Այսօր՝ 15 հունիսի 2021թ., 00:00
Ռուսական կողմը պլանավորել էր այդ քարտեզներով բոլոր գորիներին բերել Մնաց 6 օր. Փաշինյանին չի հաջողվի կրկնել Շոուշենկի կալանավորի փախուստը. ԱԱԾ պահեստազորի սպաների միություն Դեպի լույս եւ կանչ «Հայաստան» դաշինքի հանրահավաքը՝ Երևանի Շենգավիթ համայնքում․(տեսանյութ) Իրանի արտգործնախարարը՝ Նեթանյահուի մասին. «Կեղեքիչն ընկավ» Ցանկացած գործողություն, որն իրենից կենթադրի բախման իրավիճակ, ողջ պատասխանատվությունը կրելու են այդ անձինք. Վարդեւանյան Ռոբերտ Քոչարյան. Երբ դասալիքը դառնում է գերագույն գլխավոր հրամանատար, հաղթանակի սպասել պետք չէ Քոչարյան. Հայաստանն ունի հզորություններ` էլեկտրաէներգիա արտահանելու համար Ընտրությունների վերահսկման հանձնաժողովը ներկայացրել է նախընտրական քարոզարշավի խախտումները Կամո Հովհաննիսյանն ու Տիգրան Բարսեղյանը՝ տուրի խորհրդանշական հավաքականում Պուտին. Բայդենն, իհարկե, արմատապես տարբերվում է Թրամփից Պուտին. Մենք չենք կարծում, թե Չինաստանը սպառնալիք է ներկայացնում մեզ համար Երևանի կենդանաբանական այգում եվրոպական արու եղնիկ է ծնվել Ադրբեջանի ՊՆ-ն հրապարակել է զոհվածների ցուցակը. 2904 զոհված «Պատիվ ունեմ» դաշինքի նախընտրական քարոզարշավը Վանաձորում ավարտվել է երթով Բայդենը հայտարարել է, որ Մեծ Բրիտանիայի թագուհին իրեն իր մորն է հիշեցրել «Ճանաչելով Նատելային՝ կարծում եմ՝ նա զղջում է կատարվածի համար». Լոբոդան առաջին անգամ խոսել է Կրապիվինայի եւ Կիրկորովի սկանդալի մասին Սա հավերժ չի կարող տեւել, մի պահ կրակելու են. Սուլեյմանյան (տեսանյութ) Սուրեն Պապիկյան, եթե շատ համը չես հանել ու մենակ էդ ասֆալտի գործն ա վրադ՝ հել էդ բառդակից, մի 3-4 տարի ա՝ կնստես դուրս կգաս ու կապրես քո համար. Սաղաթելյան ԵԽԽՎ զեկուցողին հայտնի է՝ քանի ականի վերաբերյալ է քարտեզ հանձնվել Ադրբեջանին Փաշինյանի դիվահարությունը գնալով ավելի ցցուն է դառնում. Անդրանիկ Միհրանյան. Տեսանյութ «Եթե մեկ տարի առաջ դա անհրաժեշտ էր Արցախը փրկելու համար, որը ցավոք չարեցինք՝ հիմա անհրաժեշտ է Հայաստանի փրկության համար…». Արշավիր Ղարամյան Պապիկյանը Մասիսում հուշարար էր «աշխատում» Սկանդալային բան չկա․ Սուրեն Պապիկյանը՝ իր և Դիանա Գասպարյանի հեռախոսազրույցի մասին. Տեսանյութ Ենթագիտակցաբար արդեն ընկալում է պարտության անխուսափելիությունը. Գևորգ Դանիելյան «Ձեր թիմում էլ ե՞ն կարծում՝ Դուք հոգեկան առողջության հետ կապված խնդիր ունեք»․ Փաշինյանին ուղղված հարցը մնաց անպատասխան. Տեսանյութ Թող մասնակցեն, ոչինչ, հետո կգնանք դասի. Արևշատ գյուղի դպրոցի տնօրենը՝ Փաշինյանի հավաքին. Տեսանյութ Կոչ էի անում Արցախում հեղափոխություն անել, որպեսզի ինքնուրույն որոշումներ ընդունեն. Վազգեն Մանուկյան. Տեսանյութ «Նիկոլ հողատու». Փոքր Վեդիում քաղաքացին՝ Փաշինյանին. Տեսանյութ Այս Կառավարության անճարությունը բերեց ողբերգության, պատերազմի, կորուստների. Քոչարյան. Տեսանյութ Եղանակը Հայաստանում Շատ լավ ա, որ թշնամին սահմանին ա, մեր Նիկոլը մնա ու վերջ. Փաշինյանի համակիր. Տեսանյութ Նաիրա Զոհրաբյանը գիտի՝ ով է կազմակերպել Պապիկյանի ու Էջմիածնի քաղաքապետի զրույցի արտահոսքը Գարեգին Բ-ն ՀՀ-ում Իտալիայի նոր դեսպանի հետ քննարկել է ՀՀ սահմանների նկատմամբ Ադրբեջանի զինուժի ոտնձգությունների հարցը «Դավաճաննե՛ր, հեռացե՛ք». մարզպետի խմբին վռնդել են Զոլաքարից «Կտանեմ ընկերներիս». Կիրկորովը խոստացել է դիտել Բուզովայի մասնակցությամբ ներկայացումը Նիկոլը՝ ջարդել-փշրելու մասին ելույթ, «Հայաստան» դաշինքը՝ Հայաստանը վերաշինելու ծրագիր. երկու ուժերի քարոզչության տարբերությունը Միանում և սատարում եմ Ռոբերտ Քոչարյանին. Սերգեյ Համբարձումյանի հայտարարությունը․ «Թուրքիայի բնակչության 1 տոկոսը գտնվում է բանտերում կամ պայմանական ազատության մեջ»․ ԵԽ զեկույց Գորիսից Որոտան և Շուռնուխ ճանապարհին, Կապանից Ճակատեն, Շիկահող, Սրաշեն և այլ բնակավայրերի ճանապարհներին կան ադրբեջանական զինված ծառայողներ. ՄԻՊ ՀՀ երկրորդ նախագահ, «Հայաստան» դաշինքի առաջնորդ Ռոբերտ Քոչարյանը հարցազրույց է տվել ռուսական պետական երեք լրատվամիջոցի Եղիսաբեթ II-ը հայտնել է, թե ինչը կարող էր լիներ գահից հրաժարվելու պատճառը Միշել Տեր-Զաքարյանը մոտ է «Բրեստը» գլխավորելուն Մնաց 6 օր․ կեղծ խոստումների, տապալվածների եռամյա սև էջը փակվում է. Թադեւոս Ավետիսյան Նիկոլ Փաշինյանը շարունակում է հանիրավի մեղադրանքներ հնչեցնել Հայոց Եկեղեցու հասցեին․ Մայր Աթոռի արձագանքը Բայդենը ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում Էրդողանի հետ կքննարկի «Ս-400» համակարգերը Գրիգորի Բաբայանը մոտ է Ռուսաստանի Պրեմիեր լիգա տեղափոխվելուն Արարատում բոլորին ոտքի են հանել՝ Փաշինյանի հանրահավաքին գնալու համար Չեչեն գրողը վիճարկում է «Ավատար» ֆիլմի հեղինակային իրավունքները Տեխասում ավտոմեքենան վրաերթի է ենթարկել մրցավազքի հանդիսատեսին. 8 մարդ հոսպիտալացվել է Բայդեն-Էրդողան հանդիպման նախօրեին Անկարան հայտարարում է Ս-400-ի խնդիրը «լուծելու հնարավորության» մասին Թույլ չտա՛ք, որպեսզի նիկոլիզմը խեղդի hայ ժողովրդի ապագան Կրիստիան Էրիկսենի 1-ին մեկնաբանությունն ուշագնաց լինելուց հետո Արա՜, դու գերիների վերադարձի հետ էնքան կապ ունես, ինչքան ես՝ ջայլամաբուծության հետ Փաշինյանի հայտարարություններն անընդունելի են և հակասում են եվրոպական նորմերին Ալիեւը Նիկոլի խաթեր ձգձգում է գերիների վերադարձը՝ այն հարմարեցնելով ընտրություններին Մանրամասներ Դիանա Գասպարյան-Սուրեն Պապիկյան սկանդալային զրույցից Հանրային բարձր վստահությունն ու հեղինակությունը ամենից թանկն է ինձ համար. Թաթոյան Նիկոլը փորձելու է իշխանությունը պահել նույնիսկ ողբերգության գնով Մանրամասներ Վեդիում հնչած կրակոցներից Պատերազմից 8 ամիս անց, այդ փախած հրամանատարներից որևէ մեկը դեռ օրենքի առաջ պատասխան չի տվել. Վարագյան Պահն օրհասական է, մարտահրավերները` վտանգավոր․ Կարեն Կարապետյանը սատարում է Ռոբերտ Քոչարյանին Վիգեն Էօլչեքճեանն Ադրբեջանում դատապարտվեց 20 տարվա ազատազրկման Ինչ է բացահայտում ձայնագրությունը Նիկոլ Փաշինյանի դեմ դատական հայց է ներկայացվել (տեսանյութ) Եվրո-2020. Օրվա խաղերի անոնս Մենք կարող էինք բերել բոլորին, ադրբեջանցիները քարտեզների դիմաց պատրաստ էին տալ բոլորին․ Ավագյան Հայաստանի ղեկավարները պատերազմից առաջ անտեսել են ներդրողի՝ զրահամեքենաներ արտադրելու առաջարկը. Սասունյան Նիկոլ Փաշինյանի պատճառով հսկայական խցանումներ են առաջացել Եթե մի օր անձամբ Վլադիմիր Պուտինը ցանկանա պատկերացում կազմել հայկական Քարվաճառի հարցի մասին, նրան տալու են հենց այս փաստաթուղթը Փոքրիկ երեխան չցանկացավ նկարվել Նիկոլ Փաշինյանի հետ (տեսանյութ) Հուսամ տեղական իշխանությունները կօգնեն, որպեսզի այս ընտանիքը կարողանա փոքրիշատե պատշաճ կերպով կազմակերպել հայրենիքի համար զոհված զավակի հուղարկավորությունը... Մահաբերը. Նա պետք է ձեռքին պահեր գերանդի Պատերազմ հանուն իշխանության. Ավելի լավ ա՝ դու ինձանից նեղանաս, քան Նիկոլը․ Արայիկ Հարությունյանը ՀՀ պաշտոնաթող նախագահներից մեկին Ովքեր են պոկում «Հայաստան» դաշինքի պաստառները (տեսանյութ) Նապաստակը նապաստակ էլ կմնա, եթե անգամ երկաթե մանդատ տաս․ Ռոբերտ Քոչարյան Նիկոլ Փաշինյանն ու իր մարզային ճուտիկները Ով է հրապարակել Դիանա Գասպարյանի ու Սուրեն Պապիկյանի սկանդալային զրույցի ձայնագրությունն ու ինչի համար Մենք խնդրում ենք, թող Ալիևը կոտորի մեզ. Նիկոլ Փաշինյանի աջակից (տեսանյութ) Կրակոցներ Արարատի մարզում. օրենքով գողի գերեզմանի մոտ հնչել են կրակոցներ. կա զոհ
Հարցում

Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը. «Ազգային անվտանգության անկախ խորհուրդ»

Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Այս մասին այսօր՝ մայիսի 14-ին, հայտարարությամբ է հանդես եկել «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը»։

Հայտարարության մեջ, մասնավորապես, նշվում է.

«Տեղի է ունեցել «Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհրդի» արտահերթ նիստը, որի ընթացքում քննարկվել են Սյունիքում, Գեղարքունիքում, սահմանամերձ այլ գոտիներում ստեղծված իրավիճակն ու ձեռնարկվելիք քայլերը։ Հանդիպման արդյունքում ընդունվել է հայտարարություն, ըստ որի՝

1․ Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունը, օգտվելով Հայաստանի Հանրապետությունում տիրող ներքաղաքական իրավիճակից, այն պայմաններում, երբ Հայաստանի վարչապետը անկարողունակ է եւ, փաստացի, անգործ, իսկ Ազգային ժողովը լուծարվել է, դիմեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմանների նկատմամբ սադրանքների։

2․ Հակառակորդի անարգել մուտքը Հայաստանի Հանրապետության տարածք եւ արդեն մոտ 6 կմ խորանալն ու տարածքներ գրավելը եւս մեկ անգամ ցույց են տալիս, որ ներկայիս իշխանությունը ի զորու չէ պաշտպանելու Հայաստանի տարածքային ամբողջականությունը: Վտանգված են Հայաստանի անվտանգության բոլոր համակարգերը։

3․ Անհասկանալի, իրարամերժ հայտարարություններ են արվում պետական իշխանության առանձին մարմինների եւ գործիչների կողմից, ինչը խոսում է իշխանության առանձին թեւերի անտեղյակության մասին։

4․ Գորիս-Կապան ավտոճանապարհի եւ Շուռնուխի դեպքերը ցույց տվեցին պետական ապարատի ղեկավար անձնակազի անտեղյակությունը առ այն, որ պետությունների միջեւ սահմանները հստակեցվում են սահմանագծումով ու սահմանազատումով եւ ոչ թե GPS-ով: Դրա հետեւանքով՝ Հայաստանը թույլ տվեց, որ ճանապարհահատվածի եւ բնակավայրի տարածքի շուրջ բարձրացվող հարցերի քննարկումներն ընթանան այդ հատվածները ագրեսիվ հարեւանին փոխանցելուց հետո:

5. Իշխանությունները չեն ապահովում Հայաստանի տարածքի եւ անգամ ռազմական ստորաբաժանումների կողմից զբաղեցված տարածքների ամբողջական վերահսկումը: Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրումից հետո չապահովվեց այն դրույթը, որ ագրեսիվ հակառակորդի ստորաբաժանումները հայկական կողմից ազատվող տարածքներ մտնեն միայն այդ տարածքներում գտնվող բոլոր հայկական ստորաբաժանումների եւ կամավորական ջոկատների դուրսբերումից հետո: Արդյունքում՝ մեծ թվով զինվորներ, անգամ անտեղյակ լինելով նահանջի մասին, իրենց համար անակնկալ կերպով մնացին թշնամու խորը թիկունքում՝ հետագայում սպանվելով կամ գերեվարվելով թշնամու կողմից՝ որպես թիկունք ներխուժածներ:

6. Նոյեմբերի 9-ի համաձայնագրի ստորագրմանը չհաջորդեց հակառակորդի հետ հրատապ հարցերի քննարկումների մարմինների ստեղծումը (միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծեր), ինչը կարող էր կանխել միջադեպերը եւ կարգավորել պրոբլեմների լուծումները: Մինչ օրս չի կազմակերպվել ընթացիկ տեղեկատվության տարածաժամանակային մշակման վերլուծական կենտրոն: Սահմանային ճշտումների խնդրում չի օգտագործվում անգամ գոյություն ունեցող հայ-վրացական սահմանների ճշտման համար լայնածավալ աշխատանք կատարած «սահմանային կոմիսարների» ինստիտուտը: Որպես հետեւանք՝ վիճելի հարցերի քննարկումները թողնվել են սահմանամերձ բնակավայրերում ապրող գյուղացիների եւ / կամ մասնագիտական գիտելիք եւ փորձ չունեցող հայրենասեր զինվորականների վրա:

7. Մինչդեռ հայկական կողմում փաստացի ցուցաբերած գիտելիքի եւ փորձի պակասի հետեւանքով ստեղծված իրավիճակը լայնորեն եւ լկտիաբար չարաշահում է հակառակորդը: Բանակցային եւ գործնական քայլերի վակուումի պայմաններում՝ հակառակորդը հարցերը լուծում է զորքերի տեղաշարժով եւ նոր շահեկան դիրքեր գրավելով:

8․ Ներկայումս սահմանագծի վերահսկման համակարգի անգործության հետեւանքով՝ Հայաստանի տարածք է ներխուժել հակառակորդի 250 զինվորական: Սահմանի տեսադիտարկման համակարգի բացակայության պատճառով՝ հակառակորդի մոտենալը սահմանագծին չի ֆիքսվել: Միջադեպերի արձագանքման միջպետական թեժ գծի բացակայության պայմաններում հնարավոր չի եղել հայտնաբերումից հետո նրանց տեղաշարժը կանգնեցնել բանակցային ճանապարհով: ՀՀ արտգործնախարարության խողովակներով սահմանահատումը չի հայտարարվել անթույլատրելի: Միջադեպի վաղ փուլում հարցի քննարկումը չի կազմակերպվել անհրաժեշտ մակարդակով, այդ թվում՝ միջնորդների ներգրավման միջոցով: Միջոցառումների այս համալիրի անարդյունավետության դեպքում՝ պետք էր ապահովել հակառակորդի ստորաբաժանումների ռազմական հակազդում եւ այլն: Այդ ամենի փոխարեն՝ փորձ է կատարվում սեփական լիակատար անգործության պայմաններում հարցի լուծման բեռը այլ կառույցների վրա դնել եւ կորուստները ազգաբնակչությանը որպես չնչին նեկայացնել: Սակայն, ինչպես Արցախյան խնդրի հարցում, այնպես էլ այժմ, պաշտոնական հայտարարություններով հանդես եկողները ստում են: Իրականում՝ հակառակորդի կողմից լուծվող հարցերը անհամեմատ խորն են եւ լայնածավալ: Ի՞նչ խնդիր է փորձում լուծել թշնամին՝ գրավելով Սյունիքում այդ հատվածները․

ա․ Ապագայում Հայաստանը երկու մասի բաժանելու եւ Սյունիքին տիրելու նպատակով Սյունիքի ամենանեղ հատվածը էլ ավելի նեղացնել,

բ․ Թշնամու կողմից գրաված բարձրունքներն ունեն ստրատեգիական նշանակություն, որոնց շնորհիվ՝ կարող է դիտարկել Հայաստանի տարածքի տասնյակ կիլոմետրեր, այդ թվում՝ նաեւ Ռուսաստանի հետ համատեղ շահագործվող Սիսիանի օդանավակայանը,

գ․ Թշնամու կողմից ամբողջությամբ գրաված Սեւ լիճը այդ տարածաշրջանի համար հանդիսանում է ջրային միակ պաշար եւ ոռոգման ու խմելու ջրով է ապահովում մի շարք բնակավայրերի։

9․ Թշնամին, գրավելով այդ հատվածները, անառիկ դիրքեր է զբաղեցնում՝ տեղակայելով այնտեղ հատուկ նշանակության զորքեր։

«Երրորդ ուժ» քաղաքացիական նախաձեռնության «Ազգային անվտանգության անկախ խորհուրդը», հիմք ընդունելով ներկա վիճակը, դիմում է ՀՀ ԱԱԾ-ին, Հայաստանի հատուկ քննչական ծառայությանը, ՀՀ քննչական կոմիտեին, ՀՀ Պաշտպանության նախարարությանը հետեւյալ առաջարկներով՝

1․ Արգելել ոչ իրազեկ մասնագետների մասնակցությունը սահմանային միջադեպերի քննարկմանը, այն իրականացնել միայն սահմանային կոմիսարների միջոցով,

2․ Նոյեմբերի 9-ի հայտարարության համաձայն՝ բոլորը պետք է մնային իրենց տեղերում, սակայն նոյեմբերի 9-ից հետո հանձնվեց Որոտանի (Կուբաթլու), Կովսականի (Զանգելան) եւ Հադրութի շրջանների մի մասը, որոնք գտնվում են մեր վերահսկողության տակ։ Ադրբեջանի հետ բանակցություններում պահանջել վերադառնալ եւ զբաղեցնել նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցրած բնագծերը,

3․Նոյեմբերի 9-ի հայտարարությամբ եւ ՌԴ միջնորդությամբ սկսված կոմունիկացիոն խնդիրների եւ կողմերի հաշտեցմանն ուղղված այլ ակտիվության հետ կապված՝ սահմանային գոտու ճշտումների գործընթացում պահանջել չեզոք գոտու ստեղծում, քանի որ մի շարք հատվածներում կողմերին բաժանում է մի քանի մետր, ինչը ներկայիս խիստ լարված հարաբերությունների պայմաններում պայթունավտանգ է,

4․ Հանցավոր անգործության, Հայաստանի տարածքային ամբողջականությունն ու պետական սահմանները, ՀՀ քաղաքացիների անվտանգությունը չպաշտպանելու համար հարուցել քրեական գործեր՝ մեղավորներին բացահայտելու եւ հանցավոր անգործության մթնոլորտը վերացնելու նպատակով»։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan