Ոստիկանները ուժ կիրառելով բերման ենթարկեցին ակցիա անող ՀՅԴ-ականներին
Կառավարության շենքի մոտից ոստիկանները սկսեցին բերման ենթարկել ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության կազմակերպած ակցիայի մասնակիցներին: Իրավիճակը լարվեց, ակցիայի մասնակիցները դիմադրում էին եւ փորձում էին թույլ չտալ, որ տանեն իրենց ընկերներին:
ՀՅԴ երիտասարդները Կառավարության դիմաց ակցիա էին իրականացնում, որի ժամանակ կետերով ներկայացնում էին իրենց կարծիքով պետական դավաճանության մասին փաստեր:
ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից հայտնել են, որ «Նրանք ոստիկանություն են բերվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182-րդ հոդվածով (Զինծառայողների կամ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը) նախատեսված արարքներ կատարելու համար»: