Պատերազմից 8 ամիս անց, այդ փախած հրամանատարներից որևէ մեկը դեռ օրենքի առաջ պատասխան չի տվել. Վարագյան
Թուրք Նիկոլը խնայում է իր և իր կիրթ եղբոր նպատակներին ծառայածներին։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Կանաչ ապագա» բնապահպանական շարժման ղեկավար Վահագն Վարագյանը:
«Պատերազմի ժամանակ Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար աշխատած Սամվել Բաբայանը հենց նոր Հանրայինի եթերում հայտարարեց, թե Ջաբրայիլի հրամանատարը, ով նշանակվել է Նիկոլ Փաշինյանի կողմից, պատերազմի առաջին օրերին թողել փախել է:
Հենց այս պատճառով հազարավոր հայորդիներ զոհվեցին Ջրականում և Ջաբրայիլը, որն իրականում կարող էր դառնալ ադրբեջանցի հրոսակների գերեզմանը, քանի որ բոլոր ամրաշինական ու պաշտապանական հնարավորությունները կային, դարձավ մեր հազարավոր տղաների գերեզմանը։ Ու այսքանից հետո՝ պատերազմից 8 ամիս անց, այդ փախած հրամանատարներից որևէ մեկը դեռ օրենքի առաջ պատասխան չի տվել։
Թուրք Նիկոլը խնայում է իր և իր կիրթ եղբոր նպատակներին ծառայածներին։
#antinikol»,- գրել է նա: