով Թուրքիայի հետ գործարքի գաղափարը Փորձագետ. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է էնդրյու Լեւիտասը MGM-ին մեղադրել է իր ֆիլմը «թաղելու» փորձի համար Ջոնի Դեփի պատճառով Հաիթիում ձերբակալել են երկրի սպանված նախագահի թիկնազորի եւս մեկ ղեկավարի Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես. Սենոր Հասրաթյան Լայնածավալ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինի. քաղաքագետ Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս Հերթական ռեկորդը. 1-ին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազ. քաղաքացի Հստակ կողմնորոշումից մինչեւ գերիների վերադարձ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր Սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ
Հարցում

10 սուտ և մանիպուլյացիա. Արմեն Գեւորգյանի դիտարկումները քարոզարշավի վերաբերյալ

Մեզ հայտնի դարձավ, որ իշխանությունները, ոչ մի հնարավորություն չունենալով կանգնեցնել «Հայաստան» դաշինքի նկատմամբ հասարակության հետաքրքության ու վարկանիշի աճը, սկսել են ստեր, բանսարկություններ և կեղծ տեղեկություններ տարածել մեր ծրագրերի մասին: Այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ նախկին փոխվարչապետ, «Հայաստան» դաշինքի նախընտրական շտաբի պետ Արմեն Գեւորգյանը:

Նա, մասնավորապես, նշել է. «Այդ բանսարկությունները հանգում են նրան, որ եթե իշխանության գան Ռոբերտ Քոչարյանն ու իր թիմն, ապա իբր

1. Փակվելու են շատ աշխատատեղեր

Նման խոսակցություններ առանձնապես տարածվում են թեթև արդյունաբերական ոլորտում աշխատող կանանց շրջանում: Սա ոչ միայն սուտ է, այլև բացարձակ անհեթեթություն: Քոչարյանը և իր համախոհները միշտ բացել են աշխատատեղեր: Մենք կանենք ամեն ինչ, որպեսզի պահպանվեն գործող աշխատատեղերը, ինչպես նաև՝ կստեղծենք նորերը, հատկապես հեռավոր համայնքներում: Մեր թիմի հիմնական առավելություններից մեկը հենց նոր աշխատատեղեր ստեղծելու և ներդրումներ ներգրավելու կարողությունն է:

2. Կրճատվելու են թոշակները, նպաստները և այլ պետական վճարումները

Ոչ մի կրճատում չի լինելու: Դա սուտ է, կեղծիք: Մեր թիմը ձգտելու է լավացնել երկրի տնտեսական վիճակը և սեղմ ժամկետներում սկսելու է կենսաթոշակների, սոցիալական վճարումների աստիճանական ավելացումը:

3. Կսկսվի հարկային ստուգումների և ճնշումների նոր ալիք

Մեր դաշինքը արդեն հանրությանը ներկայացրել է իր ռազմավարական մոտեցումները փոքր և միջին բիզնեսի զարգացման վերաբերյալ: Դրանցում մասնավորապես ասված է, որ առաջիկա տարիներին դադար է հայտարարվելու պետական և մունիցիպալ հաստատությունների կողմից իրականացվող ստուգումների վրա, ինչպես նաև օրենսդրորեն ամրագրվելու է այդ պրակտիկան: Պահպանվելու են հարկային և մաքսային վարչարարության բոլոր դրական ավանդույթները: Հնարավոր փոփոխությունները կներդրվեն բացառապես միայն բիզնես հանրության հետ քննարկումներից և նրանց կարծիքը հաշվի առնելուց հետո:

4. Բյուջե են վերադարձվելու վերջին 2 տարվա ընթացքում պետծառայողներին տրված պարգևավճարները

Սուտ է։ Մենք նախատեսում ենք վերադարձնել գաղտնի պարգևավճարները, բայց բացառապես միայն նրանցից, ովքեր զբաղեցրել են խորհրդարանի պատգամնավորի, կառավարության անդամի և պետական այլ մարմինների ղեկավարի պաշտոն: Սա նախատեսում ենք միայն նրանց համար:

5. Բարձրանալու են գազի, էլեկտրաէներգիայի, ջրի սակագները

Քոչարյանը և իր թիմը մեծ հնարավորություններ ունեն՝ մեր երկրի համար գազի գնման սակագնի ավելի ընդունելի պայմանավորվածության հասնելու: Իսկ դա նշանակում է, որ սակագների նոր բարձրացումներ երկրի ներսում չի լինելու: Մենք աշխատելու ենք այն ուղղությամբ, որ ոռոգման ջուրը ավելի մատչելի դարձնենք գյուղացիների համար:

6. Բարձրացվելու են հարկերը և ներդրվելու են նորերը

Նման ծրագրեր չկան: Հակառակը, մեր թիմը կողմնակից է, որ սառեցվեն գույքահարկի գործող, վերջերս ներդրված դրույքաչափերը: Մենք հանդես ենք գալիս Փաշինյանի արդեն ընդունած այն ծրագրերի դեմ, որոնցով նախատեսվում է ԱԱՀ կիրառել բժշկական ծառայությունների և կրթության ոլորտում, շրջանառության հարկով հարկման շեմը իջեցնել (115 մլն դրամից մինչև 58 մլն դրամ):

7. Կհրաժարվեն հիփոթեքային վարկերի տոկոսները եկամտահարկով փոխհատուցելու սխեմայից

Հակառակը, մենք պահպանելու ենք այդ պրակտիկան և խրախուսելու ենք նման մեխանիզմները, հատկապես ընդլայնելով դրանք մարզերում և քաղաքացիների որոշակի խմբերի, մասնավորապես գյուղերում երիտասարդ ընտանիքների, հայրենադարձների համար և այլն:

8. Լինելու են այսպես ասված օպտիմիզացիաներ, կրճատումներ պետական ապարատում

Նման ծրագրեր չկան: Մենք մարզերում ամբուլատորիաներ, մանկապարտեզներ, գրադարաններ և այլ կառույցներ չենք փակելու: Մենք կասեցնելու ենք ոստիկանության, ԴԱՀԿ մարմիններում բարեփոխումների անվան տակ պետծառայողների կրճատման գործընթացները: Մենք սեղմ ժամկետներում իրենց աշխատանքում վերականգնելու ենք բոլոր նրանց, ովքեր քաղաքական հայացքների պատճառով ապօրինաբար ազատվել են աշխատանքից, այդ թվում հաստիքների կրճատման հիմքով:

9. Պետական կառավարման և տեղական համակարգեր կվերադառնան այսպես կոչված «օդիոզ դեմքերը»

Դա սուտ է: Մենք մեր հասարակությանը հրապարակավ ներկայացրել ենք մեր թիմը: Մենք համագործակցում ենք ժամանակակից և բարձր որակավորմամբ մասնագետների հետ: Մեր ձգտումն այն է, որ առավելագույն թվով նոր դեմքեր ներգրավենք, այդ թվում սփյուռքից՝ երկրի կառավարման գործընթացների բոլոր մակարդակներում: Մեր համայնքներում վերջին տարիներին ի հայտ են եկել իրենց բնօրրանի զարգացման գործին նվիրված երիտասարդ գործիչներ: Մենք հատկապես խրախուսելու ենք իրենց և հենվելու ենք իրենց ներուժի վրա:

10. Կրճատվելու են ճանապարհաշինարարության ծավալները և տեղական համայնքների սուբվենցիոն ծրագրերը

Մենք ոչ միայն շարունակելու ենք եղած ճանապարհների ասֆալտապատման աշխատանքները, այլև ձեռնամուխ ենք լինելու նոր ճանապարհների կառուցմանը և գոյություն ունեցողների կապիտալ վերակառուցման: Հատուկ ուշադրություն է սևեռվելու գյուղական ճանապարհների վիճակի վրա: Մենք կանենք ամեն ինչ, որ հնարավորինս կարճ ժամկետներում ավարտենք մի շարք ճանապարհների՝ արդեն երկար տարիներ տևող շինարարությունը: Մենք կառուցելու ենք նոր թունելներ և կամուրջներ, կառուցելու ենք նոր ջրամբարներ ու ոռոգման ջրագծեր: Երկիրը կվերածվի մի մեծ շինհրապարակի: Աշխատանքների մի շարք կոնկրետ ուղղություններ նշված են մեր ծրագրում: Համայնքների սուբվենցիաների ծրագիրը գործարկվել է վարչապետ Կարեն Կարապետյանի կողմից, և մենք այն շարունակելու ենք ավելի մեծ ծավալով՝ տնտեսական աճին զուգընթաց:

Եվ այսպես, ակնհայտ է, որ Նիկոլի կառավարող խունտան կեղծ տեղեկություններ տարածելով «Հայաստան» դաշինքի իբր թե ունեցած ծրագրերի մասին, իրականում խոսում է ապագայի վերաբերյալ իրենց մտադրությունների մասին: Հարկերի, սակագների բարձրացման, պետական սեկտորում կրճատումների պարտավորությունները Նիկոլն ու իր թիմը արդեն ստանձնել են և ընտրություններից անմիջապես հետո անցնելու են դրանց իրականացմանը: Նրանց հարկադրելու են անել այդ ամենը՝ որպես իրենց կողմից պարտք վերցրած 2 միլիարդ դոլարի վերադարձի երաշխիք: Բայց նրանք դա թաքցնում են հասարակությունից:

Եվ վերջինը: Գիտենք, որ Հայաստանի շատ ընտրողներ քվեարկում են տրվելով զգացմունքներին: Բայց այս անգամ ուղղակի խնդրում ենք բոլորին՝ ընտրությունը կատարել սառը գիտակցությամբ:

Քարոզարշավը ցույց տվեց, որ Քոչարյանը՝ իր թիմով, փորձով ու մոտեցումներով, աշխարհում և սփյուռքում ունեցած կապերով և հնարավորություններով կարող է շտկել երկրի վիճակը: Նա կարող է դուր գալ, կամ ոչ, նրան կարելի է վերագրել Հայաստանի նախորդ բոլոր իշխանություննի մեղքերը, բայց նա միակն է, ով այսօր կարող է ապահովել կայունություն, անվտանգություն և արժանապատիվ կյանք: Հավատացեք վերջին երեք տարիները մեզ համար շրջադարձային էին, որպեսզի համարժեք գնահատենք անցյալը և թույլ չտանք շատ սխալների ու բացթողումների կրկնություն:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan