Կհանդիպենք վաղը
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ֆեյսբուքյան պաշտոնական էջում նոր լուսանկար է հրապարակվել: Լուսանկարին կից գրառում է արվել. «Կհանդիպենք վաղը»: Հիշեցնենք, որ մայիսի 9-ին Ազատության հրապարակում երկրորդ նախագահը հանրահավաք է հրավիրել, որտեղ նախատեսվում է նաեւ երկրորդ նախագահի ելույթը: