Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչի՞ շուրջ ես պետք է համերաշխ լինեմ, օրինակ, վահագնհովակիմյանների, լիլիթմակունցների, հովիկաղազարյանների, մյուսների հետ
Այս թեմայով
- Լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանին («Աշոտ Երկաթ») կալանավորելու մասին վերաքննիչ դատարանի նորաթուխ դատավոր Տիգրան Սիմոնյանի որոշումն է
- ՔՊ թեկնածուներից մեկն ԻԻՀ քաղաքացի՞ է
- Քիչ առաջ մի քաղաքացի է ձերբակալվել կապիտուլյանտի քարոզչական հավաքին «Նիկոլ, դավաճա՛ն» գոչելու համար. Մելիքյան
- Կապիտուլյանտների այս իշխանությունը երևի որոշել է քարոզարշավը լցնել «աղմուկով ու փոշիով», որ ամեն ինչ լղոզվի
A House Divided
Ոմանք խոսում են համերաշխությունից և հանդուրժողականությունից։ Ոմանք նույնիսկ անկեղծ են խոսում այդ արժեքներից։
Իսկ որևէ մեկը կարո՞ղ է ինձ բացատրել, թե ինչի՞ շուրջ ես պետք է համերաշխ լինեմ, օրինակ, վահագնհովակիմյանների, լիլիթմակունցների, հովիկաղազարյանների, արփիդավոյանների, մյուսների հետ։ Ի՞նչ հանրային արժեքներ ենք մենք կիսում։ Արցա՞խը։ Վարի տվեցին։ Ազգային արժանապատվությու՞նը։ Հողին հավասարեցրեցին։ Ազգային ավանդու՞յթը։ Թքած ունեն։ Իրավունքի գերակայությու՞նը։ Ծիծաղելի է։ Կոռուպցիայի դեմ պայքա՞րը։ Է՛լ ավելի ծիծաղելի է։
Պետք է լինել անկեղծ ու խոստովանել, որ այդ մարդիկ ու իմ պես մարդիկ ոչ մի հանրային արժեքով միմյանց հետ կապված չենք։
Ես նրանց անգամ հայրենակից չեմ համարում. հետո՞ ինչ, որ հայերեն են խոսում - թուրք դիվերսանտներին էլ են հայերեն սովորեցրել։
Կհամարեք ռադիկալի՞զմ։ Ձե՛ր իրավունքն է։ Իսկ ի՛մ իրավունքը՝ իմ շուրջ կարմիր գծեր քաշելն է։
Կա՛մ նրանց նմանները, կա՛մ մեր նմանները։ Շենքը բաժանված է վերջնականապես. այնպես, ինչպես, օրինակ, ԱՄՆ-ում էր 1850-ականներին: "A house divided against itself cannot stand”, - ասում էր Աբրահամ Լինքոլնը 1858 թվականին։ «Բաժան-բաժան եղած շենքը չի կարող կանգուն մնալ»։