Երևանում գիշերը գաղտագողի հերթական ծառերի սպանդն են իրականացրել, իսկ քաղաքապետն ու թաղապետը գուցե այդ ժամին «7-րդ երազում են եղել»
Այս թեմայով
- Հակակոռուպցիոն կոմիտե են տեղափոխել դատաբժշկական գիտագործնական կենտրոնի տնօրեն Մհեր Բիշարյանին
- Արտակարգ դեպք՝ Երևանում. «Աստղիկ» ԲԿ են տեղափոխվել դանակահարված ու ծեծված երկու քաղաքացի
- Ծեծկռտուք ու կրակոցներ Տավուշի մարզում. կա վիրավոր
- Կրակոցներ՝ 4-րդ գյուղում. դեպքի վայրում հայտնաբերվել են կրակված պարկուճներ, վնասված ավտոմեքենաներ
Այսօր՝ մայիս 8-ին, SHAMSHYAN.com-ը բազմաթիվ ահազանգեր է ստացել Երևան քաղաքի Աջափնյակ վարչական շրջանի Մարգարյան փողոցի բնակիչներից, ովքեր իրենց վրդովմունքն են հայտնում, որ գիշերն անհայտ անձինք ծառերի սպանդ են իրականացրել նշված փողոցում։
Ինչպես տեղից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ծառասպանները քոքից կտրել են 4 հաստաբուն առողջ ծառեր և միայն բնակիչների աղմուկից հետո են գող կատվի նման ճողոպրել։
Բնության նկատմամբ կատարված այս վանդալիզմի հեղինակներին, մնում է, ոստիկանության Մաշտոցի բաժնի, Աջափնյակ վարչական շրջանի ղեկավարի և Երևանի քաղաքապետարանի պաշտոնյաները հայտնաբերեն և օրենքի ողջ խստությամբ պատասխանատվության ենթարկեն, հակառակ դեպքում, ինչպես նշում էին բնակիչները, կստացվի, որ Երևանի քաղաքապետարանն ու վարչական շրջանի ղեկավարությունը «ուղտի ականջում քնած են»։