Այս տոնը նորից ՊԻՏԻ տոնվի Արցախում
Մայիսի 9-ը ցանկացած արցախցի տարվա բոլոր, բոլոր տոներից ամենաշատն է սիրում։
Աննկարագրելի մի մթնոլորտ էր տիրում այդ օրը Արցախում, առավոտից մինչև ուշ գիշեր։ Իսկ երեկոյան հրավառությունը այնքան բարձր էինք անում, որ թշնամին լսի։
Այսօր այդ օրը մեզնից խլել են, նրա հետ տանելով, հաղթանակը, հպարտությունը, ժպիտը։
Շուշի և Հաղթանակ բառերը հոմանիշներ են։
Այս տոնը նորից ՊԻՏԻ տոնվի Արցախում։
Հաղթանակի քաղաքը նորից մերը կլինի, այլընտրանք չկա։
Եթե ուզում ենք հաղթանակ, ապա միայն Շուշին ազատագրելով։
#ՇուշինԱրցախիՍիրտնէ
Նկարը՝ 09.05.2019թ.