Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում մեր տղաների դեմ կռվող ջիհադիստներից. Նույն վարձկաններն են. Դավիթ Շահնազարյան
Այսօր մեր կանայք ցույց տվեցին, որ առաջնագծում են. բոլորս տեսանք ոստիկանության վայրագությունները: Այս մասին, այսօր՝ ապրիլի 7-ին, կառավարության դիմաց «ՎԵՏՕ» շարժման կանանց ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱՊՎ նախկին ղեկավար, քաղաքական գործիչ Դավիթ Շահնազարյանը:
«Ոստիկանությունը ոչ մի բանով չի տարբերվում այն ջիհադիստներից, որոնք կռվում էին մեր տղաների դեմ: Ոստիկանությունն է մնացել միակ հենարանը այս պետական դավաճանի իշխանությանը: Սրանք նույն վարձկաններն են, ինչ որ ջիհադիստները:
Հպարտանում եմ մեր կանանցով: Կարեւորն այն է, որ հիմա մենք չհոգնենք: Հայաստանը պետք է ազատվի պետական դավաճաններից եւ պետական դավաճանները պետք է կանգնեն դատարանի առջեւ»,-ասաց նա: