Իրանի ԱԳՆ-ն նշել է միջուկային գործարքի հարցով բանակցությունները շարունակելու պայմանը
Թեհրանը կշարունակի միջուկային գործարքի հարցով բանակցությունները, սակայն եթե դրանք ընթանան կառուցողական ուղղությամբ: Այս մասին հայտարարե է Իրանի ԱԳ փոխնախարար Աբաս Արաղչին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
«Հակառակ դեպքում մենք դրանք կդադարեցնենք»,-ասել է նա:
Նա նշել է, որ «իրանական կողմը չի ձգտում բանակցություններ վարել, որոնք բացառապես ժամանակի կորուստ են»: