Կառավարության բակից բերման է ենթարկվել 15 քաղաքացի
Կառավարության բակից, որտեղ «ՎԵՏՕ» շարժման կանայք բողոքի ակցիա էին իրականացնում, բերման է ենթարկվել 15 քաղաքացի։ Այս մասին հայտնեցին Ոստիկանության լրատվության ծառայությունից։
Նշենք, որ այսօր՝ ապրիլի 7-ին, շարժման անդամները բողոքի ակցիա են իրականացնում՝ պահանջելով Կառավարության հրաժարականը։