Բաքվում դատախազը պահանջել է լիբանանահային դատապարտել 20 տարվա ազատազրկման
Ադրբեջանական իշխանությունները դատական գործընթաց են սկսել գերեվարված սփյուռքահայի նկատմամբ ՝ նրան մեղադրանքներ ներկայացնելով երկրի Քրեական օրենսգրքի միանգամից մի քանի հոդվածներով:
Բաքվի դատարանում դատախազը պահանջել է լիբանանահայ Վիգեն Էուլջեքչյանին դատապարտել 20 տարվա ազատազրկման:
Ավելի վաղ հաղորդել էինք, որ Բաքվի Յասամալի դատարանում այսօր մեկնարկել է Էուլջեքչյանի գործով նախապատրաստական նիստը: