Այս ընտրությունների միակ նպատակը Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից. Ղազարյան
Իմ կարծիքով, այս ընտրությունների միակ նպատակը նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական անվտանգության ապահովումն է իր իսկ կողմից: Այս մասին, այսօր՝ մայիսի 4-ին, Կառավարության շենքի դիմաց լրագրողներին ասաց ՍԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը:
«Ես դեմ չեմ, ես կարծում եմ, որ նրա անվտանգությունը պետք է ապահովված լինի եւ պետական պաշտպանության օբյեկտ է մնալու նաեւ պաշտոնը թողնելուց հետո, այց թող առանձին օրենք ընդունեն Նիկոլ Փաշինյանի անվտանգության մասին, տան նրան առանձնատուն, մեծ թիկնազոր, ոստիկանական մեծ ուժեր, էլ ի՞նչ է սիրում, ուտելիք, խմիչք: Թող էս մարդն անվտանգ ապրի, բայց մեր հասարակության անվտանգությունը չկործանի»,-ասաց նա: