Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը՝ օգտագործելով երկրի եւ ժողովրդի ռեսուրսները. «Բարգավաճ Հայաստան»
Հայաստանում անհրաժեշտ է զարգացնել տնտեսությունը՝ օգտագործելով երկրի եւ ժողովրդի ռեսուրսները: Այդ մասին նախընտրական քարոզարշավի շրջանակում հունիսի 11-ին Եղեգնաձորում հայտարարել է «Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանը:
Նրա խոսքով՝ երկրում անհրաժեշտ է բացել այնքան գործարաններ, ստեղծել այնքան աշխատատեղեր, որպեսզի մարդիկ ցանկանան եւ վերադառնան Հայաստան:
«Մեզ նաեւ անհրաժեշտ է կրկին բացել Գյուղատնտեսության նախարարություն»,-համոզված է քաղաքական գործիչը:
Նա նշել է, որ Հայաստանում շատ են չմշակված հողերը, սակայն ոչ ոք ֆերմերներին սերմ չի տալիս, ոչ ոք չի բերում պարարտանյութ, եւ ոչ ոք չի մշակում դրանք: