Այսօր՝ 28 սեպտեմբերի 2022թ., 00:00
«Բանակի «կաշկանդված» լինելը ծանր հետեւանքներ է ունենալու». Դավիթ Տոնոյան Հայտնաբերվել է Ադրբեջանի ագրեսիայի ժամանակ՝ սեպտեմբերի 14-ից անհայտ կորած համարվող զինծառայող․ ՊՆ 29800 ք/կմ-ով Հայաստանն ի՞նչ սահմաններ է ենթադրում. ներկայացնում է քարտեզագիրը Մեր երեխեքը հավի ճուտ չէին, որ տանեն սպանեն ու հանգիստ ման գան, պատասխան են տալու Չեն հաշտվում ընտրություններում պարտության փաստի հետ Որը՞ պետք է լինի ՀՀ երեք նախագահների գլխավոր առաքելությունն այս փուլում 1-ին արկն իր վրա է վերցրել նռնենին, որով սնվել են օրեր.«Կարծես ընկեր էի կորցրել». զոհված Շանթի նոթատետրը գիրք է դարձել ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Հավատարիմ ստի եւ մանիպուլյացիաների գծին. Ադրբեջանի ԱԳՆ-ն Հայաստանին մեղադրում է «բանակցություններ ձեւացնելու» մեջ Իշխանությունն ի՞նչ է արել ՀԱՊԿ-ը զարգացնելու համար, միայն կողքից հրճվում են բացթողումների համար. Սեյրան Օհանյան Ունենք մոտ 80 գերիներ, որոնք չեն ընդունվում Ադրբեջանի կողմից․Սիրանուշ Սահակյանը նոր գործընթաց նախաձեռնելու առաջարկ արեց 2020-ի սեպտեմբերի 27-ը սկիզբն էր պարտության շղթայի. պարտությունը շարունակվում է մինչ օրս Ռուսական ուժերը ոչնչացրել են «Բայրաքթար» դրոնների կառավարման վերերկրյա կայանը Տեր-Պետրոսյանը հստակ ասաց, որ պետք է պատրաստվել նոր կապիտուլյացիայի․ Արմեն Ռուստամյան Վաշինգտոնն աջակցում է Երեւանի եւ Բաքվի միջեւ հարաբերությունները կարգավորելու Շառլ Միշելի ջանքերին «Լևոն Տեր-Պետրոսյանը շատ հեռու է այժմյան համաշխարհային քաղաքականությունից». Վազգեն Մանուկյան Ադրբեջանցիները թալանել են Փառուխը Տապալման երեք արձանագրումներն՝ ըստ քաղաքագետի Արցախում լռության րոպե է. փողոցում դադարել է անգամ մեքենաների շարժը Վերոնշյալ հանդիպման ավարտից տաս ժամ անց սկսվեց պատերազմը, որի ընթացքում ևս կառավարման համակարգի պատասխանատուները մեզ տարան պարտության ԱՄՆ-ն հանձնառու է Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղություն հաստատելու գործին․ԱՄՆ դեսպանատան ուղերձը Էս գիշերը անքունի ու անտունի գիշերն է. Նազենի Հովհաննիսյան ԿԽՄԿ ներկայացուցիչներն Ադրբեջանում այցելել են սեպտեմբերի ռազմական գործողությունների հետևանքով պահվող հայ քաղաքացիներին «Վերին Լարս» անցակետում առաջիկայում զինկոմիսարիատի հավաքակետ կբացվի Քվեարկության արդյունքների վերահաշվարկի 19 դիմում է ստացվել, իսկ արդյունքներն անվավեր ճանաչելու 1 դիմում է եղել. ԿԸՀ Հրավիրում եմ Ֆրանսիային միջազգային կառույցների հետ մեծ շարժում սկսել Հայաստանի համար. Վալերի Բուայե Վրաստանի ՆԳ նախարարը Ռուսաստանի հետ սահմանը փակելու պատճառ չի տեսնում Գնանք ի՞նչ բանակցենք, գնանք իր կողքին կանգենք ու տեսնենք, թե ինչպես է հանձնում Հայաստա՞նը. Սեյրան Օհանյան Ադրբեջանցին նռնակ է նետում Գեղարքունիքի ուղղությամբ, իսկ գեղարքունիքիցին՝ աներհոր տան ԱՄՆ-ը ծրագրում է զենք մատակարարել Հայաստանին, իսկ Ե՞Մ-ն, իսկ Ֆրանսիա՞ն․ Ժան-Քրիստոֆ Բուիսոն Եռաբլուրը մեծացել է, հայրենիքը՝ փոքրացել. Ռուբեն Մխիթարյան ԱՄՆ-ն Ադրբեջանին կոչ է անում զորքերը հետ քաշել ելման դիրքեր. Փրայս Մենք սխալ ենք համարում, որ որեւէ կողմ զենք ուղարկի Ուկրաինա կամ Ռուսաստան. Իրան ԱՄՆ-ն եւս 12 միլիարդ դոլարի օգնության փաթեթ կհատկացնի Ուկրաինային Կոլապսային իրավիճակ Սիսիանում. ՔՊ-ն խառնվել է իրար Ազգերի լիգա․ Իռլանդիա - Հայաստան եւ օրվա մյուս խաղերը Սեպտեմբերի 27. Պատերազմը այս չպետք է լիներ, այն բերեցին Խորհրդարանական ընդդիմությունը Եռաբլուր զինվորական պանթեոնում է Մանկավարժները դիմում են գրում՝ Պարեկային ծառայությունում աշխատանքի անցնելու համար ԱՄՆ-ի համար հատկապես կարեւոր է Հայաստանի եւ Ադրբեջանի դիրքորոշումների մերձեցումը. Պետդեպ Ալեքսանդր Ազարյանը դատական համակարգի վերջնականապես չկործանման միակ հույսն էր Ես կոչ եմ արել՝ որեւէ քվե չտալ ՔՊ-ին՝ պատժել մեր երկրի այսօրվա վիճակի համար Ժամը 09:00-ի դրությամբ հայ-ադրբեջանական սահմանին իրադրության փոփոխություն չի արձանագրվել․ ՊՆ Քոչարյանը հերթական ասուլիսն է հրավիրում «բոլորի համար» ֆորմատով ԱԱԾ-ում խիստ է դրվել հարցը. պարզել՝ ինչպես են քուրդ ազատամարտիկները հայտնվել Թուրքիայում Ի՞նչ կասեն Վենետիկից. Հանձնաժողովի դիրքորոշումները բավական կոշտ են լինելու Սիսիանում «Ապրելու երկրի» թեկնածուն հնարավոր է շրջանցի կուսակցության արգելքը եւ կոալիցիա կկազմի ՔՊ-ի հետ Իշխանությունները «տասովկաների» մեջ են Ահա բարեփոխված արդարադատության համակարգի «հմայքը». Դատական համակարգում նոր բունտ է հասունանում Նախընտրական ճնշումներ. Մեկ օրում մի ցուցակից 19 ինքնաբացարկ Ի՞նչ քննարկումներ են «Մանկական Եվրատեսիլ 2022»-ի շուրջ Զասը ժամանակից շո՞ւտ է մեկնել Հայաստանից. Փաշինյանը նրան չի ընդունել ԱՄՆ-ում դիտարկում են Հայաստանին ամերիկյան զենք վաճառելու հարցը՝ Ադրբեջանից պաշտպանվելու համար Թուրքիայի կառավարության առաջիկա նիստում կքննարկվի Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացը Թալինցիներն ու սիսիանցիները ցույց տվեցին ճանապարհը Սա կեղծիք է, էլ ո՞նց ասեմ․ Սամվել Մարտիրոսյան Պարտվածին աջակցել՝ նշանակում է շարունակել պարտվել. Սենոր Հասրաթյան Ըստ ամենայնի` Իշխանասարում ՔՊ-ի օգտին քվեարկել են նաև օրերս մեր դիրքերը գրաված ադրբեջանցիները Դպրոցներում աշնանային արձակուրդների օրերը հայտնի են Մի խայտառակ գործողության հետքերով․ Ավետիք Չալաբյան Սիսիանում ընտրությունների նախնական արդյունքները Ազգերի լիգա․ Օրվա հանդիպումները Սպանված հայ զինծառայողի նկարն ու տեսանյութն ադրբեջանցիները WhatsApp-ով ուղարկել են կնոջը ՏԻՄ ընտրություններ․ ՔՊ-ն հաղթել է Թալինում, Արենիում, Ակունքում, պարտվել՝ Քաջարանում, Տաշիրում, Անիում, Ալավերդիում Աղավնո գյուղը ո՛չ դժբախտ էր, ո՛չ դժգույն․ Ինչո՞ւ են հիմա այդ մարդիկ փախստական․ Կարեն Վրթանեսյան Բախում՝ Դանիել Իոաննիսյանի և ՔՊ-ական պատգամավոր Կարեն Համբարձումյանի միջև Ակունքում նախնական տվյալներով ՔՊ-ն պարտվում է Բյուրեղավանում ևս ՔՊ-ն պարտվել է Չարենցավանում հաղթեց Հակոբ Շահգալդյանը․ ՔՊ-ն պարտվեց Ալագյազ խոշորացված համայնքում հաղթեց անկուսակցական Ջասմ Մախմուդովը Մանվել Փարամազյանի շտաբում տոնում են հաղթանակը Տաշիրում «Քաղաքացիական պայմանագիրը» ջախջախիչ պարտություն է կրում Բերդ խոշորացված համայնքում հաղթում է կալանավորված գործող համայնքապետը Ալավերդիում նախնական տվյալներով հաղթում է «Ապրելու երկիր» կուսակցությունը Անի խոշորացված համայնքում ՔՊ-ն պարտվել է գործող համայնքապետին Տասը ամսում մոտ կես միլիոն դոլար՝ 20 մեքենա գնելու համար․ Սասուն Խաչատրյանի ղեկավարած կառույցը թարմացրել է ավտոպարկը Շվեյցարիայում հույս ունեն, որ մեղմ ձմեռը կնպաստի գազի դանդաղ սպառմանը Մարաթոնյան վազքի աշխարհի նոր ռեկորդ Ինչու ենք խաղաղության փոխարեն հակամարտություն դրդում Ուկրաինայում. Daily Mail Նիկոլ Փաշինյանը շարունակում է խիստ վտանգավոր խաղը
Հարցում

Հնարավոր հանցագործություն՝ բոլորիս աչքի առաջ

Երբ Նիկոլն ու այս իշխանությունը խոսում են անվտանգությունից, նույնն է, թե նացիստները Բուխենվալդում ՄԻՊ գրասենյակ բացեին։
Արտաքին անվտանգությունը փլուզելուց հետո, հիմա նա ինտենսիվ փլուզում է ներքին անվտանգությունը։

Նիկոլը, մուրճը ձեռքին, նախապատրաստում է նոր մարտի 1։ Սա տեղի է ունենում բոլորիս աչքի առաջ, նա թաքուն ոչինչ չի անում։ Ու մենք բոլորս սպասում ենք, որ փաստը կատարվի։

Պետական ինստիտուտների անգործությանը մենք սովոր ենք. ԿԸՀ-ն, իրավապահները, Անվտանգության խորհուրդը, ԱԺ-ն դիտորդի դերում են։ Ընտրությունների իբր մասնակից 26 ուժերի ճնշող մեծամասնությունը դիտորդ է։
Բայց նույնիսկ սա չէ վատագույնը։ Ամեն ինչ տեղի է ունենում հասարակության աչքի առաջ՝ դասախոսների, ուսուցիչների, բժիշկների, տնային տնտեսուհիների, գործարարների, բոլորի։
Վերնախավերի վերջը տալու՝ Նիկոլի կոչերը նման են Ռուանդայի հուտուների լիդերների կոչերին։

Նիկոլը բոլորին ուզում է թշնամացնել բոլորի դեմ.

- Հոգևորականներին՝ հավատացյալների
- Ուսուցչին՝ աշակերտի
- Սպային՝ զինվորի
- Գրողին՝ ընթերցողի, երաժշտին՝ ունկնդրի
- Մտավորականին՝ հասարակության
- Իրավաբանին՝ քաղաքացու
- Զոհվածի ընտանիքին ու անհետ կորածի ընտանիքին, գերությունից եկածին ու գերության մեջ գտնվողին։
- Ընտանիքի անդամներին, համագյուղացիներին, հարևաններին՝ բոլորին բոլորի դեմ

Նիկոլի կերպարն ամենավտանգավոր Բայրաքթարն է։ Հիմա այդ չարագույժ միավորը պտտվում է մեր երկրի վրա։

Նրա ձեռքի մուրճը ոչնչով չի տարբերվում Ռուանդայի հուտուների մաչետեներից, որոնք հետո դարձան հարյուր հազարավոր մարդկանց սպանության առարկա։ Զարմանալի զուգադիպությամբ՝ նրանց հոգին էլ էր «փառավորվում»։
Ամեն ողբերգություն մինչև ինչ-որ մի պահ կարելի է կանգնեցնել։ Ողբերգությունները տեղի են ունենում, երբ այդ պահերը բաց են թողնվում, երբ ողբերգության ճարտարապետին չեն կանգնեցնում։

Մեր պասիվ լռությամբ, մեր վախվորած չեզոքությամբ ի՞նչ ենք ուզում մենք, որ Նիկոլը հասնի՞ իր ուզածին, կազմակերպի բախումնե՞ր, թափվի արյուն ու հետո մտահոգ դեմքով հարցնենք՝ բայց ո՞նց այսպես եղավ, ու մի տասը տարի քննարկենք, թե ոնց եղավ։

Որովհետև կարևոր պահերին լռում ենք, թաքնվում ենք։ Որովհետև մուրճի կադրերից հետո, ու աֆրիկյան ցեղախմբի առաջնորդին բնորոշ տեքստերից հետո մենք լռում ենք, ու քաղաքակիրթ հայ ժողովրդի էլիտաները, կառույցները, հանրային հեղինակությունները չեն սաստում նրան, չեն բռնում նրա ձեռքը, այդ թվում՝ բառիս բուն իմաստով։ Որովհետև նրա թիմակիցները հեռախոսով այլ բան են ասում, մասնավոր հանդիպումներում անկեղծանում են նրա կերպարի, հոգեվիճակի, այլանդակությունների մասին, իսկ հետո, նրա կողքին կանգնած, ծափ են տալիս։
Այսօր Երևանի բոլոր միջավայրերում «ինչ է լինելու ընտրություններում», հարցին հետևում է մի պատասխան՝ Նիկոլը տանում է բախումների։ Ու դա ասելուց հետո մենք հանգիստ շարունակում ենք մեր գործը։

Մեկ հոգու Հայաստանը

Մեկ հոգին որոշեց չեղարկել նախորդ 25 տարվա բանակցությունները և սկսել զրո կետից, ու մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց հրահրել պատերազմ, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց հոկտեմբերի 19-ին չկանգնեցնել պատերազմը, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշեց պարտությունից հետո չհեռանալ, մենք հանդուրժեցինք։
Մեկ հոգին որոշել է գնալ հետընտրական արկածախնդրության՝ բոլոր անկանխատեսելի հետևանքներով, ու մենք լուռ հետևու՞մ ենք։

Ինչպես խուսափել նոր մարտի 1-ից

Այլևս մնացել է միայն մեկ տարբերակ՝ հունիսի 20-ին համատարած մերժել Նիկոլին։ Հայաստանը պետք է դառնա մեկ միասնական քվեաթերթիկ՝ մերժել Նիկոլին։ Որպես քաղաքացի՝ մենք այլևս միայն այդպես կարող ենք կանխել բախումները։Միայն այդպես մենք նրան կարող ենք զրկել ներհայկական բարիկադների հնարավորությունից։ Մեր քվեաթերթիկը Նիկոլի հակաթույնն է։ Նրանք, ովքեր սա գիտակցում են ու, այնուհանդերձ, կմնան տանը, չեն գնա ընտրությունների, աջակից են դառնում հնարավոր ողբերգության։


Վահե Հովհաննիսյան

Այլընտրանքային նախագծեր խումբ

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan