Այսօր՝ 27 հուլիսի 2021թ., 00:00
Համաշխարհային ճանաչում ունեցող հայագետները բողոքի նամակով դիմել են միջազգային գիտաժողովի կազմակերպիչներին ԱՄՆ-ը մարտական առաքելությունն Իրաքում կավարտի մինչեւ դեկտեմբերի 31-ը Ալիևի նոր ծրագիրը. թիրախում մեր ջրամբարներն ու արտադրական միավորումներն են. Հայկ Նահապետյան (տեսանյութ) Նաիրի Հոխիկյանը հրավիրվել է ՀՔԾ Նիկո՛լ, 1 օր ժամանակ եմ տալիս. 12 ամիս Արփիդ սոված մնա, ի՞նչ կանես. Ստեփան Սամվելյան (տեսանյութ) Երասխում իրավիճակը ավելի է լարվում, նույնը Սև լճում է. Մանախ (տեսանյութ) Մխիթար Զաքարյանն և Արթուր Սարգսյանը արդեն պատգամավոր են և պետք է անհապաղ ազատ արձակվեն. դիմել եմ դատախազին. Վարդեւանյան Երևանում կանցկացվեն Կոնֆերենցիաների լիգայի 2 հանդիպումներ Եղանակը Հայաստանում. շոգը կտրուկ կնվազի Էկվադորի դատարանը Ջուլիան Ասանժին զրկել է քաղաքացիությունից Հարավային Կորեայի եւ Հյուսիսային Կորեայի առաջնորդները պայմանավորվել են վերականգնել երկու երկրների միջեւ կապերը Գումարները, որոնք տրվել են պարգևավճարի տեսքով, այսուհետ տրամադրվելու են որպես աշխատավարձ. Երևանի ավագանու անդամ Սևանա լճի մակարդակը հուլիսի 19-25-ն ընկած ժամանակահատվածում իջել է ևս 1սմ-ով Կրեմլում հերքել են Ղրիմի հարցով Թուրքիայի հետ գործարքի գաղափարը Փորձագետ. Բաքվի հիմնական նպատակը Հայաստանի միջով միջանցք ստանալն է էնդրյու Լեւիտասը MGM-ին մեղադրել է իր ֆիլմը «թաղելու» փորձի համար Ջոնի Դեփի պատճառով Հաիթիում ձերբակալել են երկրի սպանված նախագահի թիկնազորի եւս մեկ ղեկավարի Լսելով, թե որոշ ոչնչություններ ինչպիսի որակումներ են հասցեագրում արցախցիներին, պարզապես, ապշում ես. Սենոր Հասրաթյան Լայնածավալ պատերազմ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ չի լինի. քաղաքագետ Թուրքիայում նշել են պայմանը, որով Ղրիմը կճանաչեն Ռուսաստանի մաս Հերթական ռեկորդը. 1-ին կիսամյակում Ռուսաստանի քաղաքացիություն է ստացել Հայաստանի 21,9 հազ. քաղաքացի Հստակ կողմնորոշումից մինչեւ գերիների վերադարձ. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Զինծառայող Սարգիս Գրիգորյանը կրակային դիրքում իր կրծքավանդակի ձախ շրջանում արձակել է մենահատ կրակոց.ՔԿ նոր մանրամասներ է հայտնում Ադրբեջանական զինուժի երկոտանիները շարունակում են գերեվարել զինվորների եւ քաղաքացիական անձանց, շարունակում են հրահրել սահմանային բախումներ Քա­ղա­քա­կան ան­պա­տաս­խա­նատ­վու­թյուն, ամե­նա­թո­ղու­թյան և ան­պատ­ժե­լի­ու­թյան մի­ջա­վայր Սահմանային լարվածությամբ ճնշումներ են գործադրում Հայաստանի վրա՝ ստանալու իրենց համար ցանկալի փաստաթուղթ Կութում ադրբեջանցիները քարով խփել են հացի մեքենայի վարորդին, գլուխը ջարդել. նորաբակցի Առանց անակնկալների. դատավոր Արմեն Դանիելյանը մերժել է Մանվել Փարամազյանի կալանավորման որոշման դեմ բողոքը՝ առանց պաշտպաններին լսելու Հայաստանի համար սա միաժամանակ հնարավորության և մարտահրավերի նոր շրջափուլ է. Սուրեն Սարգսյան Հենց Արցախ գաք, անպայման այցելեք Ամարաս. Ամարասը մեր կարիքը շատ ունի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի ստեղծման առաջարկը ցինիզմ է. Անդրանիկ Թեւանյան ժամանակավորապես վերադարձել եմ»․ Երասխի գյուղապետը պատմել է իր վիճակի մասին Արթուր Դալալոյանը դարձավ օլիմպիական չեմպիոն Կամերային երգչախումբը Սպիտակցի Հայկոյից «վա՞տն է» Վերանայե՛ք ուղևորության ձեր ծրագրերը. ԱՄՆ–ն զգուշացրել է իր քաղաքացիներին նաև ՀՀ–ի հարցում Երևանի քաղաքապետարանի 2000 աշխատակիցների աշխատավարձը կբարձրանա Ընտրովի արդարադատությո՞ւն. ինչո՞ւ է ԱԱԾ-ն առգրավել Վերաքննիչի համակարգիչները Մի փնտրեք սեւ կատու մութ սենյակում,երբ այդ կատուն ձեր ուսերին է Նորանշանակ փոխնախարարի ունիկալ տաղանդները Ինչո՞վ է պակաս Լիլի Մորտոն Նիկոլի TikTok-եր փոխնախարարից Խնդիր է դրված պատերազմի պարտության համար կալանավորել Օնիկ Գասպարյանին Նիկոլ Փաշինյանին ուղեկցող ավտոշարասյունը գնալով վտանգավոր է դառնում Իշխանական կայֆեր. Հայկ Սարգսյանի հարսանիքին մոտ 500 հյուր է մասնակցել՝ կրիմինալ աշխարհից մինչեւ քաղաքական. Չաղ Ռուստամը և Փաշինյանը` նույն սրահում Սթրեսային վիճակ. շուկայում հեղուկ գազ չկա Անասնապահությամբ զբաղվող մարզերում խոտի գները հասել են ռեկորդային չափերի. Գյուղացիները խուճապի մեջ են Սյունիքի մարզպետի տունը խուզարկել են. որդուն գտնել չի հաջողվում Ընդդիմադիր համայնքապետերի նկատմամբ հետապնդումները շարունակվում են. հերթը Արմավիրի մարզինն է Սրանց «կադրային բազան» TikTok-ն է․ համացանցում քննարկում են նորանշանակ փոխնախարարի զվարճալի տեսանյութերը (տեսանյութ) Ադրբեջանի ԶՈՒ–երը Արցախի Մաճկալաշեն գյուղի բնակչին ծեծել են. վնասվել է նրա աջ ոտքը Մահացու վիրավորում է ստացել զինծառայող Հայրենազրկման, հազարավոր զոհերի, անհետ կորածների, անպաշտպան գերիների համար պատասխան են տալու Արծրուն Հովհաննիսյանի հետ ամեն ինչ կարգին է։ Նա Paintball է խաղում Տարեկան կտրվածքով, Պերֆեկտ TV-ի սեփականատերը կարող է «աշխատել» 26-ից 426 հազար դոլար Ով է Սյունիքի քննչականի նոր պետը և ինչ կապ ունի «օրենքով գողերի» հետ Որքա՞ն կվարձատրվեն պարեկները Լոնդոնում ջրհեղեղի պատճառով արգելափակվել է հիվանդանոցներ մուտքը Արցախի Մաճկալաշեն համայնքի բնակիչը ռուս խաղաղապահների միջնորդությամբ վերադարձվել է Արցախ. համայնքի ղեկավար Էդին Ջեկո. Մտածում եմ միայն «Ռոմայի» մասին Ինչո՞վ են վնասակար բուսայուղը եւ սուպերմարքեթների թխվածքները Եղանակը Հայաստանում Նորընտիր ԱԺ-ի առաջին նստաշրջանի օրակարգը հայտնի է. այնտեղ 7 հարց է ընդգրկված Խոշոր հրդեհ Կատալոնիայում. ոչնչացվել է անտառի ավելի քան 1,6 հազար հա տարածք Արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի դուստրն այդպես էլ չի հայտնվել թագաժառանգների ցանկում Եթե Արմեն Դանիելյանը մերժի ինքնաբացարկի միջնորդությունը, մենք չենք մասնակցի բողոքի քննությանը. Մ.Փարամազյանի պաշտպաններ Ամիրյան փողոցում խուլիգանության գործով մեղադրանք է առաջադրվել ևս մեկ անձի. նա եղել է Ռոբերտ Սուքիասյանի հետ. ՔԿ Դոլարի փոխարժեքը նվազեց 483 դրամից. Եվրոն մի փոքր թանկացել է Ադրբեջանում հայ գերիներ Դավիթ Դավթյանին եւ Գեւորգ Սուջյանին մինչեւ 15 տարվա ազատազրկում է սպառնում «Մեջքից հարվածում են միայն վախկոտներն ու թույլերը». Պաշտոնից ազատված ԱԳՆ գլխավոր քարտուղարը հայտարարություն է տարածել Արցախի Մաճկալաշեն համայնքի 32–ամյա բնակիչը գերեվարվել է. Արցախի ՄԻՊ Յութա նահանգում բախվել է 20 ավտոմեքենա փոշու փոթորկի պատճառով, կան զոհեր «Ուկրաինայում քաղաքա-բարոյական ողբ է». Նաիրա Զոհրաբյան «Հետքը սարսափելի է». Պոդոլսկայան գանգատվել է Հունաստանում հանգստի ընթացքում ստացած այրվածքից Նոր սահմանափակումնե՞ր. Կորոնավիրուսի դեմ պատվաստումները Հայաստանում կարո՞ղ են պարտադիր դառնալ Ռուսաստանում հայտնաբերվել է կորոնավիրուսով վարակման 23 239 նոր դեպք Աֆղանստանում ավելի քան 40 խաղաղ բնակիչ է սպանվել թալիբների կողմից 27.000 դոլար Իվետա Մուկուչյանին, 40.000 դոլար Թաթուլին ու Թաթային, 7000 դոլար հարսանեկան տորթին. մանրամասներ՝ «Շիշ բռնողի» հարսանիքից Ինչպե՞ս կարող էի ժեխի հարսանիքին լինել. ես գնացել էի զինվորի հարսանիքի, ոչ թե շիշ բռնողի. Պավլիկ Մանուկյան. Չիչիլինեն եւ Բիլիրակիսը գլխավորում են Կոնգրեսի՝ Թուրքիային դրոնների տեխնոլոգիաների հանձնումն արգելող նախաձեռնությունը Ռոնալդինյո. Մեսին պետք է մնա «Բարսելոնայում» Կիպրոսի նախագահը չի առաջադրվի երրորդ ժամկետով
Հարցում

Ինչո՞ւ է Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը երկրի ամենաժողովրդական քաղաքական գործիչը. Лента.ру

Հունիսի 20-ին տեղի կունենան Հայաստանի Հանրապետության պատմության մեջ երկրորդ արտահերթ խորհրդարանական ընտրությունները: Gallup International-ի վերջին հարցումների համաձայն՝ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքը շարունակում է ժողովրդականություն վայելել: Սա ևս մեկ անգամ հաստատում է, որ հայ հասարակության շրջանում աճում է անվստահությունը Նիկոլ Փաշինյանի կառավարության նկատմամբ, և մերժվում է նրա ուղեգիծը: Սա նշանակում է, որ Քոչարյանը և նրա կոալիցիան գործնականում մրցակիցներ չունեն քվեարկության նախօրեին: Ընտրությունները կարող են լինել լարված քաղաքական սեզոնի ավարտը, որի հիմնական իրադարձությունը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման համար խաղաղության համաձայնագրի ստորագրումն էր: Lenta.ru-ն պարզել է, թե ինչպես կարող են փոխվել Հայաստանի և Ռուսաստանի հարաբերությունները, եթե Քոչարյանը հաղթի, և ինչի վրա է խաղադրույք կատարում նրա թիմը:

Բազմավեկտորության ավարտը

Լեռնային Ղարաբաղի պատերազմում կրած պարտությունից և ձգձգվող քաղաքական ճգնաժամից հետո Հայաստանը փորձում է կարգավորել իրավիճակն արտահերթ խորհրդարանական ընտրությունների միջոցով: Դրանք տեղի կունենան երկու շաբաթից էլ պակաս ժամանակահատվածում՝ հունիսի 20-ին: Նախընտրական մրցավազքի պաշտոնական մեկնարկը տրվել է երկուշաբթի՝ հունիսի 7-ին: 26 կուսակցություն և դաշինք մտել են իշխանության համար պայքարի մեջ:

Առաջին օրերից պարզ դարձավ, որ նոր վարչապետի պաշտոնի հիմնական հավակնորդը, որը երկիրը հնարավոր է դուրս բերի ճգնաժամից, կլինի Հայաստանի նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը: Ընտրություններից մի քանի օր առաջ նրա քաղաքական դաշինքի և Փաշինյանի «Իմ քայլը» դաշինքի միջև անջրպետը ընդամենը 2 տոկոս է:

Ըստ Քոչարյանի` Փաշինյանի գլխավորած ներկայիս կառավարությունը ի վիճակի չէ համարժեք գնահատել երկրի ներսում ստեղծված իրավիճակը և միջազգային ասպարեզում հարաբերություններ կառուցել դաշնակիցների հետ: Իր հերթին, բարձրաձայնելով խորհրդարանական ընտրություններում իր թեկնածությունն առաջադրելու որոշման մասին, Քոչարյանն ընդգծել է, որ «ինքը երբեք չի փորձել խաղալ բոլոր ճակատներում»: Դրանից հետո բազմավեկտոր աշխարհաքաղաքական սխեմաներից հրաժարվելու այս կոչը մշակվել է «Հայաստան» դաշինքի ծրագրում: Քոչարյանն ու նրա համախոհները հստակ ասում են, որ ժամանակակից պայմաններում Ռուսաստանը պետք է դառնա Հայաստանի առանցքային գործընկերը, ինչպիսին մինչև 2018 թվականն էր:

Սրա մասին է վկայում նաև Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ առաջիկա ընտրություններում հաղթանակի գլխավոր հավակնորդի հեռախոսային խոսակցությունը: Կրեմլը նախընտրում է գործ ունենալ ուժեղ և համակարգված խաղացողների հետ: Մինչդեռ Հայաստանի գործող վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որն իշխանության եկավ «թավշյա հեղափոխությունից» հետո, իր ռուս գործընկերների մոտ չկարողացավ ինքնահաստատվել:

Փաշինյանի իշխանության գալով՝ կողմնորոշումը դեպի Ռուսաստան մղվել է երկրորդ պլան: Սիրախաղերը ՆԱՏՕ-ի և նույնիսկ Թուրքիայի հետ գրավել են առաջին տեղը: Աշխարհաքաղաքական այս կոպիտ սխալի արդյունքը եղավ պատերազմը Լեռնային Ղարաբաղում... Այդժամ Փաշինյանի շուրթերից հնչող հակառուսական հռետորաբանությունը հասավ իր գագաթնակետին: Փորձելով արդարացնել ձախողված ռազմական գործողությունը՝ նա հրապարակավ հայտարարեց «ռուսական «Իսկանդերի» անարդյունավետության մասին (օպերատիվ-մարտավարական հրթիռային համակարգեր, որոնք, ըստ ՌԴ ՊՆ-ի, չեն կիրառվել Լեռնային Ղարաբաղում պատերազմի ընթացքում. - Lenta.ru)։ Ճիշտ է, հետագայում Փաշինյանը հետ վերցրեց իր խոսքերը:

«Որպես հայ՝ ես կցանկանայի, որ Ռուսաստանն ավելի շատ կենտրոնանար իր դաշնակցային պարտավորությունները կատարելու վրա: Բայց կարծում եմ, որ Ռուսաստանը ցանկանում էր ամեն ինչ անել, որպեսզի արագ դադարեցնի հակամարտությունը և դուրս գա այս անհարմար ձևաչափից, որը ստեղծվել է այս պատերազմի արդյունքում»,– նշել է ՀՀ նախկին նախագահ Ռոբերտ Քոչարյանը «Կոմերսանտ»-ին տված հարցազրույցում։

Նման աշխարհաքաղաքական վայրիվերումներն աջակցություն չեն գտել ո՛չ Մոսկվայում, ո՛չ Երևանում, ո՛չ էլ հայկական սփյուռքում: Իրավիճակը սրվել է այն փաստով, որ Հայաստանը, կորցնելով Ռուսաստանին որպես արտաքին քաղաքական ասպարեզի հիմնական գործընկեր, լուրջ դաշնակիցներ ձեռք չբերեց ի դեմս Եվրամիության (ԵՄ) և ԱՄՆ-ի: «Այս ֆոնին՝ շրջադարձը դեպի Ռուսաստան, կարծես, ամենատրամաբանական որոշումն է, որն ակնհայտորեն աջակցություն կգտնի միլիոնավոր հայերի կողմից երկրի ներսում և արտերկրում»,- կարծում է «Հայաստան» դաշինքը:

Ուժեղ բանակ - ամուր խաղաղություն

Ռուսաստանի հետ գործընկերությունը նաև կարևոր է ռազմական դիրքերը ամրապնդելու տեսանկյունից: Ռազմարդյունաբերական համալիրի զարգացումը, որը կարող է տնտեսական վերափոխումների լոկոմոտիվ դառնալ, վեկտոր է, որի մասին Քոչարյանը բազմիցս բարձրաձայնել է:

«Իմ զգացումն այն է, որ մեր հասարակության ճնշող մասը շարունակում է վերաբերվել Ռուսաստանին` որպես այս տարածաշրջանում անվտանգության գլխավոր երաշխավորի, որպես միակ երկրի, որն ընդունակ է դիմակայել թուրքական էքսպանսիային»,– նշել է Ռոբերտ Քոչարյանը РБК-ին տված հարցազրույցում։

Միաժամանակ, նա միանգամայն իրատեսական է համարում Սյունիքում մեկ այլ ռուսական ռազմաբազա ստեղծելու գաղափարը: Սակայն դրա համար, ըստ Քոչարյանի, անհրաժեշտ է ունենալ Հայաստանի մարտունակ զինված ուժեր: Սա երկրին կտա պատշաճ կշիռ Ռուսաստանի հետ ռազմավարական դաշնակցային հարաբերություններում: «Հակառակ դեպքում ոչ ոք մեզ հետ հաշվի չի նստի: Եթե ուզում ենք, որ խնդիրները լիովին լուծվեն գործընկերության հիման վրա, մենք պետք է արագ վերականգնենք բանակը և դաշնակիցների հետ ամրապնդենք երկրի անվտանգությունը», - ասել է Քոչարյանը և ավելացրել, որ ցանկացած այլ ճանապարհ կնշանակի ինքնիշխանության մասնակի կորուստ:

Ռուսաստանի հետ հարաբերությունները կարող են զարգանալ նաև այլ ուղղություններով: Արագածոտնի մարզի բնակիչների հետ վերջերս կայացած հանդիպման ժամանակ Քոչարյանը կրկին մատնանշել է Ռուսաստանի դերը և դրա ազդեցությունը հայկական արդյունաբերության վրա. «Մեզ այս բաղադրիչն է պետք: Քանի որ այժմ Ռուսաստանում աճում է ամբողջ ռազմական արդյունաբերությունը և, ընդհանուր առմամբ, արդյունաբերությունը, մենք կարող ենք սերտ ինտեգրման մոդելներ գտնել»:

Նման մոդելներն իսկապես շատ են: Ռոբերտ Քոչարյանի «Հայաստան» դաշինքի ծրագիրը խոսում է առնվազն երեք արդյունաբերության զարգացման մասին, որոնցում Ռուսաստանի հետ փոխգործակցությունը կարող է իսկապես փոխշահավետ լինել: Դրանք ճանապարհների, գյուղատնտեսական հատվածի` հայկական արտադրանքի ավելի սերտ արտահանմամբ ռուսական շուկաներ, և առողջապահության ենթակառուցվածքային նախագծերն են, որտեղ Ռուսաստանի փորձը կիրառելի է նաև հայկական իրողությունների համար:

Քոչարյանի հաղթանակի դեպքում Ռուսաստանը կարող է տարածաշրջանում հավատարիմ դաշնակից ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի, որը գնալով դառնում է Թուրքիայի հավակնությունների օբյեկտ: Քաղաքական գործիչն ինքը բազմիցս նշել է, որ հայ հասարակության ճնշող մասը մնում է անդրդվելի Ռուսաստանի` որպես հիմնական գործընկերոջ ընկալման հարցում:

Այսպես, թե այնպես, վերջնական պատասխանը, թե որ աշխարհաքաղաքական կողմնորոշումն է ընտրելու Հայաստանը, կտան առաջիկա խորհրդարանական ընտրությունները: Պառլամենտի տեղերի, իսկ երկարաժամկետ հեռանկարում՝ կառավարություն կազմելու իրավունքի համար պայքարն արդեն սկսվել է: Այս ֆոնին՝ Հայաստանը շարունակում է բազմաթիվ փորձություններ ապրել: Դա նշանակում է, որ ընտրություններում հաղթողը պետք է երկիրը տանի հակաճգնաժամային ճանապարհով, որը կլուծի բազմաթիվ խնդիրներ, այդ թվում` Լեռնային Ղարաբաղում պատերազմի ավարտի և ռուս-հայկական հարաբերությունների նոր մոդելի կառուցման հետ կապված:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan