Օրինակ, հնարավոր հայկական քաղաքական մտքից-2
Այս թեմայով
- «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
- Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
- Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
- Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը, ճանաչելով հայոց ցեղասպանությունը, հետևողականորեն շարունակում է տանել իր հայանպաստ, հակաադրբեջանաթուրքական քաղաքականությունը։Այդ է վկայում նրա կողմից 907-րդ բանաձևի կասեցումը , որի արդյունքում ԱՄՆ-ը ռազմական օգնություն կտրամադրի Ադրբեջանին։ Որոշ ռսի ստրուկներ և ռուսուլմաններ, այս որոշումն օգտագործելով, իրենց ստրուկ տեղով, փորձում են քննադատել աշխարհի ամենահայասեր երկրին, որի բոլոր նախագահները սկսած Վուդրո Վիլսոնից մեծ հայասերներ են եղել և որպես կանոն, հանուն հայերի և Հայաստանի հաճախ գործել են ընդդեմ ԱՄՆ շահերի։ Ինչ վերաբերում է Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելուն, ապա հպարտությամբ պետք է նշենք, որ այն կատարվեց մեր ԱԺԲ-ի անդուլ ջանքերի շնորհիվ։ Այդ ռազմական օգնության անվան տակ, ԱՄՆ-ը դեսանտ է իջեցնելու Բաքվում և ԱՄՆ էլիտար զորքերը կարճ ժամանակահատվածում ոչնչացնելու են Ադրբեջանը, Արցախը, Գանձակն ու Նախիջևանն էլ միացնելու են Հայաստանին։
ԱԺԲ