0 արժանապատվություն, կամ գռեհկաբանություն 3
Այս թեմայով
- «Վերևների օրինակին հետևելով». Ավետիք Իշխանյան
- Եթե ես լինեի որևէ լրատվամիջոցի խմբագիր և պատասխանատու, երբևէ հարթակ չէի տրամադրի հետևյալ տիպի գործիչներին․ Իշխանյան
- Շուտով, կլսենք հերթական բարբաջանքը՝ «միջանցքը» տվեցինք, որ Սյունիքն ամբողջությամբ չհանձնենք. Ավետիք Իշխանյան
- Սա վարչապետի օրինագիծն է. այն ոչ թե ոլորտը կարգավորելու նպատակ ունի, այլ մարդկանց լռեցնելու. Ավետիք Իշխանյան
Կարդացի, վարչապետ կոչեցյալի ,երեկ Եղեգնաձորում արտասանած հերթական բարբաջանքները։ ․․․Եվ նորից՝ Նախիջևան-Ադրբեջան միջանցքի, այսպես կոչված ճանապարհների ապաշրջափակման մասին։
Դեռ մի կողմ թողնենք, որ այսօր, «ապաշրջափակում» կոչվածը, նշանակում է Հայաստանի մահը։ Լավ, այդ վարչապետ կոչված երևույթը, իսկապես բացարձակապես զու՞րկ է, չեմ ասում ազգային, գոնե մարդկային արժանապատվության տարրական զգացողությունից։ Չբավարավելով, իրեն նվիրած Արցախից, պահելով և նվաստացնելով մեր հարյուրավոր գերիներին, Ադրբեջանի նախագահ կոչեցյալը, գարշացուցահանդեսներով և գարշահռետորաբաանությամբ շարունակում է նվաստացնել մեզ բոլորիս։
Եվ Հայաստանի վարչապետ կոչեցյալն այս ամենը, հազարավոր զոհերի հիշատակն անտեսելով, փաստորեն սողում է «բարեկիրթ» մարդու առջև։
«Թքում են երեսին, ասում է անձրև է գալիս»