Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ
Շիրակի մարզպետարանը շարունակում է փակ մնալ, գերիների հարազատներն այստեղ են եւ նրանց պահանջը չի փոխվել։ Նրանք պահանջում են հանդիպում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։
Երեկ լարված իրավիճակ էր ստեղծվել Շիրակի մարզպետարանում: Ոստիկանները բռնի ուժով հեռացրել են բողոքի ակցիա անցկացնող գերիների հարազատներին, որի ժամանակ ապակի է կոտրվել: Խոսքը պատերազմի ավարտից հետո Արցախի Խծաբերդ գյուղից գերեվարված շիրակցի պահեստազորայինների մասին է: Նրանց հարազատների հետ երեկ հանդիպել է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը, փորձել է բանակցել, որ ազատեն շենքը;
Գերիների հարազատների հետ բանակցում է Շիրակի մարզի ԱԱԾ վարչության պետը. նրանք չեն լքում մարզպետարանի շենքը