Գիտնականները գեն են հայտնաբերել, որը կօգնի վերականգնել սրտամկանը սրտի կաթվածից հետո
Վիկտոր Չանգի սրտի հետազոտությունների ինստիտուտի գիտնականները գեն են հայտնաբերել, որը կարող է օգնել սրտի կաթվածից հետո վերականգնել վնասված սրտամկանը:
Գիտնականները Դանիո-ռերիո ձկների մոտ գենետիկ «անջատիչ» են գտել, որն ակտիվացնում է բջիջները՝ թույլ տալով նրանց բաժանվել եւ բազմանալ սրտի կաթվածից հետո: Սա վնասված սրտի մկանների ամբողջական վերականգնման եւ առողջացման է հանգեցնում:
Ըստ Medical Express-ի՝ խոսքը Klf1 գենի մասին է. այս «անջատիչը» սկսում է գործել, երբ դա կենսական անհրաժեշտություն է,երբ սիրտը լիովին վերականգնված է: Այսինքն՝ Klf1 գենը որեւէ դեր չի խաղում սրտի վաղ զարգացման գործում, իսկ դրա ռեգեներատիվ հատկությունները միանում են միայն սրտի վնասվածքից հետո:
Գենն աշխատում է, սրտի մկանների մնացած չվնասված բջիջներն ավելի չհասուն դարձնելով եւ փոխելով դրանց նյութափոխանակության առանձնահատկությունները, ինչը բջիջներին թույլ է տալիս բաժանվել եւ սրտամկանի նոր բջիջներ առաջացնել: Երբ գենը հեռացվել էր, ձկան սիրտը վնասվածքից հետո կորցրել էր ինքն իրեն բուժելու կարողությունը: Հետազոտված ձկներն ունեն մարդու գեների ավելի քան 70 տոկոսը, ինչը նրանց իդեալական մոդել է դարձնում փորձարկումների համար:
Գիտնականները չեն բացառում մարդկանց մոտ սրտի վերականգնման գործընթացն ակտիվացնելու հնարավորությունը: