Մնաց 40 օր կամ մնաց առավելագույնը 40 օր
Հետհաշվարկը սկսված է: Հայաստանի պատմության բոլոր ժամանակների ամենավատագույն վարչախմբի հեռանալու հետհաշվարկը մեկնարկած է: Մնաց 40 օր կամ առավելագույնը 40 օր, քանի որ իրադարձությունները կարող են անակնկալ զարգացում ունենալ, եւ մի պայծառ առավոտ, հնարավոր է, հայտնաբերենք, որ նիկոլը՝ պարտության խորհրդանիշը ճողոպրել է:
Իսկ մինչ այդ պետք է ամեն ինչ անենք կապիտուլյանտների իշխանությունը Հայաստանում արմատախիլ անելու համար, իսկ դրա համար առաջին հերթին պետք է հասկանալ, թե ինչ վիճակ ունենք, ինչ դասավորություն է խաղատախտակի վրա, ով ինչ առավելություն եւ թուլություն ունի:
Անչափ կարեւոր է եզրահանգումներ անել ոչ կամերային պայմաններում: Անհրաժեշտ է զգալ ֆեյսբուքից դուրս գոյություն ունեցող իրական Հայաստանը:
Իսկ այդ Հայաստանում նիկոլի՝ պարտության սիմվոլի իրական աջակիցների թիվը տատանվում է 8-12 տոկոսի սահմաններում: Սա ամոթալի փաստ է, բայց սա իրականություն է:
Մյուս կողմից մեր կողքին ապրում են մարդիկ, որոնք երբեք չունեն դիրքորոշում, սկզբունքներ, քաղաքական հայացքներ. նրանք ունեն շատ նեղ անձնական շահ եւ միշտ ձգտում են լինել ուժեղի կողքին: Այդպես իրենց առավել ապահով են զգում: Այդ տեսակը հայտնվում է այն քաղաքական ուժի կողքին, որն ըստ նրա հաղթող է: Մարդկանց այս խումբը հիմա գնալով համոզվում է, որ նիկոլի կողքին լինելն անհեռանկար է: Սա շատ լավ հասկանում է նաեւ նիկոլն ու իր թիմը: Պատահական չէ, որ ամեն կերպ ուզում են մարդկանց ներշնչել, թե իրենք անպայման վերարտադրվելու են:
Իսկ ինչ են անելու ոստիկանները, ԱԱԾ-ի աշխատողները, մարզպետարաններում եւ թաղապետարաններում, գյուղապետարաններում աշխատողները: Վստահաբար կարող ենք պնդել, որ նրանց ճնշող մեծամասնությունը ընտրատեղամասում նիկոլի օգտին չի քվեարկելու: Պարզապես ընտրություններին մասնակցող ուժերը այս խմբի, այս մարդկանց հետ պետք է աշխատեն, բացատրեն, որ իրենց աշխատանքի պայմանները նիկոլի վարչախմբի հեռացումից հետո շատ ավելի լավ է լինելու:
Առանց աշխատանքի, առանց չարչարանքի հաղթանակ չի կարող լինել: Ամեն ժամ, ամեն րոպե անհրաժեշտ է աշխատել, անհրաժեշտ է մարդկանց հարցերին պատասխան տալ, անգամ անհրաժեշտ է հերքել վարչախմբի կողմից տարածվող ստերը:
Այս օրերին ամենալայն տարածում գտած ստերն են.
1. Ընդդիմության հաղթանակից հետո զոհվածների ընտանիքներին տրամադրվող փոխհատուցումները դադարեցվելու են
2. Ընդդիմության հաղթանակի դեպքում Հայաստանն անմիջապես պատերազմ է հայտարարելու Ադրբեջանին
3. նիկոլի հաղթանակի դեպքում յուրաքանչյուր ընտանիքի տրամադրվելու է 800 հազար դրամ
4. Նիկոլի հաղթանակի դեպքում չեղարկվելու են վարկերը
Թվում է թե պրիմիտիվ սուտ է, եւ ով կարող է հավատալ այս անհեթեթությանը, բայց փորձը, դաժան փորձը ցույց է տալիս, որ հավատում են, ընդ որում, առավել շատ հավատում են նման ստերին: Այնպես որ, անհրաժեշտ է շատ արագ հերքել, բայց բացատրելով հերքել այս ստերը ու մարդկանց անդադար հիշեցնել, որ նիկոլը պաթալոգիկ ստախոս է:
Գեղամ Նազարյան
Top-News.am