Ինչ է արել Կարգին Հայկոն 45 միլիոն դրամը
2019 թվականին Ջազի միջազգային օրը բյուջեն եղել է ոչ թե 14 միլիոն, այլ շուրջ 22 միլիոն։ Մնացած 8 միլիոնը ես տրամարդել եմ որպեսզի Ջազ գերաստղը ներկա լինի Ջազի միջազգային օրը, որն անհևրաժեշտ էր, որեսզի ՅՈւՆԵՍԿՕ-ի կողմից հռչակված այսօրվա վարկանիշային մասով Երևանը հավասար լինի մյուս քաղաքներին։ Այս մասին լրագրողների հետ հանդիպմանն ասաց Ջազի հայկական ասոցիացիայի նախագահ Կամո Մովսեսյանը։
Նշենք, որ Ջազի միջազգային օրվան նվիրված միջոցառումը չեղարկվել է Երևանի քաղաքապետարանի կողմից։
«Ինձ մոտ ողջամիտ կասկած է առաջանում, թե ինչի վրա են ծախսել Թատրոնի միջազգային օրը 45 միլիոն դրամը։ Խնդրում եմ պարոն քաղաքապետ, նույն էնտուզիազմով կարող եք հանձնանրարել ձեր ստորաբաժանմանը քննության առնի տվյալ փաստը»,- ասաց նա։