Իսկ ո՞ւր էին այդ ոստիկանները, երբ Նիկոլն իրեն ընկերներին փողի դիմաց Շուշիում ոչնչացրեց. Նունե Ներսիսյան
Այս ամենից բացարձակ չեմ զարմանում, որովհետև 2018-ից սկսած Նիկոլ Փաշինյանն անթաքույց կերփով հայրենասեր մարդկանց դեմ արշավ է սկսել: Այսօր այս մասին «Իրավունքի» հետ զրույցում նշեց «Պարացելսուս» ՀԿ հիմնադիր-նախագահ Նունե Ներսիսյանն, անդրադառնալով ժամեր առաջ ՀՀ կառավարության շենքի դիմաց տեղի ունեցած ծեծկռտուքին:
Ըստ Նունե Ներսիսյանի` Նիկոլ Փաշինյանի համար չկան արժեքներ: «Կլինի կին, տղամարդ, թե երեխա կապ չունի, Նիկոլ Փաշինյանին ընդդիմացող ցանկացած քաղաքացի ենթարկվում է տարաստեսակ բռնությունների: Ինձ համար աբսուրդ է ոստիկանների կեցվածքը: Հասկանում ենք, որ Նիկոլ Փաշինյանը հայրենադավ է, բա ոստիկանների պահվածքն ի՞նչ է: Ես ուզում եմ պատկերացնել կին ծեծող ու ջարդող ոստիկանները, երբ երեկոյան տուն գնան իրենց կանանց ու մայրերին ո՞նց են ապրիլի 7 շնորհավորելու»:
Նունե Ներսիսյանի պնդմամբ` հայ կնոջ ամենամեծ առաքելությունը` մայրությունն է, սակայն պարզվում է, որ մենք այնպիսի մայրեր ենք ունեցել, որոնք կին ծեծողներ և փողին ենթարկվողներ են դաստիարակել: «Այսինքն` ոստիկաններին, ով շատ փող է տալիս, նրան էլ ենթարկվում են: Տղամարդկությունը միայն սեռական ակտով չի որոշվում: Տղամարդը պետք է առաքինություն ունենա: Հայ տղամարդու առաջին գործը` կնոջը պաշտապնելն է: Իսկ ո՞ւր էին այդ ոստիկանները, երբ Նիկոլն իրեն ընկերներին փողի դիմաց Շուշիում ոչնչացրեց»-, իր խոսքը եզրափակեց Նունե Ներսիսյանը: