Ովքեր են պոկում «Հայաստան» դաշինքի պաստառները (տեսանյութ)
Մեր տեղեկութուններով «Հայաստան» դաշինքի պաստառները պոկել է տալիս անունով Մալաթիա-Սեբաստիա համայնքի առեւտրի և գովազդի բաժնի պետը` Ռոբերտ Մկրտչյանը:
Տարածված տեսանյութում «Հայաստան» դաշինքի ներկայացուցիչը այսօր փորձել է պարզել, թե ինչ պատճառով են առանց զգուշացնելու պոկում դաշինքի պաստառները:
«Ի՞նչ իրավունքով եք պոկում, դուք պարտավոր եք զգուշացնել, թե ինչ խնդիր կա, նոր ինչ-որ գործողություններ անել»,- դիմելով թաղապետարանի աշխատակցին ասում է դաշինքի ներկայացուցիչը, ինչին աշխատակիցը, ով չի ներկայանում ասում է, որ 60- հատից ավելի է փակցրած, այդ պատճառով էլ հեռացնում են պաստառները: