Չնայած ոչխար էլ մորթեցին, բայց նիկոլի վարկանիշը մոտ է 5 տոկոսին
Դժվար է հասկանալ այն մարդուն, ավելին, անհնար է հասկանալ այն տղամարդուն, ազգությամբ հայ տղամարդուն, որը ոչխար է մորթում այն արարածի ոտքերի առաջ, որի պատճառով Շուշին հայտնվեց ադրբեջանցիների վերահսկողության տակ, զոհվեց հինգ հազար երիտասարդ, 11 հազարը վիրավորվեց, իսկ 35 հազարը մնաց անտուն:
Ասում են, թե նա դա արեց, որ այդ արարածն այսուհետ բավարարվի անասնական արյամբ եւ այլեւս մարդկային արյուն չուզի: Հնարավոր է, որ այդպես է, բայց կրկին հասկանալ այդ մարդուն անհնար է:
Եւ չնայած մատաղ արված ոչխարին, արյունարբուն երեկ Գեղարքունիքում ընդգծված անտրամադիր էր, շփոթված: Այո, նա արդեն գիտեր, իրեն ասել էին, որ իրական վարկանիշդ հինգ տոկոս է: Այո, նա մտքում Երեւանում էր եւ տագնապած սպասում էր, թե ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի գլխավորած հանրահավաքին որքան մարդ է մասնակցելու:
Այսուհանդերձ, շփոթմունքի հիմնական պատճառն իրեն շրջապատող մարդիկ էին: Նա հասկացավ, որ իր հետ հանդիպման էին եկել մի քանի անորոշ հայացքով, դեմքի ոչինչ չասող հայացքով գեղարքունիքցիներ, եւ որ ամենակարեւորն է, նա տեսավ այն նույն դեմքերին, որոնք իրեն ողջունում են Հայաստանի այս կամ այն գյուղում: Նույն դեմքերը: Նա հասկացավ, որ այնքան է ընկել, որ Գեղարքունիքում իրեն գրկում եւ ողջունում է ոչ թե գեղարքունիքցի մի կին, այլ էջմիածնեցի: Նա հիշեց, որ որպես զոհվածի մայր իրեն գրկում է, ողջունում ոչ թե իրական մայր, այլ փարձված մի կին:
Նա երեկ հասկացավ, որ այլեւս երբեք չի կարող բարձրացնել վարկանիշը: Ինչպե՞ս բարձրացնի, ստերո՞վ՝ էլ չեն հավատում, նոր խոստումներո՞վ, կրկին չեն հավատում. չէ որ երեք տարում միայն ավերեց ոչինչ չկառուցելով, չարարելով, չստեղծելով:
Եւ այս իրավիճակում միակ ելքը, միակ քայլը, որով նա գոնե մի փոքր կսրբի իր մեղքը, հայտարարելն է, որ ինքն ու իր թիմը չեն մասնակցելու արտահերթ ընտրություններին:
Սա է միակ ճիշտ ելքը, քայլը, ապագային միտված դրական գործողությունը, բայց մի՞թե նա կարող է գնալ այդ քայլին, ի վիճակի է անել այդ քայլը, ցավոք՝ ոչ: Նա հիմա կամ նրանք հիմա մտածում են էլ ինչ վատություն կարող են անել այս ժողովրդին, էլ ինչպես արյուն թափել եւ չեղարկել ընտրությւոնները:
Բարեբախտաբար ուժային կառույցների ղեկավարներն ադեկվատ մարդիկ են եւ հաստատ թույլ չեն տա արյունարբուին իրականացնել վերջին վատությունը հայ ազգին եւ մեր պետականությանը:
Մնաց 41 օր, բայց կարող է եւ ավելի քիչ: Գուցե դեռ նրա մոտ կարթնանա մարդը եւ կասի՝ ներողություն, ես սխալ էի, ես հեռանում եմ, ես պատրաստվում եմ մեծ դատավարությանը:
Գեղամ Նազարյան
Top-News.am