Մենք ունենք թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան
«Դուք սպասում եք, որ դավաճան Նիկոլն իր հետույքը պահող ոստիկաններին պիտի տանի Սյունիք, պիտի սահման պահի՞։ Նա թքած ունի սյունեցու վրա, վարդենիսցու վրա»: Այս մասին մայիսի 14-ին հրավիրված ասուլիսում ասաց պահեստազորի սպա, ազատամարտիկ Վոլոդյա Հովհաննիսյանը։
Ազատամարտիկի խոսքով, Հայաստանն այսօր ո՛չ կանոնավոր բանակ ունի, ո՛չ էլ իշխանություն, որ կարողանա պաշտպանել իր սահմանը, որ կարողանա որոշում ընդունել՝ հայրենիքի սահմանները պաշտպանելու։