Հանրային հանդիպման հրավեր նիկոլ փաշինյանին
Քիչ առաջ ՀՀ կառավարության թեժ գծի միջոցով փոխանցել եմ հետեւյալ բովանդակությամբ գրություն։
Հուսով եմ այն կփոխանցի հասցեատիրոջը:
Հարգելի գործընկերներ
Եթե ՀՀ նախկին վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր կողմից ներկայացված եւ Հանրապետության նախագահի կողմից ընդունված հրաժարականից, ինչպես նաև 2021 թվականի մայիսի 3-ին ՀՀ Ազգային ժողովի կողմից ՀՀ վարչապետի պաշտոնում չընտրվելուց հետո դեռևս հաճախում է նախկին աշխատավայր, ապա խնդրում եմ նրան փոխանցել 2021 թվականի մայիսի 4-ին ժամը 15.00-ին կառավարության շենքի բակում հանրային հանդիպման իմ հրավերը։ Հանդիպման նպատակն է քննարկել իր գործունեությունների սահմանադրականության եւ տրամաբանությանը վերաբերող հարցեր։
Կանխավ շնորհակալություն եմ հայտնում։
Հարգանքներով`
Էդգար Ղազարյան