Այսօր՝ 14 մայիսի 2021թ., 00:00
Բաքուն հայտարարել է Երեւանի հետ բանակցությունների մասին սահմանին տիրող իրավիճակի հետ կապակցությամբ Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Խարկովի մրցաշարում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղափոխվել է «Հոլիվուդի» զոնա Պուտինի եւ Փաշինյանի զրույցի վերաբերյալ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հաղորդումներում տարբերություններ կան Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան Կասեցրել ենք նախընտրական գործունեությունը․ եթե վիճակը չհանգուցալուծվի, կհայտարարվի ռազմական դրություն․ Մարուքյան Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշին «Ժողովրդին անտերի պես գցել են թշնամու առաջ, գոնե պոստեր դնեին». սյունեցիները խուճապի մեջ են Երբ որ տարածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնես. Մովսես Հակոբյան Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են Գորիս-Արցախ միջպետական ճանապարհը «Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103,.4 միլիոն դոլարով Սիմեոնեն ցանկանում է «Աթլետիկոյում» տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպանին Բուֆոնը կարող է միանալ «Ռոմային» Դուք ճանաչո՞ւմ եք Արթուր Հարությունյանին Մենք ունենք թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան Սահմանային լարումները միգուցե հայկական կողմի խնդրանքով էին. Ալեն Ղևոնդյան Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում. Տիգրան Աբրահամյան ՀԱՊԿ-ը Հայաստանից դիմում չի ստացել Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով Մենք հիմա իրավունք չունենք արխային ջուր խմելու (տեսանյութ) Թուրքիայից արձագանքներ ու հայտարարություններ չկա՞ն, թե ես եմ բան բաց թողել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց «Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան Ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք․ ու՞մ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք Զանգեցի որդուս, ասաց`я из турецкого спецназа, я убил твоего сына. զոհված ոստիկան Հ. Ասրյանի մայր Միգուցե կարելի էր այդ 200 հոգուն գերի վերցնել և փոխանակել մեր գերիների հե՞տ․ բանակցելու ունակություն չունեցող անձիք չպետք է վարեն բանակցություններ․Երվանդ Թարվերդյան Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ Արթնացեք, մարդիկ, վաղը ուշ է լինելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Աղաբաբյան աշոտ, Բուռնաշ, ես քեզ անգամ չեմ հայհոյում, չեմ էլ թքում քո վրա Ուկրաինայում իշխող կուսակցության պատգամավորին ծեծել են քաղաքական շոուի ուղիղ եթերում (տեսանյութ) Այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների. Արտակ Թովմասյան Արքայազն Հարին իրեն համեմատել է կենդանաբանական այգում գտնվող կենդանու հետ եւ բողոքել վիրավորանքներից Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը «Հակահարվածը կլինի կործանարար». Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ Այս պահի դրությամբ թշնամին Սև լճի տարածքում է. Գորիսի փոխքաղաքապետ (տեսանյութ) «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով. Ո՞վ կլինի առաջին կինը Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ Թշնամին մարտական է տրամադրված Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առջեւ է կանգնելու. Մենենդես Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը Արվեց ընտրություն` պահել Նիկոլին եւ այդ ընտրությունը ունի դաժան հետեւանք. Միքայել Մինասյան (տեսանյութ) Պետք է դուրս գալ պայքարի. Ի՞նչ ընտրություն, ի՞նչ իշխանություն Սահմանի հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի լուծումից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն. Աբրահամյան Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը կանչվել է հարցաքննության Վանաձորի քաղաքապետը՝ տեսադաշտում Թշնամին առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն Ադրբեջանական զինված ուժերը փորձել են առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում.մարզպետ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն Մոսկվան ակնկալում է կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագրեր ստորագրել ՀԱՊԿ եւ ԱՊՀ բոլոր երկրների հետ Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը Իմոբիլեն՝ «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկոլը Պուտինի հետ հանդիպումը չէր կարողանում պլանավորել, ում մեջ էր գցում՝ պասլատ էին անում. Սեւակ Հակոբյան Ի՞նչպիսի խնդիրների մասին կարող է վկայել գիշերային քրտնարտադրությունը Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է եւս 9000 պահեստազորայինների զորահավաքը Իսրայելա-պաղեստինյան արյունահեղության մեջ ներգրավված անձինք կարող են թիրախ դառնալ ՄՔԴ հետաքննության համար «Բարսելոնայում» դժգոհ են Ռոնալդ Կումանից ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին ԲՀԿ–ն հանդես է եկել Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ «Եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա ․․․»․ Միքայել Ոսկանյան KPMG. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ատրճանակով կրակել է ծնողների վրա ՀԱՊԿ-ն ուշադրությամբ հետեւում է Հայաստանի Սյունիքի մարզի սահմանամերձ շրջաններում իրավիճակի զարգացմանը Հայաստանը Սյունիքի և Գեղարքունիքի դեպքերի առնչությամբ դիմելու է ՀԱՊԿ–ին Եգիպտոսի պատվիրակությունը Թել Ավիվում է՝ հրադադարի հաստատման ջանքերի շրջանակներում Հայտնի է տասնամյակի երաժշտական արտիստը` «Billboard»-ի վարկածով Այսօրվանից մաս եմ կազմելու «Հայրենիք» կուսակցության թիմին․ Թեհմինա Վարդանյան Դեսպան. Լոնդոնում կնախընտրեին բազմազգ խաղաղապահ ուժեր տեսնել Լեռնային Ղարաբաղում Եվրոպական եւ ամերիկյան ավիաընկերությունները չեղյալ են հայտարարել դեպի Իսրայել չվերթները
Հարցում

Փաշինյանի սրտի գեներալը բանակը թալանելո՞վ չի կառուցել իր դղյակը և հիմնել բիզնեսներ

Թալանի և դղյակների մասին խոսող իշխանավորները մոռանում են իրենց կողքին և իրենց իշխանության մաս կազմող գեներալներին, որոնք ամբողջ կյանքում զինվորական լինելով ունեն դղյակներ և բիզնեսներ։ Այս մասին գրել է Politik.am-ը՝ անդրադառնալով օրերս ԳՇ պետի տեղակալ նշանակված Արշակ Կարապետյանին, նրա կառուցած դղյակին ու բինեսներին:

Կայքը գրում է. «Ապրիլի 13-ին ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի առաջին տեղակալ է նշանակվել Արշակ Կարապետյանը՝ ՀՀ ԶՈՒ Գլխավոր շտաբի հետախուզության վարչության նախկին պետը։ Մինչ ԳՇ պետի առաջին տեղակալի պաշտոնին նշանակվելը, Արշակ Կարապետյանը վարչապետի պաշտոնը զբաղեցնող Նիկոլ Փաշինյանի խորհրդականն էր։

Այս պաշտոնիայի անվան շուրջ բազմաթիվ մութ պատմություններ են հյուսվել, և դրանցից ամենացավոտը Ապրիլյան պատերազմի օրերին իր ղեկավարած գերատեսչության թերացումներն էին։ Այդ թերությունները իշխանափոխությունից առաջ բարձրաձայնել էին նաև Փաշինյանն ու իր թիմակիցները՝ Գյումրիից Երևան քայլելու ընթացքում։ Նրանք այդ ժամանակ զարմանք էին հայտնել, թե ինչո՞ւ չի պատժվել հետախուզության պետ Արշակ Կարապետյանը։

Հետագայում Փաշինյանը հայտարարեց, որ գաղտնի փաստաթղթեր է կարդացել ու Արշակ Կարապետյանի մեղավորությունը չի տեսել։ Իհարկե, այս հայտարարությունից հետո պարզ դարձավ, որ Կարապետյանին նշանակել են այդ պաշտոնին, քանի որ նա միակ զինվորականն է եղել Մարտի 1-ի գործում հիշատակվող 0038 հրամանում ներառված, որ կցկտուր ցուցմունքներ է տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դեմ։ Պաշտոնը եղել է՝ որպես պարգևատրում՝ նոր ցուցմունքներ ստանալու ակնկալիքով։

Արշակ Կարապետյանն այն չինովնիկն է, ով պետական պաշտոն զբաղեցնելուն զուգահեռ բիզնես գործունեություն է իրականացրել։ Ընդ որում, իր բիզնեսը ծաղկել է պետության հաշվին։ Գեներալ Արշակ Կարապետյանը, զինվորական պաշտոնի անցնելուց կարճ ժամանակ անց, Աշոտ Մկրտչյանի հետ 1999 թվականին հիմնում է «Էլկոմպ» ՍՊԸ-ն, որը զբաղվում է անվտանգության համակարգերով։ Հետագայում Արշակ Կարապետյանը դադարեցրել է իր մասնակցությունը և ընկերության իր բաժնեմասով զբաղվել է իր կինը՝ Ռոզա Կարապետյանը։

«Էլկոմպ» ընկերության գործընկերների մեծ մասը եղել են պետական հիմնարկներ։ Իր գործունեության ամբողջ ընթացքում ընկերությունը պատվերներ է ստացել՝ ՀՀ Կառավարության աշխատակազմ, ՀՀ Ազգային ժողով, Փամիկի գյուղապետարան, ՀՀ Ազգային պատկերասրահ, Երևանի պետական կամերային թատրոն, «Նորք» սոցիալական ծառայությունների տեխնոլոգիական իրազեկման կենտրոն-հիմնադրամ, Հայաստանի պետական մանկավարժական համալսարան, Ռուս-հայկական (Սլավոնական) պետական համալսարան, Երևանի պետական բժշկական համալսարան, Երևանի Մետրոպոլիտեն, Գնահատման և թեստավորման կենտրոն, ՀՀ Գյուղատնտեսության նախարարության նախագծերի իրականացման ծրագիր, «Տնային պայմաններում միայնակ տարեցների և հաշմանդամների սոցիալական սպասարկման կենտրոն» ՊՈԱԿ, «Փոքր Մհեր» ռազմական կրթահամալիր, ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիա, Մերգելյան ինստիտուտ, ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով, Հեռահաղորդակցության հանրապետական կենտրոն, Երևանի ոստիկանության վարչություն, Երևանի քաղաքապետարան, ՀՀ Ոստիկանություն, ՀՀ Արդարադատության նախարարության իրավաբանական ինստիտուտ ՊՈԱԿ, ՀՀ Արտաքին գործերի նախարարություն, ՀՀ Պաշտպանության նախարարություն, ՀՀ Բնապահպանության նախարարություն, ՀՀ Պետական եկամուտների կոմիտե, «Բարձրվոլտ էլեկտրական ցանցեր», ՓԲԸ ՀՀ նախագահի աշխատակազմ, «Վաղարշապատի հիվանդանոց» ՊՓԲԸ, «Շենգավիթ բժշկական կենտրոն» ՓԲԸ, «Աշտարակի բժշկական կենտրոն» ՓԲԸ, «N13 պոլիկլինիկա» ՊՓԲԸ, «Գեոռիսկ» ՓԲԸ «Երևանի ավտոբուս» ՓԲԸ, «Երևանի ՋԷԿ» ՓԲԸ «Հայկական ատոմային էլեկտրակայան» ՓԲԸ, «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ, Սայաթ-Նովայի անվան երաժշտական դպրոց պետական կառույցներից (ամբողջական տեղեկատվությունը առկա է ընկերության պաշտոնական կայքում)։

Ակնհայտ է, որ Արշակ Կարապետյանի հիմնադրած ընկերությունը իր եկամուտների հիմնական մասը ստացել է պետական պատվերներից։ Ընկերությունը պատվերներ է ստացել է ՀՀ ՊՆ-ից անգամ այն ժամանակ, երբ Արշակ Կարապետյանը զբաղեցրել է ՀՀ ԶՈՒ ԳՇ հետախուզության պետի պաշտոնը։ Այստեղ, ակնհայտ է, որ եղել է շահերի բախում, և հնարավոր է՝ նաև կոռուպցիա։

Արշակ Կարապետյանի հիմնած ընկերության հետ ՀՀ ՊՆ-ն գնման պայմանագիր է կնքել անգամ 2016 թվականի Ապրիլյան պատերազմից կարճ ժամանակ անց՝ մարտի 14-ին (պայմանագիրը տեսնել ասյտեղ):

Փաշինյանի նախկին խորհրդականը նաև շքեղ առանձնատուն ունի Սևքարեցի Սաքոյի 39 հասցեում։ Առանձնատունը Արշակ Կարապետյանը կառուցել է պաշտոնավարման տարիներին։

Եվ հիմա, առնվազն, հարց է առաջանում, թե որքանո՞վ են անկեղծ իշխանավորները, երբ ԱԺ ամբիոնում պատառոտում են իենց որ նախորդ իշխանությունների ժամանակ ժողովրդից թալանածը պետք է կոպեկ-կոպեկ վերադարձնեն, որ պատերազմի պարտության պատճառը թալանչի գեներալներն էին, ովքեր դղյակներ են կառուցել։ Արդյո՞ք իշխանությունները պարզել են, թե որքանով է օրինական Արշակ Կարապետյանի կուտակած կարողությունը, չկա՞ դրանում ժողովրդից թալանված գումար, և որ ամենակարևորն է՝ ինչպե՞ս է հաջողվել Կարապետյանին իր ընկերության համար պետական ավելի քան 40 կառույցներից պատվերներ ապահովել։ Արդյոք այս ամենում չկա՞ կոռուպցիա։ Ի վերջո, խոսքը պետությունից ստացված մի քանի հարյուր միլիոն դրամի պատվերի մասին է, ու պետք է պարզել՝ որքանո՞վ է Արշակ Կարապետյանը օգտագործել իր պաշտոնեական դիրքը նման պատվերներ իր ընկերության համար ապահովելու նպատակով։

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan