Այսօր՝ 14 մայիսի 2021թ., 00:00
Թուրքիան զրկվեց նաեւ Ֆորմուլա–1–ի փուլից «365 օր». Netflix-ը նկարահանում է լեհական սկանդալային դրամայի երկու նոր մաս 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան. Վազգեն Մանուկյան ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով Ադրբեջանում խեղում են մեր զավակներին, մորթում են. «Մայրիկ» շարժումը պահանջում է գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնել Մեսին տուն է փնտրում Փարիզում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից Սյունիքի դեպքերի հետ կապված տրվել են կարգադրություններ Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը Բաքուն հայտարարել է Երեւանի հետ բանակցությունների մասին սահմանին տիրող իրավիճակի հետ կապակցությամբ Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Խարկովի մրցաշարում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղափոխվել է «Հոլիվուդի» զոնա Պուտինի եւ Փաշինյանի զրույցի վերաբերյալ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հաղորդումներում տարբերություններ կան Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան Կասեցրել ենք նախընտրական գործունեությունը․ եթե վիճակը չհանգուցալուծվի, կհայտարարվի ռազմական դրություն․ Մարուքյան Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշին «Ժողովրդին անտերի պես գցել են թշնամու առաջ, գոնե պոստեր դնեին». սյունեցիները խուճապի մեջ են Երբ որ տարածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնես. Մովսես Հակոբյան Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են Գորիս-Արցախ միջպետական ճանապարհը «Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103,.4 միլիոն դոլարով Սիմեոնեն ցանկանում է «Աթլետիկոյում» տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպանին Բուֆոնը կարող է միանալ «Ռոմային» Դուք ճանաչո՞ւմ եք Արթուր Հարությունյանին Մենք ունենք թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան Սահմանային լարումները միգուցե հայկական կողմի խնդրանքով էին. Ալեն Ղևոնդյան Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում. Տիգրան Աբրահամյան ՀԱՊԿ-ը Հայաստանից դիմում չի ստացել Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով Մենք հիմա իրավունք չունենք արխային ջուր խմելու (տեսանյութ) Թուրքիայից արձագանքներ ու հայտարարություններ չկա՞ն, թե ես եմ բան բաց թողել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց «Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան Ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք․ ու՞մ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք Զանգեցի որդուս, ասաց`я из турецкого спецназа, я убил твоего сына. զոհված ոստիկան Հ. Ասրյանի մայր Միգուցե կարելի էր այդ 200 հոգուն գերի վերցնել և փոխանակել մեր գերիների հե՞տ․ բանակցելու ունակություն չունեցող անձիք չպետք է վարեն բանակցություններ․Երվանդ Թարվերդյան Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ Արթնացեք, մարդիկ, վաղը ուշ է լինելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Աղաբաբյան աշոտ, Բուռնաշ, ես քեզ անգամ չեմ հայհոյում, չեմ էլ թքում քո վրա Ուկրաինայում իշխող կուսակցության պատգամավորին ծեծել են քաղաքական շոուի ուղիղ եթերում (տեսանյութ) Այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների. Արտակ Թովմասյան Արքայազն Հարին իրեն համեմատել է կենդանաբանական այգում գտնվող կենդանու հետ եւ բողոքել վիրավորանքներից Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը «Հակահարվածը կլինի կործանարար». Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ Այս պահի դրությամբ թշնամին Սև լճի տարածքում է. Գորիսի փոխքաղաքապետ (տեսանյութ) «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով. Ո՞վ կլինի առաջին կինը Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ Թշնամին մարտական է տրամադրված Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առջեւ է կանգնելու. Մենենդես Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը Արվեց ընտրություն` պահել Նիկոլին եւ այդ ընտրությունը ունի դաժան հետեւանք. Միքայել Մինասյան (տեսանյութ) Պետք է դուրս գալ պայքարի. Ի՞նչ ընտրություն, ի՞նչ իշխանություն Սահմանի հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի լուծումից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն. Աբրահամյան Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը կանչվել է հարցաքննության Վանաձորի քաղաքապետը՝ տեսադաշտում Թշնամին առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն Ադրբեջանական զինված ուժերը փորձել են առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում.մարզպետ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն Մոսկվան ակնկալում է կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագրեր ստորագրել ՀԱՊԿ եւ ԱՊՀ բոլոր երկրների հետ Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը Իմոբիլեն՝ «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկոլը Պուտինի հետ հանդիպումը չէր կարողանում պլանավորել, ում մեջ էր գցում՝ պասլատ էին անում. Սեւակ Հակոբյան Ի՞նչպիսի խնդիրների մասին կարող է վկայել գիշերային քրտնարտադրությունը Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է եւս 9000 պահեստազորայինների զորահավաքը Իսրայելա-պաղեստինյան արյունահեղության մեջ ներգրավված անձինք կարող են թիրախ դառնալ ՄՔԴ հետաքննության համար «Բարսելոնայում» դժգոհ են Ռոնալդ Կումանից ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին ԲՀԿ–ն հանդես է եկել Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ «Եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա ․․․»․ Միքայել Ոսկանյան KPMG. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը
Հարցում

«Եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից»․ Սուրեն Սարգսյան

ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներն ապրիլի 13-ին հանդես եկան հերթական հայտարարությամբ՝ ԼՂ հակամարտության կողմերին կոչ անելով իրենց հովանու ներքո, որքան հնարավոր է՝ շուտ, վերսկսել բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը։

Համանախագահները շեշտում են, որ հատուկ ուշադրություն պետք է դարձնել վերջնական համապարփակ և կայուն կարգավորման ձեռքբերմանը` կողմերին հայտնի սկզբունքների հիման վրա:

Ի՞նչ պետք է ակնկալել հնարավոր բանակցություններից, և արդյո՞ք գործող իշխանություններն ի վիճակի են վարել վերսկսվող բանակցային գործընթացը․ 168.am-ի հարցերին ի պատասխան՝ միջազգայնագետ Սուրեն Սարգսյանն ասաց․

«Փորձը ցույց է տվել, որ այս իշխանությունը տապալել է բանակցությունները, որի հետևանքով պատերազմ է սկսվել, հետո տապալել է պատերազմը, և հիմա՝ եթե նույնիսկ Ադրբեջանը համաձայնի բանակցություններին մասնակցել, տապալվելու են նաև այդ բանակցությունները՝ մանավանդ, որ այս բանակցությունները մեզ համար շատ ավելի բարդ ստարտային պայմաններով են սկսվելու»։

Անդրադառնալով ԵԱՀԿ ՄԽ հայտարարությանը, նա նկատեց, որ դրանում առկա հիմնական մեսիջներն ուղղված էին ադրբեջանական կողմին, մասնավորապես՝ խոչընդոտները վերացնելու, տարածաշրջան ճանապարհորդելու, հումանիտար առաքելություններ իրականացնող կազմակերպություններին ներգրավելու վերաբերյալ արձանագրումները․

«Այս ամենը վերաբերում էր Ադրբեջանին, որովհետև հենց Ադրբեջանն է մշտապես խոչընդոտել և այժմ էլ խոչընդոտում է ցանկացած գործունեություն Լեռնային Ղարաբաղի տարածքում։

Կարևոր մեսիջ եմ համարում այն, որ «կողմերին հայտնի սկզբունքներ» ձևակերպումն, այդուհանդերձ, կա․ չնայած ազգերի ինքնորոշման սկզբունքի վերաբերյալ որևէ խոսք չկար, բայց «կողմերին հայտնի սկզբունքներ» ասելով՝ համանախագահները հենց սա նկատի ունեին, ինչը լրացուցիչ խնդիր է դառնալու Ալիևի համար։

Մեսիջները շատ էին, և եթե մեր իշխանություններն ունակ են վերլուծական կարողություններ դրսևորել, ապա կկարողանան վերլուծել, թե ինչ է իրականում ասվում այս փոքրիկ տեքստի մեջ»։

Քանի որ երեկ՝ ապրիլի 14–ին, Ազգային ժողովում կառավարության 2020 թվականի ծրագրի կատարման ու ընթացքի վերաբերյալ հաշվետվության ներկայացման ժամանակ Նիկոլ Փաշինյանը մի շարք դիտարկումներ արեց նաև Արցախյան հակամարտության բանակցային գործընթացի վերաբերյալ՝անդրադառնալով նաև «անջատում հանուն փրկության» բանաձևին, միջագայնագետից հետաքրքրվեցին, թե սա որքանո՞վ է իրագործելի։

Ի պատասխան՝ Սուրեն Սարգսյանը նշեց, որ այս կառավարությանը ժամանակին առաջարկներ եղել են՝ այս սկզբունքը նույնպես շրջանառել՝ որպես միջազգային իրավունքի կարևոր սկզբունք՝ ազգերի ինքնորոշման սկզբունքին զուգահեռ․

«Այս սկզբունքը կիրառելի է եղել Կոսովոյի դեպքում, և միջազգային իրավունքի մասնագետներիս կարծիքով՝ այն կարելի է կիրառել նաև ԼՂ հարցում։ Այդ առաջարկությունը նաև անձամբ ես երեք տարի առաջ՝ իշխանափոխությունից հետո, արել եմ գործող իշխանություններին։ Բնականաբար, որևէ արձագանք չի եղել։ Սրա մասին խոսել է նաև Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանը՝ առանձնացնելով այն որպես կարևոր սկզբունք՝ բանակցությունների համար։ Այսինքն՝ քաղաքական որոշ շրջանակներում այս սկզբունքը քննարկվել է, ցավոք, մեր իշխանությունները բոլորովին վերջերս են բացահայտել այն»։

Մեր խնդրանքով արձագանքելով Նիկոլ Փաշինյանի մեկ այլ պնդման ևս, թե իրենք ժառանգել են փակուղային, նախապատերազմական վիճակում գտնվող ԼՂ հակամարտության կարգավորում, Սուրեն Սարգսյանը հիշեցրեց․

«Վարչապետի այլ հայտարարություն էլ կար, որ ինքը սկսել է իր սեփական կետից․ չգիտեմ՝ ումից ինչ է ժառանգել, և եթե սկսել է սեփական կետից, ապա ի՞նչ է նշանակում՝ ինչ-որ մի բան ժառանգել եմ ինչ-որ մեկից։

Վստահ եմ, որ բանակցություններին էապես խանգարում էին վարչապետի ամենատարբեր հայտարարությունները, որոնք անհասկանալի իրավիճակ էին ստեղծում բանակցությունների սեղանի շուրջ։ Օրինակ՝ «Արցախը Հայաստան է, և վերջ» հայտարարությունը Մինսկի խումբը չէր հասկանում․ և՛ասում եք՝ Արցախը պետք է բանակցությունների լիիրավ անդամ դառնա, և՛ ասում եք՝ Հայաստան է, և վե՞րջ»։

«Այս ամենը հանգեցնում է մի կարևոր կետի, որ մեր իշխանությունները չունեն որևէ ռազմավարություն, թե ինչ են անելու Արցախի հարցում, և չունեն նաև իրավիճակը ճիշտ վերլուծելու և գնահատելու ունակություններ»,- եզրափակեց միջազգայնագետը։

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan