Այսօր՝ 14 մայիսի 2021թ., 00:00
«365 օր». Netflix-ը նկարահանում է լեհական սկանդալային դրամայի երկու նոր մաս 200 հոգի գալիս են, դու նահանջում ես ու հպարտանում, որ զոհ չես տվել, մինչեւ Երեւան նահանջի թող գան. Վազգեն Մանուկյան ԱՀԿ ղեկավարը հարուստ երկրներին հորդորում է կիսվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերով Ադրբեջանում խեղում են մեր զավակներին, մորթում են. «Մայրիկ» շարժումը պահանջում է գերիներին անհապաղ հայրենիք վերադարձնել Մեսին տուն է փնտրում Փարիզում ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի գործող նախագահի կողմից Սյունիքի դեպքերի հետ կապված տրվել են կարգադրություններ Վերիշենի եւ Ակների բնակիչները ՄԻՊ-ին են ներկայացրել ՀՀ սահմանամերձ համայնքների ցանկում ընդգրկվելու հարցը Բաքուն հայտարարել է Երեւանի հետ բանակցությունների մասին սահմանին տիրող իրավիճակի հետ կապակցությամբ Հայաստանի թիմը երրորդ տեղն է գրավել Խարկովի մրցաշարում ՀՀ ինքնիշխան տարածքում ադրբեջանական զինվորականների ներկայությունը խախտում է ՀՀ սահմանային բնակիչների իրավունքները. ՄԻՊ Լեւոն Տեր-Պետրոսյանը Ռուսաստանի դեսպանի հետ քննարկել է Հայաստանում տիրող իրավիճակը եւ հնարավոր զարգացումները Սլովենիայի նախագահը ԵՄ-ին հորդորել է արագացնել Արևմտյան Բալկանների վեց երկրների ընդունման գործընթացը Մադամ Տյուսոյի թանգարանն արքայազն Հարիի եւ Մեգան Մարքլի արձանները տեղափոխվել է «Հոլիվուդի» զոնա Պուտինի եւ Փաշինյանի զրույցի վերաբերյալ ՌԴ-ի եւ ՀՀ-ի հաղորդումներում տարբերություններ կան Նիկոլը հանձնելու է Հայաստանը, ինչպես հանձնեց Արցախը, մսաղաց է նետելու վերջին հային՝ հանուն իր աթոռի. Միքայել Մինասյան Կասեցրել ենք նախընտրական գործունեությունը․ եթե վիճակը չհանգուցալուծվի, կհայտարարվի ռազմական դրություն․ Մարուքյան Ադրբեջանի զավթողական ախորժակը բացվել է Փաշինյանի վարչախմբի հակահայկական քաղաքականության պատճառով. «Հայաստան» դաշին «Ժողովրդին անտերի պես գցել են թշնամու առաջ, գոնե պոստեր դնեին». սյունեցիները խուճապի մեջ են Երբ որ տարածք մտնում է հակառակորդը, պիտի ոչնչացնես. Մովսես Հակոբյան Սյունիքի դիրքերը պաշտպանող կամավորները փակել են Գորիս-Արցախ միջպետական ճանապարհը «Հիմա, կարծում եմ՝ հասկանալի է, թե ինչու են Հավաքական պայմանագրի 2-րդ հոդվածով դիմել, այլ ոչ թե 4-րդ». Արշավիր Ղարամյան Ադրբեջանական զորքը սահմանը հատել է նաեւ Կութ գյուղի շրջակայքում. հովիվները ստիպված են եղել իջեցնել անասուններին ԱՄՆ-ն խոստացել է աջակցել Ավստրալիային Չինաստանի հետ վեճերում Պաբլո Պիկասոյի կտավը Նյու Յորքի Christie's-ում վաճառվել է 103,.4 միլիոն դոլարով Սիմեոնեն ցանկանում է «Աթլետիկոյում» տեսնել «Լիվերպուլի» կիսապաշտպանին Բուֆոնը կարող է միանալ «Ռոմային» Դուք ճանաչո՞ւմ եք Արթուր Հարությունյանին Մենք ունենք թուրքի փողերով ծախված իշխանություն, որը սպասարկում է թուրքական շահերը. Վոլոդյա Հովհաննիսյան Սահմանային լարումները միգուցե հայկական կողմի խնդրանքով էին. Ալեն Ղևոնդյան Ադրբեջանը ժամանակ է ձգում, բարենպաստ դիրքերում տեղավորվում, ամրանում. Տիգրան Աբրահամյան ՀԱՊԿ-ը Հայաստանից դիմում չի ստացել Երևանը Սյունիքի հարցով օգնություն չի խնդրել Մոսկվայից. Պեսկով Մենք հիմա իրավունք չունենք արխային ջուր խմելու (տեսանյութ) Թուրքիայից արձագանքներ ու հայտարարություններ չկա՞ն, թե ես եմ բան բաց թողել։ Հայաստանի պաշտպանության նախարարն այս պահին Հյուսիսային պողոտայի ռեստորաններից մեկում է Մինչև իշխանությունը փոխվի, արդեն Հայաստանը չի մնա, թուրքը տեսնում է՝ այստեղ «բարդակ» է, ու առաջ գալիս․ Նորատ Տեր-Գրիգորյանց «Ամեն օր, քանի դեռ Նիկոլն իշխանության է, ձեզանից մեկը կորցնելու է հայրենիքը». Մ. Մինասյան Ինչպես է ստացվել, որ անզեն թշնամին մտել է ՀՀ տարածք․ ու՞մ համար են քարոզարշավ անում, եթե վաղը մենք երկիր չենք ունենալու, մեր սահմանները հանձնում ենք Զանգեցի որդուս, ասաց`я из турецкого спецназа, я убил твоего сына. զոհված ոստիկան Հ. Ասրյանի մայր Միգուցե կարելի էր այդ 200 հոգուն գերի վերցնել և փոխանակել մեր գերիների հե՞տ․ բանակցելու ունակություն չունեցող անձիք չպետք է վարեն բանակցություններ․Երվանդ Թարվերդյան Եթե չլիներ մամուլի աշխատանքը, Սև լիճը հիմա 100% ադրբեջանական էր․ Արթնացեք, մարդիկ, վաղը ուշ է լինելու․ Հրանտ Մելիք-Շահնազարյան Աղաբաբյան աշոտ, Բուռնաշ, ես քեզ անգամ չեմ հայհոյում, չեմ էլ թքում քո վրա Ուկրաինայում իշխող կուսակցության պատգամավորին ծեծել են քաղաքական շոուի ուղիղ եթերում (տեսանյութ) Այսպիսի դեպքերի համար էի բազմիցս ասում, որ պետք չէ գնալ ձևական ընտրությունների. Արտակ Թովմասյան Արքայազն Հարին իրեն համեմատել է կենդանաբանական այգում գտնվող կենդանու հետ եւ բողոքել վիրավորանքներից Պենտագոնը հաստատել է Իսրայելից 120 ամերիկացի զինծառայողի դուրսբերման մասին լուրերը «Հակահարվածը կլինի կործանարար». Ազգային անվտանգության պահետազորի սպաների միություն ԵՊԲ Հոգաբարձուների խորհրդի նիստը չկայացավ քվեակազմի բացակայության պատճառով Ադրբեջանցիները Վարդենիսի ուղղությամբ ևս 300-400 մետր առաջ են եկել, ամբողջ գիշեր տեխնիկա է աշխատել. գյուղապետ Այս պահի դրությամբ թշնամին Սև լճի տարածքում է. Գորիսի փոխքաղաքապետ (տեսանյութ) «Պատիվ ունեմ» դաշինքը համալրվում է նոր կանանցով. Ո՞վ կլինի առաջին կինը Այ անաստվածներ, նոյեմբերի 9-ից հետո է Սյունիքի, Վարդենիսի մասը սահման դարձել, 27 տարի առաջ ի՞նչ անեին. Սոֆյա Հովսեփյան Որոշ քաղաքական ուժեր դեռևս փնտրտուքների մեջ են Սյունիքի մարզպետն ընտրությունների է պատրաստվում Պատասխանատուն և մեղավորը. Ո՞ւմ վրա կբարդի այս անգամ ՀԱՊԿ-ի պարտավորությունները Հայաստանի հանդեպ Թշնամին մարտական է տրամադրված Ադրբեջանը պետք է հասկանա, որ իր չարագործությունների համար լուրջ հետևանքների առջեւ է կանգնելու. Մենենդես Վեթինգի գաղափարից չեն հրաժարվել. պատգամավորների նոր նախագիծը Արվեց ընտրություն` պահել Նիկոլին եւ այդ ընտրությունը ունի դաժան հետեւանք. Միքայել Մինասյան (տեսանյութ) Պետք է դուրս գալ պայքարի. Ի՞նչ ընտրություն, ի՞նչ իշխանություն Սահմանի հարցում հանցավոր անգործություն է դրսևորվել, խնդրի լուծումից հետո պաշտոնանկություններ պետք է լինեն. Աբրահամյան Սահմանապահ զորքերի նախկին հրամանատարը կանչվել է հարցաքննության Վանաձորի քաղաքապետը՝ տեսադաշտում Թշնամին առանց կրակոցի մտել է Գեղարքունիքի մարզ. ադրբեջանցիները կամաց-կամաց մտնում են մեր տուն Ադրբեջանական զինված ուժերը փորձել են առաջխաղացում ապահովել Վարդենիսի սահմանային որոշ հատվածներում.մարզպետ Ադրբեջանի զինված ուժերը պետք է անհապաղ հետ քաշվեն. Էմանուել Մակրոն Մոսկվան ակնկալում է կենսաբանական անվտանգության ոլորտում հուշագրեր ստորագրել ՀԱՊԿ եւ ԱՊՀ բոլոր երկրների հետ Իլոն Մասկը դատապարտել է բիթքոինների արտադրության համար օգտագործվող էներգիայի ահռելի քանակը Իմոբիլեն՝ «Լացիոյի» բոլոր ժամանակների լավագույն ռմբարկու Նիկոլը Պուտինի հետ հանդիպումը չէր կարողանում պլանավորել, ում մեջ էր գցում՝ պասլատ էին անում. Սեւակ Հակոբյան Ի՞նչպիսի խնդիրների մասին կարող է վկայել գիշերային քրտնարտադրությունը Իսրայելի պաշտպանության նախարարը հաստատել է եւս 9000 պահեստազորայինների զորահավաքը Իսրայելա-պաղեստինյան արյունահեղության մեջ ներգրավված անձինք կարող են թիրախ դառնալ ՄՔԴ հետաքննության համար «Բարսելոնայում» դժգոհ են Ռոնալդ Կումանից ՄԱԿ-ը կցանկանար անխոչընդոտ մարդասիրական հասանելիություն ունենալ Լեռնային Ղարաբաղին ԲՀԿ–ն հանդես է եկել Աժ արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությամբ «Եթե սահմաններդ չես վերահսկում, ուրեմն այդպիսի սահմաններով պետություն չկա ․․․»․ Միքայել Ոսկանյան KPMG. Աշխարհի ամենաթանկ ֆուտբոլիստների տասնյակը ԱՄՆ-ում երկու տարեկան երեխան ատրճանակով կրակել է ծնողների վրա
Հարցում

«Իշխանությունների նպատակը ոչ թե քաղաքացիներին մոլախաղերից զերծ պահելն է, այլ լրատվամիջոցներին խեղդելը». Վարդան Արամյան

«Շահումով խաղերն իրականում քո տնտեսության մեջ բերում են եկամուտների բևեռացում: Սա լուրջ պրոբլեմ է տնտեսական պոտենցիալի համար: Պետությունը ճիշտ կանի, որ այդ բոլոր տեսակի բեթինգներն ուղարկի դեպի արտաքին աշխարհ, դեպի ոչ ռեզիդենտ: Հենց դրա համար մենք ժամանակին որոշում կայացրեցինք խաղատները հեռացնել մայրաքաղաքից ու տեղափոխել տուրիստական կենտրոններ, որ գոնե այնտեղ մենք կարողանանք թիրախավորել ոչ ռեզիդենտներին՝ տուրիստներին, որ նա գա, իր գումարները թողնի Հայաստանում, թողնի, գնա: Երբ դու սա ձախողում ես, ու հիմնականում եկամուտը ձևավորում ես քո ներքին ռեսուրսների հաշվին, դա վտանգավոր է»,- Սաթիկ Սեյրանյանի «Պրեսսինգ» հաղորդաշարի հերթական թողարկման ժամանակ օրեր առաջ ասել էր ՀՀ Ֆինանսների նախկին նախարար Վարդան Արամյանը՝ անդրադառնալով իշխող խմբակցության օրենսդրական հերթական նախաձեռնությանը՝ ըստ էության ԶԼՄ-ներին գովազդ տեղադրելու հնարավորությունից զրկելու վերաբերյալ:

Հիշեցնենք, որ իշխանական «Իմ քայլը» խմբակցության պատգամավորների կողմից այս պահին շրջանառության մեջ է դրված «Գովազդի մասին» ՀՀ օրենքի փոփոխության երկու նախագիծ, որոնցից առաջինը նպատակ ունի լրատվական կայքերում սահմանափակել վիճակախաղերի գովազդը` թույլատրելով միայն 22:00-ից 07:00-ն ընկած ժամանակահատվածում, իսկ երկրորդը` ընդհանրապես արգելում է տոտալիզատորների գովազդը: Առաջին նախագիծն արդեն իսկ ընդունվել է առաջին ընթերցմամբ, իսկ երկրորդը դեռևս հանրային քննարկման փուլում է:

Լրատվամիջոցների ներկայացուցիչները և մասնագետները պնդում են, որ նշված փոփոխությունները չեն կարող ապահովել այն նպատակների իրագործումը, որոնք մատնանշված են որպես հիմնավորում` անձանց բարոյական կամ նյութական վնաս պատճառելու սպառնալիքով հղի գործունեության կանխարգելում, հասարակության խոցելի խմբերը մոլախաղերով հրապուրվելու վտանգից զերծ պահել, քաղաքացիների՝ մոլախաղերով տարվելու (հրապուրվելու) անմիջական հնարավորության սահմանափակումը: Սակայն նախագծերի ընդունումը բերելու է ավելի անբարենպաստ հետևանքի` մամուլի ազատության սահմանափակմանը, ինչն անթույլատրելի է ժողովրդավարական երկրում:

Հայաստանում տնտեսությունը խայտառակ՝ 0-ական վիճակում է, գրեթե ոչինչ չի աշխատում, կամ առկա ընկերություններն իներցիայով գոյատևում են: Շատ տնտեսվարողներ պարզապես փակում են իրենց բիզնեսները: Բյուջեի հիմնական մուտքերն ապահովում են շահումով խաղերի՝ վիճակախաղերի բիզնեսները կամ հանքարդյունաբերությունը: Սա շատ լավ գիտեն հենց իրենք՝ իշխանությունները, և եթե տնտեսությունը չի աշխատում՝ գովազդ էլ չի լինում, որից գոյանում են լրատվամիջոցների հիմնական եկամուտները: Այնպես որ, իշխանությունների բուն նպատակը ոչ թե ՀՀ քաղաքացիներին և հատկապես անչափահասներին մոլախաղերից զերծ պահելն է, այլև ոչ իշխանական լրատվամիջոցներին եկամուտներից զրկելը:

Ըստ Վարդան Արամյանի՝ այլ հարց է, թե կառավարությունն ինչպե՞ս է պատրաստվում կարգավորել, մասնավորապես, օնլայն խաղերի ոլորտը, և այդ հարցի շուրջ միշտ էլ լուրջ բանավեճեր են եղել:

«Շատ դեպքերում ասում էին, որ եթե օնլայն շահումով խաղերի ոլորտը բարդացնում եք, ապա ընկերությունը կտանի, սերվերը կդնի մեկ այլ երկրում, այնտեղից կհեռարձակի: Սա բարդ հարց է, և լուրջ մասնագիտական քննարկում է պահանջում: Իմ տեսակետն այն է, որ հատկապես ճգնաժամերի ժամանակ պետք է հնարավորինս արգելափակես քո ռեզիդենտների՝ քո քաղաքացիների մուտքը»,- ասաց Վարդան Արամյանը:

Ինչ վերաբերում է գովազդի արգելքին, ապա, ըստ բանախոսի՝ պետք է հասկանալ, թե ո՞վ է այդ գովազդի սպառողը, և եթե դա քո ներքին սպառողն է, ապա պետք է սահմանափակել:

Դիտարկմանը, թե ԶԼՄ-ների համար գովազդի այլ դաշտ չկա, քան հանքարդյունաբերության և շահումով խաղերի կողմից տեղադրվող գովազդները, որովհետև ընդհանուր առմամբ տնտեսությունը չի գործում, և, որ եկամուտ գոյանում է այդ գովազդներից, ու դրա սահմանափակումը ԶԼՄ-ներին զրկելու է նորմալ ֆունկցիոնալության հնարավորությունից, Վարդան Արամյանն ասաց, որ ընդունում է ասվածը, և, որ սեղանին պետք է դրվի նաև մեդիաներին չխեղճացնելու գաղափարը:

«Այստեղ 2 բևեռ կա: Ես համաձայն եմ, որ մեդիաները կարևոր դերակատարություն ունեն, ու ցանկացած դեպքում պետք չէ իրենց խեղճացնել: Բայց մյուս կողմից, երբ ես ժամանակին կոորդինացնում էի այդ ոլորտը, իմ վարքագիծը եղել է այնպիսին, որ պետք է հնարավորինս սահմանափակել այդպիսի խաղերի վաճառքը մեր ազգաբնակչությանը: Կա վերլուծություն, որ սովորաբար ճգնաժամերի ժամանակ հանրության հակվածությունը մոլախաղերի նկատմամբ ավելանում է, և դա բերում է ինքնասպանությունների թվի աճի, ընտանիքների կործանման»,- նշեց Վարդան Արամյանը:

Ֆինանսների նախկին նախարարի խոսքով՝ կարծես թե համաձայնություն կա նպատակի շուրջ, բայց կիրառվող գործիքակազմը կարող է խնդրահարույց լինել:

«Այսօրվա դրությամբ վիրտուալ տիրույթը բավականին շատ դժվար կառավարելի է: դուք հիմա մտեք ռուսական ինչ-որ կայք, և այնտեղ հայկական կոնտենտը բերում է»,- նկատեց Վարդան Արամյանը:

 

Հետևեք մեզ Telegram-ում
website by Sargssyan